ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ

ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ

(Ծննդոց 1, 2)

Սկզբում Աստված արարեց երկինքն ու երկիրը։ Նա իր Խոսքով արարեց տիեզերքը ոչնչից։ Ոչ ոք / ոչ մի մարդ չի կարող այդ անել, այլ միայն Աստված։ Դրա համար էլ մենք Աստծուն Արարիչ ենք անվանում։ Աստվածաշնչում՝ Աստծու Գրքում, որ նա մարդկանց տվեց, պատվում է, թե դա ինչպես է եղել։

Առաջին օրը Աստված ասաց․ «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Դրանից հետո Նա զատեց լույսը խավարից և անվանեց լույսը ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր։ Ցերեկն ու գիշերը սկսեցին հերթափոխել միմյանց, ինչպես որ այսօր էլ է կատարվում։

Երկրորդ օրը Աստված ջրերի և երկնքի վրա ստեղծեց երկնակամարը (հիմա մենք այն անվանում ենք մթնոլորտ)։ Նա հոգ տարավ, որպեսզի ջրի մի մասը լինի ներքևում՝ երկրի վրա, իսկ մյուս մասը վերևում՝ ամպերի մեջ։ Այնուհետև Աստված ողջ տարածությունը լցրեց օդով, որով մենք այսօր էլ ենք շնչում։

Երրորդ օրը Աստծու խոսքով ջրի տակից հայտնվեց ցամաքը, իսկ ջրերը հավաքվեցին խորը տեղերում, որ Աստծու կողմից ստեղծվել էին այդ նպատակով։ «Եվ Աստված անվանեց ցամաքը երկիր, իսկ ջրերի հավաքը/կուտակումը՝ ծովեր»։ Բայց Աստված տեսավ, թե ինչ ամայի և տգեղ է երկրի վրա, դրա համար ասաց․ «Թող երկրի վրա աճեն բույսեր, թփեր և ծառեր»։ Եվ իսկույն հայտնվեցին բազմատեսակ/բազմաթիվ բույսեր։ Աշխարհը դարձավ գունագեղ և գեղեցիկ։ Բույսերը սերմեր էին տալիս, որոնցից նոր բույսեր էին աճում։ Ծառերի պտուղների մեջ թաքնված էին սերմեր, որոնցից նոր ծառեր էին աճում։

Չորրորդ օրը Աստված պատվիրեց, և հայտնվեցին արևը, լուսինը և աստղերը։ Արարիչն այնպես արեց, որ արևը ծագի ամեն առավոտ և մայր մտնի ամեն երեկո։ Գիշերը, երբ մենք քնում ենք, մութ է, բայց Աստծու ցուցումով լուսինն ու աստղերը երեկոյան ժամին այնպես են փայլում, որ նույնիսկ գիշերը կարելի է տեսնել։ Երկնքի աստղերն այնքան շատ են, որ անհնար է դրանք հաշվել։ Արևի և լուսնի շնորհիվ հնարավոր եղավ հաշվել օրերը, ամիսները և տարիները։ Աստված այդ կերպ կարգավորեց / կարգի դրեց ժամանակը, և ամեն բան կարգի մեջ մտան այնպես, ինչպես Աստված էր մտածել / հոգացել։

Հինգերորդ օրը Աստված սկսեց ստեղծել կենդանի էակներին։ Նա ասաց․ «Թող բոլոր ջրերում կենդանիներ լինեն»։ Եվ այդպես եղավ։ Աստված ստեղծեց ահռելի կետերին, որ հեշտորեն լողում էին ջրերի խորքերում, կայծակի արագությամբ լողացող մեծ ու փոքր ձկներին։ Ծովային բոլոր կենդանի էակները՝ ամենամեծից մինչև անտեսանելին, ստեղծվել են Նրա կողմից։ Աստված այնքան բան է ստեղծել, որ չես թվարկի։

Օդը ևս լցվեց ձայներով և կյանքով։ Աստված ստեղծեց տարատեսակ թռչունների․ հազարավոր թռչուններ։ Եվ նրանք ճախրում էին գեղեցիկ խոտածածկույթի վրա ձգվող կապույտ երկնքում, նստում ծառերի և գետնի վրա՝ հանգստանալու և սնվելու։ Աստված օրհնեց բոլոր կենդանիներին և ասաց․ «Պտղաբերե՛ք և բազմացե՜ք»։ Նա ցանկանում էր, որ բոլոր ձկները, կենդանիները և թռչունները սերունդներ ունենան։ Թե՛ երկրի վրա, թե՛ օդում և թե՛ ջրում կյանքն էր եռում՝ բեղուն և խելահեղ։ Այդ կերպ անցավ հինգերորդ օրը։

Եվ եկավ վեցերորդ օրը։ Աստված հոգ տարավ, որ ավելի շատ կենդանի էակներ հայտնվեն երկրի վրա․ անասուններ, որդեր, դաշտային կենդանիներ, կովեր, ձիեր, խոզեր, փղեր, վագրեր և առյուծներ, կապիկներ և շատ ու շատ այլ կենդանիներ իրենց տեղը գտան արևի տակ։ Ապա հայտնվեցին օձերը և ուրիշ սողունները։ Եվ ոչ մի կենդանի նման չէր մեկ այլ կենդանու։

Այսպիսով՝ Աստված ավարտեց իր բոլոր գործերը․ հայտնվեցին երկինքն ու երկիրը, արևն ու աստղերը, բույսերն ու կենդանիները, ձկներն ու թռչունները, ցամաքի ու ջրի բնակիչները։ Ի՜նչ հրաշալի էր երկրի վրա։ Սակայն արարչագործության պսակը եղավ մարդը, որ ստեղծվեց Աստծու պատկերի և նմանության համաձայն։

