
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ
(Գործք Առաքելոց 2․ 1-41)
Տաճարի առջևում գտնվող հրապարակում անհամար բազ մություն էր հավաքվել։ Հրեաներն այդ օրը տոնում էին հունձ քի տոնը, և այդ առիթով բազմաթիվ ուխտավորներ էին եկել Երուսաղեմ։ Տոնական հանդիսությունները կատարվում էին Զատկից հետո հիսուներորդ օրը։
Տներից մեկում գտնվող ընդարձակ վերնատանը հավաք վել էին Հիսուսի բոլոր հետևորդները։ Նրանք աղոթում էին և զրուցում։ Հանկարծ օդում մի արտասովոր աղմուկ լսվեց, կարծես ուժեղ քամու ձայն լիներ։ Ձայնը գնալով ուժեղացավ և լցրեց ողջ վերնատունը։
Եվ այդ պահին հայտնվեցին բազմաթիվ փոքր հրե լեզու ներ, որոնք իջան ներկաների գլխին։ Իրականում դա իսկական կրակ չէր, այլ Սուրբ Հոգու նշանը։
Այս իրադարձության առանձնահատկությունը միայն տես լիքը չէր, այլ այն, ինչ տեղի էր ունենում մարդկանց սրտերում։ Նույն վայրկյանին նրանք բերկրանք զգացին և բարձր ձայ ներով սկսեցին Աստծուն գոհաբանել։ Միևնույն ժամանակ նրանց համար հայտնի դարձավ, թե Աստված որքա՜ն առատա ձեռնորեն է իրենց պարգևել, ինչքան բարի բաներ է Հիսուսն ասել և կատարել, և նրանք զգացին Նրա ներկայությունը, թեև չէին կարողանում տեսնել Նրան։ Առաքյալները մեծ ոգևորւթ յամբ շնորհակալություն հայտնեցին Աստծուն․ դա ցնծություն էր, աղոթք և երգեցողություն։
Որոշ ժամանակ հետո միայն նրանք հասկացան, որ Աստ ծուն գոհաբանում են ոչ իրենց հարազատ լեզվով, այլ կա տարելապես անծանոթ բարբառներով։ Ընդ որում ոչ միայն առաքյալներն իրենք էին հասկանում այդ լեզուները, այլև ուրիշ քաղաքներից ու օտար երկրներից եկած մարդիկ։ Հռո մեացիները հասկանում էին լատիներենով, հույները՝ հունա
րենով, պարսիկները՝ պարսկերենով, արաբները՝ արաբերենով, աֆրիկացիներն իրենց հարազատ բարբառներով։
Ոմանք երկյուղում էին՝ կարծելով, թե գործ ունեն հրաշքի հետ, ոմանք էլ ծիծաղում էին և ասում․
Ա՜խր սրանք բոլորը հարբած են։
Եվ ահա առաքյալներից մեկը ոտքի ելավ, կանգնեց մի բարձր տեղ և ձեռքը բարձրացնելով՝ խոսելու նշան արեց։ Դա Պետրոսն էր։
Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ եկել եք հեռվից, ակա՛նջ դրեք իմ խոսքերին, սկսեց Պետրոսն իր քարոզը։
Այս մարդիկ հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ հիմա վաղ առավոտ է։ Հովել մարգարեն դեռ շատ վաղուց կանխասել էր այն, ինչ տեղի ունեցավ այսօր․ մենք Սուրբ Հո գի ստացանք։ Վերջին շաբաթների ընթացքում Սուրբ Գրքի կանխասացություններից արդեն շատ բան կատարվեց, իսկ այն, ինչ եղավ այսօր, ոչ այլ ինչ է, քան Սուրբ Հոգու էջքը։ Բո լոր դեպքերը, որ տեղի ունեցան Հիսուս Նազովրեցու հետ, նույնպես վաղուց կանխասվել էին մարգարեների կողմից։ Նա բազում հրաշքներով ցույց տվեց, որ Աստծու Որդին է։ Սա կայն, չնայած դրան, դուք հռոմեացիների օգնությամբ Հիսու սին խաչը հանեցիք, բայց Աստված Նրան հարություն տվեց։ Մենք դրան հավատում ենք, քանի որ ինքներս ենք վկա եղել։ Մենք տեսել ենք Նրան մահապատժից հետո մեր իսկ աչքերով և գիտենք, որ Նա ողջ է։ Մենք ներկա ենք եղել նաև Նրա երկինք համբարձմանը։ Եվ ահա Նա մեզ ուղարկեց Սուրբ Հոգուն։ Իմացե՛ք բոլորդ, որ այդ Հիսուսին Աստված
Տեր դարձրեց բոլորի վրա։
Ներկա գտնվողների մեծամասնությունը չէր կարող չնկա տել, որ այս մարդու միջոցով Սուրբ Հոգին էր իրենց դիմում։ Նրանք չէին կասկածում, որ առաքյալի խոսքերը ճշմարիտ էին, և մինչև հոգու խորքը զգացված էին նրա քարոզով։
Հիմա ի՞նչ պետք է անենք, հարցնում էին նրանք Պետ րոսին։
Զղջացե՛ք, և թող ձեզնից ամեն մեկը մկրտվի ի նշան այն բանի, որ դուք Աստծու օգնությամբ կամենում եք նոր կյանք սկսել, պատասխանեց նա, այդժամ դուք էլ Սուրբ Հոգու շնորհը կստանաք, քանզի մարգարեների խոսքը վերաբերում է նաև ձեզ։
Պետրոսի քարոզը հազարավոր մարդիկ էին լսում։ Եվ այդ նույն օրը շուրջ երեք հազար մարդ մկրտվեց։ Նրանք բոլորը ուրախությամբ ընդունեցին Հիսուս Քրիստոսի Ավետարանը։
Այդպիսով՝ Պենտեկոստեի՝ Հոգեգալստյան օրը, առաջա ցավ առաջին Եկեղեցին։
Հարցեր քննարկման համար
4 հարցԻ՞նչն էր հստակ վկայում այն փաստի մասին, որ առաք յալները Սուրբ Հոգին ստացան։
Ինչի՞ մասին էր խոսում Պետրոսն իր քարոզի մեջ։
Որքա՞ն մարդիկ մկրտվեցին այդ օրը։ Ինչու՞ նրանք այդ արեցին։
Ո՞ր տոնն է համարվում Եկեղեցու ծննդյան օրը։