ՋՐՀԵՂԵՂ

ՋՐՀԵՂԵՂ

(Ծննդոց 6-9)

Ադամն ու Եվան շատ սերունդներ ունեցան։ Երբ Ադամը, Եվան, Կայենն ու Սեթը մահացան, երկրի վրա արդեն շատ մարդիկ գոյություն ունեին։ Այդ ժամանակներում մարդիկ շատ երկար էին ապրում մինչև ծերություն՝ պահպանելով իրենց առողջությունն ու եռանդը։ Ադամն ապրեց 930 տարի, Սեթը՝ 912, Մաթուսաղան՝ Ենովքի որդին, ապրեց 969 տարի։ Այս մարդկանց մասին մեզ ոչինչ հայտնի չէ, բացի Ենովքից։ Նրա մասին գրված է, որ նա արդար էր և ուրախությամբ էր ծառայում Աստծուն։ Երբ լրացավ Ենովքի 365 տարին, Աստված նրան վերցրեց երկրի վրայից։ Այսինքն՝ նա չի մահացել և չի թաղվել, այլ Աստծու կողմից տարվել է / վերցվել է երկինք։ Նրա որդի Լամեքին / Ղամեքին որդի ծնվեց, որին անվանեցին Նոյ (այս անունը նշանակում է խաղաղեցնող / հանգստացնող), որովհետև ծնողները նրա մեջ տեսնում էին իրենց վաստակածից / աշխատանքից / չարչարանքից հանգստություն։

Նոյի օրերին Սեթի սերունդները սկսեցին իրենց դրսևորել Կայենի սերունդների պես․ նրանք մոռացան Աստծուն և շատ չարիք էին գործում։ Այս մարդիկ չէին մտածում, որ Աստված տեսնում է իրենց մեղքերը։ Նրանք բռնված էին նախանձով, ատելությամբ, մրցակցությամբ և իրար դեմ էին կռվում։ Նրանց մեծ մասը չէին ցանկանում Աստծու մասին ոչինչ իմանալ, այլ ապավինում էին իրենց սեփական ուժերին և կարողություններին։ Նրանք չէին մտածում, որ մարդու կարողությունը նույնպես Աստծուց է։ Նրանք մոռացել էին, որ Աստված է սահմանել տարվա եղանակները, որ Նա է թույլ տալիս աճելու ցորենին և բերքին և որ Նա է ուղարկում անձրև, արևի լույսը և քամին։

Աստված վշտացած էր, որ մարդիկ դադարել են սիրել իրենց Արարչին ու միմյանց։ Եվ Աստված զղջաց, որ ստեղծել է մարդկանց։ Նա որոշեց ոչնչացնել երկրի վրա գոյություն ունեցող ամեն կյանք, որպեսզի վերջ դնի չարին։ Իսկ Նոյը Տիրոջ առաջ շնորհ էր գտել, որովհետև նա արդար և արատներից զուրկ մարդ էր։ Նա 500 տարեկանում երեք որդիներ ուներ՝ Սեմը, Քամը և Հաբեթը։

Նոյը կոչ էր անում մարդկանց թողնել չար գործերը և դառնալ դեպի Աստված։ Նա զգուշացնում էր, որ Աստված ջրհեղեղով կբնաջնջի ամբողջ աշխարհը, եթե նրանք չփոխեն իրենց կենսակերպը և չդառնան Աստծուն։ Սակայն Նոյին ոչ ոք չէր լսում։

Երբ Աստված տեսավ, որ նրանք չեն փոխվել, այլ ավելի են մեղքերի մեջ ընկղմվել, այդժամ ասաց Նոյին․

- Ժամանակը հասավ։ Ես մեծ ջրհեղեղ եմ ուղարկելու։ Մարդիկ չար են։ Բայց քեզ հետ ես ուխտ եմ կնքելու․ ջրհեղեղից կփրկվի միայն քո ընտանիքը՝ կինդ, որդիներդ և նրանց կանայք։ Դրա համար դու պետք է մի մեծ տապան կառուցես, այսինքն՝ նավ։ Ուշադիր լսի՛ր և արա՛ այնպես, ինչպես ե՛ս եմ ասում։ Վերցրու՛ խեժաբեր փայտից տախտակներ և դրանք ներսից ու դրսից պատի՛ր կուպրով / ձյութով, որպեսզի ջուր չանցնի։ Այդ նավը պետք է հսկայական լինի․ երկարությունը՝ 130 մետր, լայնությունը՝ 22 մետր և բարձրությունը՝ 13 մետր։ Դուռը կողքից կբացես, որը պետք է ամուր փակվի, իսկ վերևում փոքր պատուհան կանես։ Տապանը պետք է եռահարկ լինի։ Այդպիսի մեծ տապանն անհրաժեշտ է, որպեսզի դու կարողանաս քեզ հետ վերցնել զույգ-զույգ բոլոր թռչուններին և բոլոր չորքոտանի կենդանիներին, ամեն տեսակ որդերին ու բզեզներին, մեծ ու փոքր կենդանի էակներին։

