ՀՈՎԻՎՆԵՐԸ ԴԱՇՏՈՒՄ

ՀՈՎԻՎՆԵՐԸ ԴԱՇՏՈՒՄ

(ՂՈՒԿԱՍ 2․ 8-­20)

Բեթլեհեմի շրջակայքում հովիվները արածացնում էին ոչ­ խարների հոտերը։ Եկավ գիշերը, բայց նրանք պետք է արթուն մնային, որովհետև շուրջ բոլորը դարան էին մտել գիշատիչ­ նեը՝ պատրաստ ամեն վայրկյան մի գառնուկ հափշտակելու։ Բայց այս ի՞նչ է։ Այս ի՞նչ շլացուցիչ լույս է։ Ինչ որ մեկը լուսափայլ հագուստներով երկինքից իջնում է իրենց մոտ։ Հովիվները ապշել էին։ Չի՛ կարող պատահել, չէ՞ որ դա Գաբ­ րիել հրեշտակն է։ Եվ ահա հրեշտակը խոսեց նրանց հետ մեծ

քնքշությամբ․

­ Մի՛ վախեցեք, Ես ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, մեծ ուրախություն բոլոր մարդկանց համար։

Եվ նա հովիվներին բացատրեց, որ իջել է երկնքից՝ հայտ­ նելու հովիվներին մի հրաշալի Մանուկի մասին, որ այդ գի­ շեր ծնվել է Բեթլեհեմում։ Եվ այդ մանուկը Փրկիչն է՝ Տիրոջ Օծյալը։

Երբ հովիվները իմացան, որ եկել է երկար ժամանակ սպաս­ ված Փրկիչը, շատ զարմացան և հիացան։ Ահա սա նորություն է։ Ապա նրանք լսեցին մի տարօրինակ բան․ Մանկանը տես­ նելու համար նրանք պալատ չէ, որ գնալու էին, այլ մի գոմ, ուր մսուրի մեջ կգտնեն Մանուկին։

Հովիվները դեռ չէին հասցրել իրար մի բան ասել, երբ հան­ կարծ երկնքից հնչեցին հրեշտակների ձայները․

Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, և խաղաղությու՜ն երկրի վրա, և համերաշխություն մարդկանց միջև։

Դա, անշուշտ, ամենագեղեցիկ երգն էր, որ երբևէ լսվել էր երկրի վրա։

Այնուհետև հրեշտակները անհայտացան։ Հովիվները նայեցին միմյանց և որոշեցին․

­ Եկե՛ք գնանք Բեթլեհեմ և գտնենք Փրկչին։

Նրանք վստահ էին, որ Աստված Ինքն ասաց իրենց այդ նորությունը։

Հովիվները թողեցին իրենց հոտերը այն վստահությամբ, որ Աստված պահպանելու էր դրանք, և ուղևորվեցին Բեթլե­ հեմ։ Այնտեղ նրանք գտան այն գոմը և տեսան Մարիամին, Հովսեփին և Մանկանը՝ պառկած մսուրի մեջ։

Հովիվների սրտերը լի էին ուրախությամբ, չէ՞ որ իրենք ար­ ժանացան մեծ պատվի՝ առաջինը տեսնել երկար սպասվող Մեսսիային – Փրկչին, Հիսուսին, Աստծու Որդուն։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ովքե՞ր էին գիշերը դաշտում։ Ի՞նչ էին նրանք այնտեղ անում։

  2. Ո՞վ հանձնարարեց հրեշտակին խոսել հովիվների հետ։ Հրեշտակը ի՞նչ ասաց նրանց։

  3. Ի՞նչ էին երգում հրեշտակները։

  4. Հովիվները հավատացի՞ն հրեշտակի խոսքերին։ Նրանք շտապեցի՞ն տեսնել Մանկանը, թե՞ որոշեցին սպա­ սել մինչև առավոտ։

52. ՀՈՎԻՎՆԵՐԸ ԴԱՇՏՈՒՄ00:00 / 03:10