
ՀԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
(Ղուկաս 24․ 44-53, Գործ Առաքելոց 1․ 9-11)
Ի՜նչ հրաշալի օրեր էին, երբ հարուցյալ Փրկիչը՝ Տեր Հիսու սը, հանդիպում էր աշակերտներին և զրուցում նրանց հետ։ Սակայն այդ օրերը չէին կարող անվերջ տևել, Հիսուսը պետք է համբարձվեր երկինք իր Հոր մոտ։
Ձիթենյաց լեռը լավ վայր էր առանձնանալու համար, ուստի Հիսուսն իր բարեկամներին այնտեղ բերեց։ Աշակերտները վշտացած էին։ Նրանք գիտեին, որ Հիսուսը շուտով լքելու է իրենց։ Զատկի օրից անցել էր քառասուն օր։
Մի՛ վշտացեք, ասաց Հիսուսը։ Թեև Ես գնում եմ եր կինք Իմ Հոր մոտ, բայց Ես ձեզ հետ եմ։ Նույնիսկ երբ դուք Իմ մասին բարի լուրով հասնեք աշխարհի ծայրը, Սուրբ Հոգու շնորհիվ Ես այնտեղ էլ ձեզ հետ կլինեմ։ Չէ՞ որ Ես մեկ անգամ չէ, որ ձեզ ասել եմ, որ երբ երկինք համբարձվեմ, ձեզ կուղար կեմ Մխիթարիչին։
Աշակերտները հարցական դեմքով Ուսուցչին էին նայում։ Նա շարունակեց․
Հովհաննեսը մկրտում էր ջրով։ Այդ կերպ մարդիկ վկա յում էին նոր կյանքով ապրելու իրենց ցանկության մասին։ Նույն կերպ է գործում նաև Սուրբ Հոգին։ Նա ձեզնից նոր մարդիկ կդարձնի, ձեզ ուժ կտա ավետարանելու։ Սուրբ Հոգու միջոցով Ես Ինքս պիտի ձեզ առաջնորդեմ։ Նա այնպես կանի, որ դուք ունենաք շփում Ինձ հետ, հասկանաք Ինձ և սիրեք։ Դուք Աստծուց զորություն կստանաք և ամենուր կխոսեք Իմ մասին․ սկզբում այստեղ՝ Երուսաղեմում, իսկ հետո ամբողջ Իսրայելում և ի վերջո ամբողջ աշխարհում։
Այնուհետև Նա ձեռքերը երկինք բարձրացրեց, օրհնեց աշակերտներին և հանկարծակի սկսեց գետնից դեպի վեր բարձրանալ։ Նա ավելի ու ավելի էր վեր բարձրանում, մինչև որ ամպերը ծածկեցին Նրան աշակերտների տեսադաշտից։
Հիսուսի հետ այդպիսի բաժանումը նրանց համար անս պասելի էր։ Ո՞վ կմտածեր, որ Հիսուսը նման կերպով Հոր մոտ կվերադառնա՝ բոլորի աչքի առաջ երկինք վե րադառնալով։ Այժմ Նա Հոր հետ մի ուրիշ՝ աներևույթ աշխարհում է։
Աշակերտները շարունակում էին կանգնած մնալ՝ հիացած երկինք նայելով։ Հիմա ի՞նչ պետք է անեին։
Այդ պահին աշակերտների առաջ կանգնեցին ճերմա կափայլ հագուստներով երկու մարդ։ Դրանք հրեշտակ ներ էին։ Նրանք ասացին, որ Հիսուսը կրկին երկնքից աշխարհ կգա, բայց ոչ իբրև նորածին։ Նա կհայտնվի իր մեծությամբ ու փառքով։ Հիսուսը երկրորդ անգամ կգա իբրև Դատավոր, իբրև Ամենակարող Թագավոր։ Իսկ մինչ այդ Նա կապրի հավատացյալների սրտերում և կթագավորի երկնքում։
Աշակերտները, հիշելով, թե վերջին պահին ինչ ասաց իրենց Հիսուսը, ուրախ վերադարձան Երուսաղեմ։
Հարցեր քննարկման համար
3 հարցՀիսուսն ինչպե՞ս հրաժեշտ տվեց աշակերտնե րին։ Նա ի՞նչ ասաց նրանց։
Ինչպե՞ս Տերը հեռացավ նրանցից։
Հրեշտակներն ի՞նչ ասացին աշակերտներին։