Նոյն իր որդիների հետ միասին անմիջապես անցավ տապանի կառուցման աշխատանքներին։ Դա երկար տարիներ տևեց։ Տապանի մոտով անցնող մարդիկ ամեն անգամ հարցնում էին․ «Այս ի՞նչ է Նոյը մտածում կառուցել»։ Իսկ երբ նա ասում էր, որ տապան է, մարդիկ ծիծաղում էին նրա վրա․

- Այդ ինչպե՞ս ես այդ ծանր կառքը ծովին հասցնելու, - հարցնում էին նրան։

- Ջուրն ինքը այստեղ կգա, և այդ ժամանակ տապանը կլողա, - պատասխանում էր Նոյը։

- Այստե՞ղ։ Դու ուղղակի ցնորվել ես, Նո՛յ։

Նոյին և ընտանիքին հեշտ չէր լսել, թե ինչպես են իրենց ծաղրում, բայց նրանք վստահում էին Աստծուն և պատասխանում էին մարդկանց․ «Աստված մեծ ջրհեղեղ է ուղարկելու, որպեսզի ոչնչացնի բոլոր նրանց, ովքեր չար են մտածում և գործում»։

Երբ այդ ահռելի տապանը պատրաստ եղավ, Աստված ասաց Նոյին․

- Մտի՛ր տապան ընտանիքիդ հետ միասին և հետդ վերցրու՛ կենդանիներին, ինչպես որ քեզ ասել եմ։ Մեկ շաբաթից մեծ ջրհեղեղ եմ ուղարկելու։ Քառասուն օր ու քառասուն գիշեր երկրի վրա անձրև է տեղալու, մինչև որ ամբողջ երկիրն անցնի ջրի տակ։

Նոյը բացեց հսկայական օդանցքը, և կենդանիները զույգերով սկսեցին մտնել տապանի մեջ։ Նա նաև իր հետ վերցրեց մթերքներ, ցորեն, պտուղներ և հարդ, որպեսզի մարդկանց և տապանի բոլոր բնակիչների համար սնունդ լինի։ Այնուհետև տապան մտան Նոյն իր կնոջ հետ և երեք որդիներն իրենց կանանց հետ։ Այդպիսով՝ տապանում կար ութ մարդ։ Սակայն Նոյը չէր փակել տապանի դուռը, այլ այն փակեց ինքը Աստված։ Եվ Նոյը գիտեր, որ ինքը չպետք է փակի դուռը, մինչև որ Աստծուց դրա հրամանը չստանա։

Եվ այդ ժամանակ նրանք լսեցին անձրևի ձայնը։ Սկզբում միայն անձրևի հատուկենտ կաթիլներ էին, իսկ հետո ասես դույլով էին վերևից լցնում։ Այս անձրևը ժամերով ու օրերով էի գալիս։ Որոշ ժամանակ անց պղպջակների ձայներից հասկացան, որ ջուրը բարձրացել է և հասել տապանին։ Եվ ահա նրանք զգացին, թե ինչպես ջուրը բարձրացրեց տապանը, և այն լողաց։

Քառասուն օր անձրև տեղաց։ Տապանի մեջ եղող ութ հոգու համար դա միա ամբողջ հավիտենականություն թվաց։ Հանկարծ ինչ որ բան մարդկանց և կենդանիներին ստիպեց հնազանդվել։ Այդ ի՞նչ էր։ Վախենալու լռությու՜ն։ Անձրևը դադարե՜լ է։ Բայց նրանց տապանը շարունակում էր օրորվել ջրերի վրա։ Ամբողջ երկիրը, նույնիսկ ամենաբարձր լեռները ծածկված էին ջրով։

Միայն 150 օր հետո Աստված թույլ տվեց, որ ջուրը քաշվի։ Սակայն դա ևս որոշ ժամանակ տևեց։

Եվ հանակարծ, այս ի՞նչ էր։ Ինչ-որ ցնցում շարժեց ողջ տապանը, ինչ որ բան ճայթեց, և տապանը կանգ առավ։ Դա պատահեց ջրհեղեղի յոթերորդ ամսի 17-րդ օրը, իսկ հողը, որին հպվեց տապանը, Արարատ լեռն էր։ Նոյը ևս քառասուն օր սպասեց, հետո բացեց պատուհանը և բաց թողեց ագռավին։

- Ինչու՞ ես այդ անում, - հարցրեց նրան կինը։

- Եթե ագռավը վերադառնա, ապա ես կիմանամ, որ տապանից դուրս նա տեղ չի գտել ապրելու, - պատասխանեց Նոյը։

Ագռավը չվերադարձավ, և բոլորն ուրախացան։ Նոյն ասաց․

- Ագռավը քմահաճ թռչուն չէ։ Նա ընդունակ է երկար թռչելու, բայց դադար առնելու / հանգստանալու համար նրան մի փոքրիկ ժայռաբեկորն էլ է բավական։ Հիմա ես բաց կթողնեմ աղավնուն։

