ԿԱՅԵՆՆ ՈՒ ԱԲԵԼԸ

ԿԱՅԵՆՆ ՈՒ ԱԲԵԼԸ

(Ծննդոց 4)

Ադամն ու Եվան արտաքսվելուց հետո սկսեցին ապրել պարտեզի սահմաններից դուրս։ Նրանք ունեցան երկու որդիներ՝ Կայենը և Աբելը։ Նրանց համար, ինչպեսև իրենց հոր՝ Ադամի, համար դժվար էր աշխատելը։ Կայենը հող էր մշակում, իսկ Աբելը ոչխարների էր հովվում։

Աստված հիմա այլևս այդքան հաճախ չէր գալիս և խոսում մարդկանց հետ, ինչպես որ դրախտում էր անում։ Սակայն ժամանակ առ ժամանակ Նա դեռ խոսում էր մարդկանց հետ և նրանց թույլ էր տալիս խնդրանքով իրեն դիմել։

Մի անգամ Կայենն ու Աբելը որոշեցին Աստծուն զոհաբերություն մատուցել։ Կայենը հողից ստացած բարիքներից ընծայաբերեց։ Աբելն էլ ընծայաբերեց ամենալավ գառնուկին։ Տեր Աստված ընդունեց Աբելի մատուցած զոհը, իսկ Կսյենինը չընդունեց։ Աստծու համար կարևոր է, թե մարդն ինչպիսի սրտով է իր մոտ գալիս։ Կայենը լավ սրտով չընծայեց։ Նա խիստ վրդովվեց, դեմքը մթնեց։ Նա նախանձեց իր եղբորը։

Աստված գիտեր Կայենի սիրտը և նրան հնարավորություն տվեց՝ կանգ առնելու և մտածելու։ Նա հարցրեց Կայենին․ «Ի՞նչ է քեզ հետ կատարվում։ Նայի՛ր սրտիդ, այն վտանգի մեջ է։ Չարը դեպի քեզ է սողոսկել է, բայց դու նրան ներս մի՛ ընդունիր»։ Սակայն Կայենը չլսեց։ Նա Աստծուն այնքան չէր սիրում, որքան Աբելը։ Նա միայն իրեն էր սիրում։

Եվ որքան շատ էր մտածում Աբելի մասին, այնքան ավելի շատ էր նրան ատում։ Ահա և կատարվեց ամենասարսափելին։ Մի անգամ, երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց եղբոր վրա և սպանեց նրան։ Հողը ներկվեց Աբելի արյունով։ Աբելն առաջին մարդն էր, որ մեռավ հողի / գետնի վրա։ Այդպիսով՝ Կայենի ատելությունը հանգեցրեց եղբոր սպանության։

Շուտով Կայենը լսեց Աստծու ձայնը, որ ասաց․

- Որտե՞ղ է Աբելը, քո եղբայրը։

- Չգիտեմ, - պատասխանեց չարացած Կայենը։ - Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ։

Բայց Աստված ասաց․

- Ես տեսա հողի վրա թափված եղբորդ արյունը։ Դրա համար ես կպատժեմ քեզ, որովհետև դու թույլ տվեցիր, որ մեղքն իշխի քեզ վրա։ Դու կլքես քո տունը և պանդխտության կգնաս, կդառնաս ընդմիշտ թափառական և ոչ մի տեղ հանգստություն չես գտնի։

Եվ Կայենը հեռացավ՝ լքելով այն տեղը, որտեղ Աստված խոսեց իր հետ։

Այդպիսով՝ Ադամն ու Եվան կորցրեցին իրենց երկու որդիներին, որովհետև Կայենը հեռացավ իրենցից, իսկ Աբելը մահացավ։ Պատկերացնու՞մ եք, թե նրանք ինչպե՜ս կողբային Աբելի մահը, իսկ գուցե ավելի շատ նրանք ողբում էին՝ Կայենի չարագործության մասին մտածելիս։ Թե ինչու՞ նրանք կերան սատանայի կողմից առաջարկած արգելված պտուղը։ Եթե նրանք դա չանեին, ապա երբեք չէին կորցնի Աստծու հետ խոսելու երջանկությունը և կյանքը Եդեմական պարտեզում, Կայենը չար չէր լինի և Աբելն էլ ողջ կմնար։

Հետագայում Կայենն ամուսնացավ և երեխաներ ունեցավ, որոնք ունեին չար և դաժան սրտեր, նրանք չէին սիրում Աստծուն և չէին լսում Նրան։ Բայց Աստված խղճաց / ողորմաց Ադամին ու Եվային և նրանք ևս մի որդի տվեց, որը հավատարիմ էր Աստծուն։ Նրա անունը Սեթ էր։ Ադամի և Եվայի համար դա շատ կարևոր էր, որովհետև նրանք հասկանում էին, որ Փրկիչը չէր կարող լինել Կայենի սերնդից։ Սեթի զավակները սիրում էին Աստծուն։

Այսպիսով՝ երկու ցեղ / ազգ էին ապրում երկրի վրա՝ Կայենի զավակները և Սեթի զավակները։ Աստվածաշունչը Սեթի զավակներին անվանում է Աստծու որդիներ, իսկ Կայենի զավակներին՝ մարդկանց որդիներ։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Աստված ինչու՞ ընդունեց Աբելի զոհաբերությունը, իսկ Կայենինը չընդունեց։

  2. Ի՞նչ արեց Կայենը և ինչու՞։

  3. Ինչու՞ էր կարևոր, որ Սեթը ծնվեր։

3. ԿԱՅԵՆՆ ՈՒ ԱԲԵԼԸ00:00 / 05:11