ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻՆ

ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻՆ

(Ղուկաս 1․ 5-­38)

Գալիլեայի մի փոքրիկ քաղաքում՝ Նազարեթում, մի աղջիկ էր ապրում՝ Մարիամ անունով։ Նա նշանված էր հյուսն Հով­ սեփի հետ։ Մարիամն ու Հովսեփը թեև պարզ մարդիկ էին, բայց Դավիթ թագավորի ժառանգներից էին։ Մոտ ժամանակ նրանք պատրաստվում էին ամուսնանալ։

Մի անգամ, երբ Մարիամը զբաղված էր տնային գործերով, հանկարծ իր առջև հայտնվեց Գաբրիել հրեշտակը։ Նա Աստ­ ծու կողմից ուղարկվել էր երկիր․

­ Ուրախացիր, երանելի՛, Աստված քեզ հետ է։

Մարիամը շատ վախեցավ և մտածեց․ «Այսպես դեռ ոչ ոք ինձ չի ողջունել»։

­ Մի՛ վախեցիր, Մարիամ,­ ասաց Գաբրիել հրեշտակը, դու ողորմություն գտար Աստծու մոտ։ Դու որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես, որ նշանակում է՝ «Փրկիչ»։ Նա մեծ կլինի, Բարձրյալի որդի, Աստծու որդի։ Եվ Տերը նրան կտա Դավթի աթոռը և նրա թագավորությունը վերջ չի ունենա։

Մարիամը դժվարությամբ էր հասկանում հրեշտակի խոսքերը։

­ Բայց ես դեռ ամուսնացած չեմ․․․ ­ ասաց նա տատանվող ձայնով։

­ Մարդկանց բոլոր երեխաները հայր ունեն, ­ ասաց հրեշ­ տակը, սակայն այն Որդին, որին դու պիտի ծնես, սովորական երեխա չի լինելու։ Նրա հայրը Աստվածն է։ Ահա թե ինչու ես ասացի, որ նա Աստծու որդի պիտի լինի։

Մարիամը հավատաց հրեշտակի խոսքին։ Այն ինչ Աստ­ ված խոստացել էր շատ հարյուրամյակներ առաջ, պետք էր շատ շուտով իրականանար։ Եվ նա՝ Մարիամը, պիտի լիներ խոստացված Փրկչի մայրը։

Սակայն նա չէր կարողանում հասկանալ, թե այդ ամենը ինչպես է լինելու, ուստի և հարցրեց հրեշտակին։

­ Դա ինչպե՞ս պիտի լինի։

Այդ ժամանակ Գաբրիելը պատասխանեց․

­ Սուրբ Հոգին հոգ կտանի այդ մասին։ Բարձրյալի ուժը կյանք կտա Փոքրիկին։ Ուստի և Երեխան, որին դու կծնես, սուրբ կլինի և կկոչվի Աստծու Որդի։

Մարիամը, ցանկանալով հնազանդ լինել Աստծուն, ասաց․

­ Ես Տիրոջ աղախինն եմ։ Թող ինձ լինի քո խոսքի համա­ ձայն։

Եվ հրեշտակը հեռացավ նրանից և վերադարձավ երկինք։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞մ հայտնվեց Գաբրիել հրեշտակը։ Որտե՞ղ էր ապրում Մարիամը։ Ու՞մ հետ էր նա նշանված։ Ու՞մ ժառանգներն էին նրանք։

  2. Ի՞նչ կանխասաց հրեշտակը Մարիամին։

  3. Ինչպե՞ս Մարիամը արձագանքեց հրեշտակի ասած­ ներին։

50. ԳԱԲՐԻԵԼ ՀՐԵՇՏԱԿԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԻԱՄԻՆ00:00 / 03:53