ՀԱՎԱՏՔՈՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՎԱՏՔՈՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

(Գործք Առաքելոց 8․ 26-­29)

Շքեղ կառքը դանդաղ ընթանում էր անապատով։ Կառքի հովանու տակ նստած էր աֆրիկացու արտաքինով, պերճաշուք հագուստով մի տղամարդ, որ մարգարեական փաթույթ էր ընթերցում և կարծես իր շուրջն ուշադրություն չէր դարձնում։ Իր հայրենի Եթովպիայում նա հարուստ ու հայտնի ազնվա­ կան էր և զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, բայց չնայած դրան՝ իրեն երջանիկ չէր զգում։ Եվ ոչ մի կերպ չէր կարողանում գտնել այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են «ինչի՞ համար եմ ապրում», «ի՞նչ է լինելու ինձ հետ մահից հետո», «ո՞վ է ներելու իմ մեղքերը», «ո՞վ կսիրի

ինձ այնպիսին, ինչպիսին կամ»։

Ֆինանսների նախարարը լսել էր, որ Աստված շատ վաղ ժամանակներում ընտրել է իսրայելացիներին, որպեսզի լինի նրանց հետ և սովորեցնի ճիշտ ապրել։ Դրա համար նա ցան­ կացել էր Երուսաղեմ այցելել և տաճարում աղոթել՝ փորձելով գտնել իրեն անհանգստացնող հարցերի պատասխանները։ Սակայն քանի որ ազնվականը իսրայելացի չէր, նրան թույլ չէին տվել տաճար մտնել, և շատ բաներ իր համար այդպես էլ մնացել էին անհասկանալի։

Համենայսն դեպս, որպեսզի դեպի Երուսաղեմ ճամփոր­ դությունը զուր չլիներ, նա ձեռք էր բերել այդ արժեքավոր փա­ թույթը։ Այնտեղ գրված էին Եսայի մարգարեի բոլոր խոսքերը, որ նա ասել էր շատ տարիներ առաջ։

Այժմ ազնվականը տուն էր վերադառնում և կառքի մեջ նստած ընթերցում էր ինչ­որ մարդու մասին, որը, համաձայն մարգարեի կողմից ասվածի, հոժարակամ պիտի ընդուներ չարչարական մահը, և որին պիտի պատկանեին բազում մար­ դիկ։ «Ի՞նչ կարող էր դա նշանակել, ­ ինքն իրեն հարց էր տալիս նախարարը»։ Հենց այդ պահին մեկը հարցրեց․

­ Հասկանո՞ւմ ես արդյոք այն, ինչ ընթերցում ես։

Դա Փիլիպպոսն էր։ Աստված առաքյալին ասել էր, որ անա­ պատի ճանապարհով գնա։ Եվ ահա նա լսեց, թե ինչպես է հայտնի, սևամորթ ազնվականը բարձրաձայն ընթերցում Եսայի մարգարեի գիրքը։

­ Ես ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում, ­ պատասխա­ նեց եթովպացին։ ­ Բայց եթե դու գիտես, ապա ինձ հետ արի՛ և ամեն բան բացատրի՛ր։

Փիլիպպոսը կառք բարձրացավ և նստեց ազնվականի կող­ քին։

­ Ու՞մ մասին է այստեղ մարգարեն խոսում, ­ հարցրեց նա Փիլիպպոսին։

­ Հիսուսի մասին, ­ պատասխանեց նա։

­ Հիսուսի՞։ Այդ ո՞վ է։

Այդ ժամանակ Փիլիպպոսը սկսեց նրան պատմել ամեն բան Հիսուսի մասին․ թե ինչպես նա բժշկեց հիվանդներին, ինչպես հրաշքներ կատարեց, որքան մարդկանց օգնեց, ինչպես նաև այն մասին, թե ինչպես էին նրան ատում փարիսեցիները և քահանաները և ինչպես, ի վերջո, սպանեցին նրան հռոմեա­ ցիների օգնությամբ։

­ Ափսո՜ս, ­ բարձրաձայն մտածեց ազնավականը, ­ ես ու­ րախությամբ Նրա հետ կծանոթանայի։

­ Դու դա կարող ես հիմա էլ անել, ­ ասաց Փիլիպպոսը, ­ որովհետև Նա հարություն է առել։

Եվ առաքյալը եթովպացուն պատմեց այն ամենի մասին, ինչին աշակերտները վկա էին եղել՝ Հիսուսի հարության, եր­ կինք համբարձվելու և Սուրբ Հոգու մասին։ Նա պատմեց նաև այն մասին, որ Հիսուսի աշակերտները մկրտվել են, որպեսզի ցույց տան, որ Նրան են պատկանում։

­ Ես էլ եմ կամենում մկրտվել, ­ նախանձախնդրորեն ար­ ձագանքեց ֆինանսների նախարարը։

Փիլիպպոսը պատասխանեց նրան․

­ Եթե իսկապես հավատում ես Հիսուսին, ապա ես սիրով կմկրտեմ քեզ։

Եթովպացին, գլուխը շարժելով, համաձայնության նշան տվեց․

­ Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Աստծու Որդին է։ Երբ կառքն ընթացավ օազիսի մոտով, որտեղ ջուր կար,

նրանք կառքից իջան, և Փիլիպպոսը մկրտեց նրան։

Ազնվականի սիրտը ուրախությամբ լցվեց։ Երբ նա ցանկա­ ցավ շնորհակալություն հայտնել Փիլիպպոսին, վերջինս ան­ հետացել էր։ Այժմ եթովպացին գիտեր, որ Հիսուսն ընդմիշտ իր հետ կլինի, և ուրախ շարունակեց ճանապարհը։

Հարցեր քննարկման համար

5 հարց
  1. Ինչու՞ Փիլիպպոսը հայտնվեց անապատի ճանապար­ հին։

  2. Ի՞նչ նպատակով էր հայտնի ազնվականը Երուսաղեմ եկել։

  3. Աստվածաշնչի ո՞ր գիրքն էր կարդում։ Ինչի՞ մասին էր նա հարցնում Փիլիպպոսին։

  4. Ինչի՞ մասին վկայեց եթովպացին մկրտվելուց առաջ։

  5. Ինչու՞ նա ուրախ շարունակեց ճանապարհը։

96. ՀԱՎԱՏՔՈՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ00:00 / 06:33