ՄԱՆԿԻԿԸ ՄՍՈՒՐՈՒՄ

ՄԱՆԿԻԿԸ ՄՍՈՒՐՈՒՄ

(Ղուկաս 2․ 1­-7)

Հռոմեական կայսրության առաջին կայսր Օգոստոսին Աստված ներշնչեց մարդահամար անել ողջ կայսրության տարածքում։ Կայսրը հրովարտակ արձակեց, որի համաձայն Պաղեստինի բոլոր բնակիչները մարդահամարի համար պիտի գնային իրենց հայրերի բնակավայրերը։

Հովսեփը և Մարիամը այդ ժամանակ ապրում էին Նա­ զարեթում։

­ Դու գիտես, որ իմ հայրերի ընտանիքը Բեթլեհեմից է, ­ ասաց Հովսեփը Մարիամին։ ­ Ես Դավիթ թագավորի հեռավոր ազգականն եմ, ով շատ հարյուրամյակներ առաջ ղեկավարել է մեր երկիրը։ Ուստի և ես մարդահամարը այնտեղ պիտի անցկացնեմ։

­ Սովորական պայմաններում այդ ճամփորդությունն ինձ համար դժվար չէր լինի, ­ հոգոց հանելով պատասխանեց Մա­ րիամը, ­ բայց դու տեսնում ես, որ ես շուտով երեխա պիտի ծնեմ, իսկ ճանապարհը շատ դժվարին է։ Եվ լավ չի լինի, եթե նա լույս աշխարհ գա օտար տեղում։

­ Ես միշտ քո կողքին կլինեմ, Մարիամ, ­ հանգստացրեց նրան Հովսեփը։ ­ Եվ հրեշտակն էլ է ասել, որ Երեխան, որին դու պիտի ծնես, Աստծու որդի պիտի լինի։ Աստված հոգ կտա­ նի մեր մասին։

Այդպիսով Մարիամը և Հովսեփը ճանապարհ ընկան։ Թեև նրանք ավանակ ունէին, նրանք դանդաղ էին գնում, և ճան­ փորդությունը շատ օրեր տևեց։ Ի վերջո հասնելով Բեթլեհեմ՝ հոգնած ճամփորդները սկսեցին գիշերելու տեղ փնտրել։

­ Ներեցե՛ք, ­ ասաց Հովսեփը պանդոկներից մեկի տիրոջը,

­ արդյոք հնարավո՞ր չէ ձեր պանդոկում մի սենյակ վարձել։

­ Ցավում եմ, ­ ասաց պանդոկատերը, ­ բոլոր սենյակները զբաղված են։

­ Բոլոր սենյակները զբաղվա՞ծ են։ Իսկ մենք որտե՞ղ կարող ենք գիշերել։ Իմ կինը շուտով պիտի ծննդաբերի, հնարավոր է նաև այս գիշեր։ Արդյոք հնարավո՞ր չէ մի անկյուն գտնել։

­ Ցավում եմ։ Ես հաճույքով կօգնեի ձեզ, սակայն ոչ մի ազատ տեղ չունեմ։

Մարիամը վախի մեջ բռնեց Հովսեփի ձեռքից․

­ Բայց մենք չենք կարող բաց երկնքի տակ մնալ․ դրսում շատ ցուրտ է, ես ավելի անհանգստանում եմ երեխայի համար։

Պանդոկատերն ավելի մոտ եկավ․

­ Դե, դուք դրսում չեք մնա։ Բակի խորքում մի գոմ կա։ Այնտեղ դուք կարող եք հարդերի վրա հարմարվել, իսկ կեն­ դանիները ձեզ կտաքացնեն։

­ Շնորհակալություն ձեր բարության համար, ամբողջ սրտով շնորհակալ ենք, ­ ասացին Հովսեփը և Մարիամը։

Գիշերը մի տարօրինակ բան եղավ․ Աստծու Որդին, ով ստեղծեց աշխարհը և Իր ձեռքի վրա պահում է ողջ տիեզեր­ քը, մարմնացավ մի փոքրիկ և անպաշտպան երեխայի մեջ և ստիպված եղավ պառկել գոմում՝ հարդերի վրա։ Անշուշտ, նայելով երեխային, ոչ ոք չէր ասի, որ նա Աստծու Որդին է։ Մարիամը դրեց նրան մսուրի մեջ, որից սովորաբար ուտում էին կովերն ու ոչխարները։

Նա ոչնչով չէր տարբերվում բոլոր նորածիններից։ Հովսեփը նայեց Մարիամին․

­ Հիշու՞մ ես, թե ինչ ասաց քեզ հրեշտակը Մանկիկի մա­ սին։ Դժվար է դրան հավատալ, չէ՞ որ սա այսքան փոքր է, և պայմաններն էլ այստեղ հեռու են թագավորին վայել լինելուց։

­ Բայց ամեն դեպքում դա ճշմարիտ է, Հովսե՛փ, ­ կամաց ասաց Մարիամը, ­ և ամեն ինչ կկատարվի այնպես, ինչպես ասաց Աստված։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞վ էր Հռոմեական կայսրության կայսրը։

  2. Ո՞ր պիտի գնային հրեաները։

  3. Ինչպիսի՞ «ճոխ հյուրանոցում» ծնվեց Հիսուս։

51. ՄԱՆԿԻԿԸ ՄՍՈՒՐՈՒՄ00:00 / 04:56