Սկզբում Տեր Աստված արարեց տղամարդուն՝ ստեղծելով նրան հողից։ Հետո Արարիչն իր շունչը փչեց նրա վրա՝ տալով նրան կյանք և միտք։ Մարդն օժտվեց խորհելու / մտածելու, ստեղծելու և Աստծու հետ շփվելու ունակությամբ։ Նա կարողացավ մտածել ինքն իր մասին և իրեն շրջապատող աշխարհի մասին։ Նա կարողանում է ուրախանալ և ծիծաղել, տխրել և լաց լինել։ Նա խորհեց իր Արարչի մասին և տեսավ, թե Աստված որքա՜ն է իրեն սիրում։ Առաջին մարդը կոչվեց Ադամ։

Տեր Աստված Եդեմում պարտեզ տնկեց և Ադամին այնտեղ դրեց։ Դա դրախտն էր։ Եդեմից մի գետ էր հոսում դրախտի ոռոգման համար, որ բաժանվում էր չորս հոսանքների՝ Փիսոնը, Գեհոնը, Տիգրիսը և Եփրատը։ Աստված Ադամին հանձնարարեց խնամել պարտեզը։ Այդ աշխատանքը մարդուն ծանրություն / հոգնություն չէր պատճառում, այլ միայն ուրախություն։ Չէ որ Աստված նրան տվել է և՛ ուժ, և՛ բանականություն, և՛ երևակայություն, որպեսզի հոգ տանի / խնամի ողջ արարչագործությանը։ Աստված նրան նաև պատվիրեց կենդանիների համար անուններ հորինել / մտածել։ Նա շատ գոհ էր, որ կարողացել էր բոլոր կենդանի էակներին անուններ դնել։ Բայց այնուամենայնիվ նա մի քիչ տխուր էր։

Մի անգամ, երբ Ադամը պառկեց՝ աշխատանքից հանգստանալու, մտածեց․ «Աստված ինձ շատ բարիքներ է տվել։ Ուրեմն, Նա սիրում է ինձ։ Հավանաբար, Աստծուն հայտնի է նաև այն, որ չնայած ինձ շրջապատող այս ամենին, ես ինձ միայնակ եմ զգում»։ Այս մտքերով էլ նա խորը քուն մտավ։

Արթնանալով՝ նա սկսեց զարմացած / զարմանքով աչքերը տրորել։ Իր առաջ կին էր կանգնած։ «Այժմ ես այլևս միայնակ չեմ։ Ի՜նչ հիանալի է, որ Աստված ինձ կին տվեց։ - Մտածեց նա։ - Մենք միշտ միասին կլինենք»։

Ադամն ու Եվան պարտեզում շատ էին շրջում / զբոսնում՝ անընդհատ իրենց համար մի նոր բան բացահայտելով։ Միայն թե պարտեզի կենտրոնում նրանք զգուշավոր էին։ Այնտեղ էին գտնվում երկու խորհրդավոր ծառեր։ Աստված ինքն էր այդ ծառերին անուններ դրել։ Մեկը կոչվում էր «Կենաց ծառ», իսկ մյուսը՝ «Բարու և չարի գիտության ծառ»։ Սակայն Բարու և չարի գիտության ծառից Աստված արգելել էր պտուղներ ուտել։

Մարդիկ երջանիկ էին։ Աստված տեսավ, որ Ադամն ու Եվան միմյանց հասկանում են ու սիրում, և գոհացավ։

Սրանով էլ ավարտվեց վեցերորդ օրը։

Երբ Աստված ավարտեց իր բոլոր գործերը, տեսավ, որ այն ամենն, ինչ արել է լիովին բարի է։ Տերը կատարելապես գոհ էր իր ստեղծածով։ Ամեն բան հիանալի էր․ լույսը պայծառ էր, օդը հագեցած էր անուշահոտությամբ, երկիրը ծածկված էր գեղեցիկ բուսականությամբ։ Արևի ճաճանչը ցերեկը ողողում էր ամպերը, իսկ լուսնի պերճաշուք փայլը զարդարում էր գիշերը։ Թռչունները, կենդանիները և բոլոր կենդանի էակները երջանիկ էին և ոչ վնասակար, բայց ամենքից երջանիկը Ադամն ու Եվան էին, որովհետև նրանք կարող էին շփվել միմյանց հետ և Աստծու հետ, ինչպես նաև փառաբանել Աստծուն։

Յոթերորդ օրը Աստված ոչինչ չստեղծեց, Նա հանգստացավ իր գործերից։ Եվ Աստված օրհնեց այդ օրը և սրբացրեց։ Այդ կերպ հանգստյան օրը դարձավ առանձնահատուկ օր։ Հետագայում Աստված իր ժողովրդին տվեց պատվիրան․ «Յոթերորդ օրը, այսինքն՝ շաբաթվա վերջին օրը, հանգստանալ գործերից»։ Դրանից ի վեր այդ օրը բոլոր հավատացյալները պետք է խորհեն իրենց Արարչի մասին, փառաբանեն Նրան և ծառայեն Նրան։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչու՞ է Աստված կոչվում Արարիչ։

  2. Կարո՞ղ են հրեշտակները կամ մարդիկ ոչնչից ինչ որ բան ստեղծել։

  3. Ի՞նչը / ո՞վ է Աստծու արարչագործության մեջ գլխավորը։

1. ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ00:00 / 10:42