ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ

ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ

.....

Դանիելը պատանի էր, երբ գերության տարվեց Բաբելոն, բայց նույնիսկ երբ ծերացել էր, նա դեռ հիշում էր իր հայրենիքի ու Աստծու խոստման մասին, որ իր ժողովրդին պետք է հետ վերադարձնի։

Ա՜խ, երանի՜ տաճարը վերականգնված լիներ, և բոլոր հրեաները կարողանային կրկին հավաքվել՝ Աստծուն աղոթելու։ Դանիելը առանձնացավ իր տան մեջ, ծոմ պահեց և աղոթեց Աստծուն․

- Ի՜մ Տեր, դու մեծ և սուրբ Աստված ես, այնքա՜ն ողորմած ես Քեզ սիրողների նկատմամբ։ Մենք՝ Քո ժողովուրդը, այնքա՜ն անարդար գործեր ենք արել։ Դրա համար էլ Դու թույլ տվեցիր, որ Երուսաղեմը կործանվի և որ մենք ապրենք օտարության մեջ։ Բայց իմանալով քո ողորմածությունը՝ ես աղաչում եմ Քեզ․ ների՛ր իմ ժողովրդին իր մեղքը և թույլ տուր վերադառնա իր հայրենիքը։

Եվ Աստված լսեց այդ աղոթքը։ Ինքը Դանիելը չկարողացավ վերադառնալ Իսրայել, քանի որ հայրենիք վերադառնալու որոշումն իսրայելացիները ստացան նրա մահից հետո։ Բաբելոնի թագավորը ոչ միայն հրեաներին թույլ տվեց վերաառնալ հայրենիք, այլև նրանց վերադարձրեց արծաթյա և ոսկյա բոլոր անոթները, որ ավար էին առնվել Երուսաղեմի տաճարի գրավման ժամանակ։ Իսրայելացիների ուրախությունն աննկարագրելի էր։ Վերջապես իրենք ազատ էին։

Եվ այնուամենայնիվ, ոչ բոլորը համարձակվեցին հայրենիք վերադառնալ․ նրանք այդ երկրում արդեն տներ ու այգիներ, բարեկամներ ու հարևաններ ունեին։ Իսկ Իսրայելում միայն ավերակներ կարող էին գտնել, իրենք պետք է շատ ու տքնաջան աշխատեին, որպեսզի ամեն ինչ վերակառուցեին։

Սակայն շատերը կային, որ չվախեցան դժվարություններից և որոշում ընդունեցին տեղափոխվել Երուսաղեմ ու Տիրոջ տաճարը վերականգնել։

Շաբաթներ անցան, մինչև որ իսրայելացիների հայրենադարձության երկար գործընթացն իր նպատակին հասավ։ Նրանք այստեղ տեսան այն, ինչից վախենում էին․ իրենց տներն ավերված էին և ոչ պիտանի, իսկ կանգուն մնացած տներում ուրիշ մարդիկ էին ապրում։ Վարելահողերն ու խաղողի այգիները մոլախոտերով էին ծածկվել, կամ օտար մարդիկ էին դրանք մշակում և իրենց սեփականությունը համարում։ Որքա՜ն պայքար ու ծանր աշխատանք էր նրանց սպասվում։

Բայց նրանց համար գլխավորը ո՛չ արմատախիլ անելն ու վարելն էր, ո՛չ ցանելն ու բերքը հավաքելն էր, ո՛չ նոր տներն ու ցորենի ամբարներն էին, այլ ամենակարևորն այն էր, որ գերության մեջ հնարավոր չէր Տիրոջը տաճարում փառաբանել։ Բայց դե հիմա տաչար էլ չկար։ Երբեմնի վեհաշուք Երուսաղեմը ավերակների մեջ էր։

- Հնարավոր է տաճարի վերականգնման համար դեռ շատ ժամանակ պահանջվի, բայց խորանը մենք հիմա էլ կարող ենք կանգնեցնել, - ասաց քահանան։ - Այն պետք է լինի ճիշտ այն տեղում, որտեղ նախկին խորանն էր կանգնած։

Եվ մարդիկ սկսեցին մաքրել խորանի համար նախատեսված հրապարակը / հարթակը։ Շուտով նրանք կարողացան զոհ մատուցել, որպեսզի Աստծուն շնորհակալություն հայտնեն, որ Նա թույլ տվեց իրենց հայրենիք վերադառնալ։ Շատ տարիներ անց օծվեց նոր տաճարը։ Երուսաղեմը կրկին դարձավ բարձր քաղաքային պատերով հիասքանչ քաղաք։

Բաբելոնյան գերությունից իսրայելացիների վերադարձից հետո Աստված դարձյալ մարգարեներ ուղարկեց ժողովորդին Իր պատվիրանների մասին հիշեցնելու համար։ Նա կրկին ու կրկին ստիպված էր լինում պատժել նրանցև կրկին ու կրկին՝ ներել։ Չէ՞ որ շատ ու շատ առաջ Աստված մարգարեի բերանով ասել էր, որ ինչ որ ժամանակ ամեն բան այլ կերպ է լինելու, բոլորովին ոչ այնպես, ինչպես նախկինում է եղել։

Ահավասիկ օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ։ Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,- այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը,- իմ օրենքները նրանց մտքի մեջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մեջ եմ գրելու, նրանց համար Աստված եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։ (Երեմիա 31․31-34)

Հարցեր քննարկման համար

1 հարց
  1. Աստված ե՞րբ էր մտադիր իրագործել այս խոստումը։

49. ՎԵՐԱԴԱՐՁ ՀԱՅՐԵՆԻՔ00:00 / 06:33