
ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐՆ ԱՐԵՎԵԼՔԻՑ
(Մատթեոս 2․ 1-12)
Արևելքի հեռավոր մի երկրում իմաստուններ էին ապ րում։ Ինչու՞ էին նրանց այդպես կոչում։ Հավանաբար այն բանի համար, որ նրանք ուսումնասիրում էին տար բեր գիտություններ։ Նրանց սիրելի զբաղմունքներից էր աստղերին հետևելը։
Եվ մի գիշեր, երբ նրանք հետևում էին երկնքին, հան կարծ մի նոր բան տեսան․ դա մի պայծառ, փայլատա կող աստղ էր։ Արևելքի երկնքում շատ աստղեր կային, սակայն այս մեկը տարբեր էր մյուսներից։ Նրանք նման աստղ երբեք չէին տեսել։ Նա յուրօրինակ էր, նման չէր ոչ մի աստղի։
Եվ Աստված ցույց տվեց նրանց այդ աստղի հայտ նության պատճառը․ երկրի վրա, ինչոր տեղ, ծնվել է Թագավորը, և եթե իմաստունները հետևեն աստղին, այն նրանց կառաջնորդի այդ վայրը։ Նրանք շատ ուրա խացան և ճանապարհ ընկան` չմոռանալով իրենց հետ վերցնել նվերներ նորածին Թագավորի համար։
Դա երկար ճանապարհ էր, նրանք գնում էին աստղի հետևից. այն պայծառ փայլատակում էր նրանց առջևից։ Եվ ահա նրանք հասան սուրբ քաղաք Երուսաղեմ։ Նրանք ուղղվեցին թագավորական պալատ` հուսալով
նորածնին գտնել այնտեղ։
Նրանց ընդունեց Հերովդես թագավորը։ Ճաշի ժամա նակ հանգամանորեն հարցրեց նրանց այցելության նպա տակի մասին, և իմաստունները սիրահոժար պատմեցին նրան այն աստղի մասին, որ նրանք տեսել էին, և որ աստղի հայտնվելը նշանակում էր Թագավորի ծնունդը։
Եվ քանի որ Նրան նախևառաջ պետք է փնտրեինք թագա վորական տանը, ուստիև մենք եկանք այստեղ, ավարտեցին իրենց խոսքն իմաստունները։
Դուք շատ ճիշտ վարվեցիք, ասաց Հերովդեսը։ Ցավոք, այստեղ ոչ մի նորածին չկա։ Բայց ես ձեզ կօգնեմ նրան գտնել։ Իմ թագավորությունում գիտնական մարդիկ կան. ես նրանց կհավաքեմ, և նրանցից ամեն ինչ կիմանանք։
Եվ իրապես, գիտուններն օգնեցին․
Թագավորը պետք է ծնվի Բեթլեհեմում։ Այդպես է գրված Միքիայի մարգարեությունում։
Բեթլեհեմը շատ մոտ է, ասաց Հերովդեսն իր օտարերկ րացի հյուրերին։ Եթե դուք օրվա երկրորդ կեսին ճանապարհ ընկնեք հեծյալ, ապա մինչև մութն ընկնելը կհասնեք այնտեղ։ Լավ փնտրեք, և երբ գտնեք, վերադարձին ինձ էլ լուր տվեք, որ ես էլ գնամ, նրան նվերներ տանեմ։
Հերովդեսը հազիվ էր կարողանում թաքցնել իր բարկացկոտ անհանգստությունը։ Նա չէր պատրաստվում նրան նվերներ տանել, այլ ցանկանում էր նրան գտնել և սպանել։ Բայց այդ մասին իմաստունները, բնականաբար, չէին ենթադրում։
Ուրախ տրամադրությամբ նրանք ճանապարհ ընկան։ Երբ նրանք հասան Բեթլեհեմ, արդեն մութ էր, և երկնքում հայտն վել էին աստղերը։ Իմաստունները շատ ուրախացան, երբ այդ անհամար աստղերի մեջ տեսան այն աստղը, որ առաջնոր դել էր իրենց։ Աստղը կարծես լողաց նրանց առջևից և կանգ առավ՝ ցույց տալով Մանկան տեղը։
Պետք է այստեղ լինի, ուրախությամբ ասացին նրանք։
Ճիշտ այս տանը։ Աստված մեզ ցույց տվեց ճանապարհը։ Երբ Հովսեփը տեսավ ներկայանալի մարդկանց, որ ներս
մտան, իր աչքերին չհավատաց։ Ինքը և Մարիամը երբեք նման հարուստ մարդկանց չէին հյուրընկալել։
Մենք փնտրում ենք Իսրայելի նորածին Թագավորին, ասացին հյուրերը։
Երեխան այնտեղ է պառկած, ասաց Հովսեփը և ցույց տվեց Մանուկին։
Տարօրինակ էր տեսնել, որ նման կարևոր և իմաստուն մար դիկ` հարուստ հագնված, ծունկի եկան մանուկ Հիսուսի առաջ և երկրպագեցին նրան, ինչպես Աստծու։
Իսկ ի՞նչ եղավ հետո․ իմաստունները հանեցին թանկարժեք նվերները՝ ոսկի, կնդրուկ և զմուռս, և նվիրեցին Հիսուսին։
Ապա նրանք հրաժեշտ տվեցին Հիսուսին, Մարիամին և Հովսեփին և մեկնեցին։
Գիշերն իմաստուններից մեկին Աստված հայտնեց Հերով դեսի իսկական ծրագիրը։
Աստված խոսեց ինձ հետ, ասաց նա ընկերներին։ Նա ասաց, թե Հերովդես թագավորը ցանկանում է սպանել Մա նուկին։ Ուստի մենք չպետք է պալատ վերադառնանք։
Եվ նրանք այլ ճանապարհով վերադարձան իրենց հայրե նիքը։
Հաջորդ գիշեր Աստված երազում խոսեց Հովսեփի հետ և պատվիրեց վերցնել Մարիամին ու Մանկանը և փախչել Եգիպտոս։ Նույն գիշեր նրանք ճանապարհ ընկան․ երկա՜ր ճանապարհ։
Հերովդեսը, տեսնելով, որ իմաստունները չեկան իր մոտ, հրաման տվեց, որ կոտորեն Բեթլեհեմում և նրա շրջակայքում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր տղաներին, այն հույ սով, որ նրանց մեջ կլիներ նաև նորածին Թագավորը։ Բայց Հիսուս արդեն հեռու էր։
Որոշ ժամանակ անց մահացավ Հերովդես թագավորը։
Աստված Հովսեփին մի այլ երազ ուղարկեց․ հրեշտակն ասաց նրան, որ վտանգը վերացել է, և նրանք կարող են վե րադառնալ Իսրայել։
Հովսեփը նորից հավաքվեց, վերցրեց Մարիամին և Հիսու սին, և նրանք վերադարձան իրենց հայրենիքը՝ Նազարեթ։ Հենց այդ քաղաքում էլ Հիսուս անցկացրեց իր մանկությունը և երիտասարդությունը։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ տարօրինակ բան տեսան իմաստունները երկն քում։
Ու՞մ էին ակնկալում նրանք տեսնել Երուսաղեմում։ Ու՞մ մոտ եկան նրանք։
Ի՞նչ նվերներ նրանք մատուցեցին Հիսուսին։