
ՊՈՂՈՍՒ ԴԱՐՁԸ
(Գործք Առաքելոց 9․ 1-30)
Մի մարդ հատուկ կերպով էր ուրախանում Ստեփանո սի նահատակությամբ։ Դա Սողոսն էր՝ երիտասարդ Օրենքի ուսուցիչը, որ հետապնդում էր քրիստոնյաներին։ Նա չէր էլ թաքցնում իր բավարարվածության զգացումն այն բանից, թե ինչպես սպանվեց Ստեփանոսը, որ նշանակալի դերակա տարություն ուներ նորաթուխ քրիստոնեական Եկեղեցում։ Ստեփանոսի նահատակությունից հետո սարսափելի հալա ծանքներ սկսվեցին հավատացյալների հանդեպ, որին սիրով իր գործուն մասնակցությունն էր բերում Սողոսը։ Նա կարծում էր, որ դրանով մեծ ծառայություն է ցուցաբերում Տիրոջը։
Մի անգամ Սողոսը դեպի Դամասկոս էր ճամփորդում, որտեղ բազմաթիվ քրիստոնյաներ կային։ Նա կամենում էր ձերբակալել նրանց և բերել Երուսաղեմ, որպեսզի, իբրև հան ցագործների, բանտարկի նրանց։ Նա դրան նախապես պատ րաստվել էր և քահանայապետից թույլտվություն էր ստացել։ Երբ նա արդեն մոտենում էր Դամասկոսին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որն արմատապես փոխեց նրա կյանքը։ Հանկարծակի նրան կուրացրեց պայծառ լույսը։ Սողոսը գետ
նին ընկավ և երկնքից ձայն լսեց․
Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչու՞ ես հալածում Ինձ։ Սողոսը վախով հարցրեց․
Ո՞վ ես Դու, Տե՜ր։ Ձայնը պատասխանեց․
Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։
Սողոսն ահից ու սարսուռից դողում էր Հիսուսի առաջ, որի մասին միշտ հայտարարել էր, թե սուտ մարգարե է և խաբեբա։ Եվ ահա Սավուղը՝ Հիսուսի Եկեղեցու ահեղ հալածիչը, հիմա հասկացավ, որ ինքը սխալ է։ Հիմա նրան բացահայտվեց, որ
Հիսուսը, որ խոսում է իր հետ երկնքից, Աստծու Որդին է՝ Մե սիան, որի մասին կանխասել էին մարգարեները։
Ապա Հիսուսն ասաց նրան․
Վե՛ր կաց և գնա՛ քաղաք։ Այնտեղ քեզ կասեն, թե ինչ է պետք անես։
Սողոսը վեր կացավ, բայց երբ աչքերը բացեց, հասկացավ, որ կուրացել է։ Նրան ուղեկցող մարդիկ բռնեցին ձեռքից և տարան Դամասկոս։ Նա, այնտեղ գտնվելով, երեք օր կույր մնաց․ ո՛չ ուտում էր, ո՛չ խմում։ Այդ ամբողջ ընթացքում նա միայն Տիրոջն էր կանչում ու աղոթում ներում ստանալու հա մար։ Երեք օր հետո Աստված Սողոսին ուղարկեց Անանիա անունով մի մարդու մոտ։ Նա ձեռքերը դրեց Սողոսի վրա և աղոթեց Աստծուն, որպեսզի տեսողությունը վերականգնվի։ Աչքերը բացվելուն պես Սողոսը մկրտվեց և ընդունվեց քրիս տոնեական Եկեղեցի։
Հարցեր քննարկման համար
4 հարցԻ՞նչ մտադրությամբ Սողոսն ուղղվեց Դամասկոս։
Ո՞վ հավանություն տվեց նրա ծրագրին։
Ի՞նչը կանգնեցրեց Սողոսին Դամասկոսի ճանապարհին։
Ի՞նչ գիտակցեց Սողոսը՝ ճանապարհին կուրանալով։