ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿԸ

ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿԸ

(Գործք Առաքելոց 6, 7)

Երուսաղեմի Եկեղեցին մեծանում էր․ արդեն մի քանի հա­ զար հավատացյալներ ուներ։ Առաքյալները հոգ էին տանում կարիքավորների մասին, որը նրանցից բավական ժամանակ էր խլում։ Դրա համար նրանք հետևություն արեցին, որ պետք է ընտրել հատուկ մարդկանց՝ սարկավագներին, որոնք կզբաղ­ վեն այդ խնդրով։ Սարկավագները ոչ միայն սպասավորում էին աղքատներին, այլև քարոզում էին նրանց։

Ստեփանոսը նրանցից մեկն էր։ Նա Սուրբ Հոգով լցված, շատերի էր բերել ապաշխարության և հրաշքներ գործել Տի­ րոջ՝ Հիսուսի անունով, որով էլ իր դեմ էր գրգռել բազում հրեա­ ների նախանձն ու ատելությունը։

Դա հանգեցրեց նրան, որ Ստեփանոսը ստիպված եղավ կանգնել ատյանի, այդ ժամանակվա հրեաների գերագույն հոգևոր ատյանի առաջ։

Նրա խոսքն ատյանում ավելի շատ քարոզի էր նման։ Սկզ­ բում ներկաները նրա խոսքերում ոչ մի հանցավոր բան չէին գտնում, քանի որ Ստեփանոսն ուղղակի վերապատմում էր Իսրայելի ժողովրդի հետ Աստծու ունեցած հարաբերության մասին։ Սակայն շուտով նա սկսեց մերկացնել նրանց․

­ Դուք համառ եք ու խուլ Աստծու Խոսքի հանդեպ։ Դուք չընդունեցիք Հիսուսին, ինչպես որ ձեր նախնիները բոլոր մար­ գարեներին չընդունեցին։

Այնուհետև Ստեփանոսը նայեց երկնքին և ասաց․

­ Աստված բացեց իմ աչքերն այնպես, որ ես կարողանում եմ երկնքում տեսնել Նրան և Հիսուսին՝ կանգնած Նրա կողքին։ Այս հայտարարելուց հետո ատյանի անդամներն այլևս չկարողացան իրենց զայրույթը զսպել։ Նրանք վեր թռան և

հարձակվեցին Ստեփանոսի վրա, քարշ տվեցին նրան քաղա­ քով, քաշկռտեցին և հարվածներ հասցրին։ Դուրս հանելով քաղաքից՝ շրջապատեցին նրան և սկսեցին քարկոծելով սպա­ նել։ Ստեփանոսը, որ արդեն ծանր հարվածներ էր ստացել, աղոթում էր և ասում․

­ Տե՜ր Հիսուս, ընդունի՜ր ինձ Քեզ մոտ։

Քարով հարվածներն այնքան ուժեղ էին, որ նա ընկավ ծնկների վրա։ Եվ այդ ժամանակ նա բարձր աղաղակեց․

­ Տե՜ր, մի՛ պատժիր այս մարդկանց իրենց գործած մեղքի համար։

Նույն կերպ խաչի վրա աղոթում էր Հիսուսը։ Հասցնելով իր թշնամիների համար աղոթել, ինչպես որ դա արեց Հիսուսը խաչելության ժամանակ, Ստեփանոսը մահացավ։

Ստեփանոսն առաջինը եղավ Հիսուսի հետևորդներից, որ կյանքից զրկվեց Փրկչին՝ Տեր Հիսուսին հավատալու համար։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ինչպիսի՞ կարևոր ծառայության վրա չէր բավականաց­ նում առաքյալների ժամանակը։

  2. Ինչպե՞ս առաքյալները հաղթահարեցին այս դժվարութ­ յունը։

  3. Ո՞վ էր Ստեփանոսը։ Ինչո՞վ նա հրահրեց հրեաների զայ­ րույթը։

  4. Ինչի՞ մասին էր աղոթում Ստեփանոսը, երբ իրեն քար­ կոծում էին։

94. ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿԸ00:00 / 03:52