Աղավնին դուրս թռավ, բայց շուտով վերադարձավ։

- Կարծես ջուրը դեռ բավականին շատ է, - մտածեց Նոյը։ - Պետք է դեռ մեկ շաբաթ էլ սպասել։

Յոթ օր անց Նոյը կրկին աղավնուն բաց թողեց։ Յոթ հոգի լարված սպասում էին, թե արդյո՞ք այն հետ կգա։ Վերջապես աղավնին տապանից ներս թռավ։ Նրա կտցին ձիթենու թարմ ճյուղ կար։ Երբ Նոյը յոթ օր անց կրկին աղավնուն դուրս թողեց, նա այլևս չվերադարձավ։

Այդ կերպ Նոյն իմացավ, որ երկիրը ցամաքել է և ջուրը՝ քաշվել։ Հիմա նա սպասում էր, թե երբ Աստված նրան կպատվիրի դուրս գալ տապանից։ Վերջապես Աստված ասաց․

- Դու՛րս եկեք տապանից դու և քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք քեզ։ Քեզ հետ դու՛րս բեր բոլոր կենդանիներին․ թռչուններին և գետնի վրա սողացող բոլոր սողուններին։

Այսպիսով՝ եկավ տապանի մեծ դուռը բացելու ժամանակը։ Կենդանիներն ուրախացան և դուրս թռան։ Տապանիդ դուրս եկան կենդանիները, թռչունները՝ թևերը բացելով թռան տարբեր կողմեր։ Նոյի ընտանիքը թեթևացած շունչ քաշեց։ Նրանք գրկեցին միմյանց և չէին կարողանում զսպել իրենց ուրախությունը։

Նոյը կրկին իր առջև տեավ կանաչ բլուրներ և արգավանղ արոտավայրեր։ Իսկ որտե՞ղ էին երկրի մեղսավոր բնակիչները․ նրանք այլևս գոյություն չունեին։ Ջրհեղեղը սարսափելի պատիժ դարձավ մարդկանց համար, որոնք չէին ցանկանում ծառայել Աստծուն և շատ չարիք էին գործում։

Նոյը հասկացավ իրեն ջրհեղեղից փրկած Աստծու ողորմածության ողջ խորությունը։ Նա քարերն իրար վրա շարելով՝ զոհասեղան շինեց, վերցրեց մի քանի կենդանիների, թռչունների և Աստծուն զոհ մատուցեց։ Տիրոջն այս զոհը հաճելի երևաց, և Նա ասաց իր սրտում․ «Այլևս չեմ անիծելու երկիրը մարդու մեղքերի համար»։ Որովհետև Նա գիտեր, որ մարդիկ չեն դադարելու մեղք գործել։ Տերը նաև ասաց, որ երկրի վրա եղող բոլոր օրերում չեն դադարելու ցանքսն ու հունձը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը։ Եվ Աստված օրհնեց Նոյին և նրա որդիներին, որպեսզի լցնեն երկիրն իրենց զավակներով։ Աստված դաշինք / ուխտ կնքեց Նոյի և նրա որդիների, ինչպես նաև բոլոր մարդկանց հետ, որոնք ապրելու են նրանցից հետո և բոլոր կոնդանիների հետ։ Նա նրանց խոստացավ, որ այլևս երբեք մարդիկ և կենդանիները չեն բնաջնջվելու ջրեհեղեղի պատճառով և որ այլևս ջուրը չի ամայեցնի երկիրը։

Եվ Աստված յուրահատուկ նշան հաստատեց, որ պիտի հիշեցնի այս ուխտի / դաշինքի մասին։ Նա ամպերի մեջ ծիածան հաստատեց։ Այն միշտ հայտնվելու է երկնքում, երբ անձրև տեղա, և արևը դրա մեջ թափանցի։ Աստված ասաց Նոյին․

- Ահա՛ նշանը դաշինքի / ուխտի, որ ես կապեցի քո հետ և երկրի վրա եղող ամեն մեկի / շնչավորի հետ։

Երբ դուք նայեք ծիածանին, հիշե՛ք նրա նշանակության մասին։ Այն ուղղակի միայն անձրևից հետո երկնքի զարդարանք չէ, այլ նշան է Աստծու մարդկանց հանդեպ հատուկ բարության, հավատարմության և հոգատարության։

Հարցեր քննարկման համար

5 հարց
  1. Ինչու՞ Աստված որոշեց ջրհեղեղ անել։

  2. Նոյն ինչպե՞ս փրկվեց։

  3. Որքա՞ն ժամանակ ունեին երկրի վրա ապրող մարդիկ, որպեսզի ուշքի գային / խելքի գային և չմեղսագործեին։

  4. Նոյն ինչպիսի՞ թռչունների բաց թողեց տապանից, որպեսզի իմանար արդյոք երկիրը ցամաքել է։

  5. Աստված Նոյին ի՞նչ խոստում տվեց։ Ինչի՞ մասին մեզ պետք է հիշեցնի ծիածանը։

4. ՋՐՀԵՂԵՂ00:00 / 14:24