ԱԴԱՄԻ ԱՆԿՈՒՄԸ

ԱԴԱՄԻ ԱՆԿՈՒՄԸ

(Ծննդոց 3)

Երբ Աստված արարեց երկինքը, Նա ստեղծեց նաև հրեշտակներին։ Նրանք ապրում էին երկնքում՝ Աստծու մոտ և ծառայում էին նրան։ Մի անգամ նրանցից մեկը ապստամբեց Աստծու դեմ, որովետև ցանկանում էր լինել իր Արարչի նման ամենակարող։ Շատ հրեշտակներ մասնակից եղան այդ ապստամբությանը։ Այդ ժամանակ Աստված նրանց երկնքից ցած նետեց խավարի մեջ, որ կոչվում է անդրաշխարհ։ Այդ անկյալ հրեշտակը կոչվեց սատանա անունով և դարձավ բոլոր ապստամբ հրեշտակների գլխավորը։ Սատանան գիտեր, որ եթե Ադամն ու Եվան մեղք գործեն, կմահանան և դժոխք կընկնեն։ Նա ատում էր մարդկանց և ցանկանում էր զրկել նրանց Աստծու հետ շփվելու երանությունից։ Նրա գլխում միտք հղացավ․ «Ես կջանամ նրանց համոզել, որ համտեսեն բարու և չարի գիտության ծառի պտուղը, որ Աստված նրանց արգելել է ուտել»։ Սատանան օձի կերպարանք ստացավ և մտավ Եդեմական պարտեզ․․․

Եվ ահա, մի անգամ Եվան բարու և չարի գիտության ծառի մոտ գտնվելիս ինչ-որ ձայն լսեց․

- Եվա՜։

Կինը վախեցավ․ «Այդ ո՞վ է ինձ հետ խոսում»։ - Եվ հանկարծ նա իր կողքին տեսավ օձին։

- Ճի՞շտ է, որ Աստված ձեզ թույլ չի տվել ուտել պարտեզի ոչ մի ծառից, - հարցրեց նա։

- Ո՜չ, Նա այդպես չի ասել, - պատասխանեց Եվան։ - Մենք կարելի է ուտել պարտեզի բոլոր ծառերից, բացի այս ծառից, այլապես մենք կմահանանք։

- Դուք ամենևին չեք մահանա, - ասաց օձը։ - Աստված ձեզ այդպես է ասել միայն այն բանի համար, որ դուք դրանց ձեռք չտաք։ Նրան հայտնի է, որ եթե դուք դրանք համտեսեք, կիմանաք ավելին, քան հիմա։ Դուք կդառնաք ինչպես Աստված և կիմանաք որն է բարին և որը՝ չար։

Դրանից հետո օձն անհետացավ։ Եվան շարունակեց հիանալ պտուղներով։ Նրա շունչը կտրվում էր այն մտքից, որ այդքան հեշտ կարելի է Աստծու նման լինել։ Նա զգուշորեն ձգվեց և դիպավ պտուղներից մեկին։ Ոչինչ տեղի չունեցավ։ Այդժամ նա պոկեց այն և կծեց։ Եվան անշնչացած չընկավ։ Պտուղը նույնիսկ հաճելի համ ուներ։ Այդ պահին նրան մոտեցավ Ադամը։

- Վերցրու՛, Ադա՛մ, դու՛ էլ փորձիր, - ասաց Եվան։ - Ես համտեսեցի արգելված պտուղը, և, ինչպես տեսնում ես, ողջ մնացի։

Ադամը երկար չսպասեց և նույնպես կծեց պտուղից։ Նրանցից ոչ ոք չմեռավ, համենայն դեպս առայժմ։ Սակայն ինչ-որ բան փոխվեց, որովհետև աշխարհ եկավ մահը, իսկ մարդու սիրտը մտան չարը և մեղքը։ Մեղքը, դա Աստծու հանդեպ անհնազանդությունն է, Նրա պատվիրանների խախտումը։ Մահը, դա պատիժն է մեղքի համար։ Այսպիսով՝ մարդկանց կատարյալ երջանկության վերջը եկավ։ Դրան էլ հենց ցանկացավ հասնել սատանան։ Եվ հանկարծ Ադամն ու Եվան նկատեցին, որ մերկ են, և սկսեցին ամաչել իրարից։ Նրանք լայն տերևներ քաղեցին և իրենց համար զգեստներ պատրաստեցին։ Նրանք կարծում էին, թե գիտեն ինչպես իրենց օգնեն, բայց ամեն դեպքում ինչ որ բան նրանց հանգիստ չէր տալիս։ Առաջին մարդիկ շփոթված կանգնած էին, նրանց պատել էր մինչ այժմ անծանոթ մի զգացում՝ մեղքի զգացումը։

Երեկոյան Աստված եկավ պարտեզ։ Ադամն ու Եվան լսելով Նրա քայլելու ձայնը՝ սկսեցին թաքնվել դրախտի ծառերի մեջ։ Նախկինում Նա իրենց համար ընկեր էր, բայց հիմա Նրանից վախենում էին։ Մեղքը ոչնչացրեց մարդու և Աստծու միջև եղած հիանալի փոխհարաբերությունը։ Մինչ այդ նրանք գալիս էին Աստծու մոտ լիարժեք վստահությամբ և սիրով, իսկ այժմ նրանք ստիպված էին թաքնվել։

Աստված մոտենում էր։ Եվ ահա նա բարձր կանչեց․

- Ադա՛մ, որտե՞ղ ես։

Նա կանչում էր ոչ թե նրա համար, որ այլ կերպ չէր գտնի Ադամին․ չէ՞ որ Աստված տեսնում է ամենքին և ամեն ինչ։ Նա կանչում էր, որ Ադամն ու Եվան հասկանան, որ Աստված փնտրում է իրենց։

- Ես այստեղ ե՜մ, - ձայն տվեց Ադամը։ Եվ արդեն Աստծուն պատասխանելով՝ նա մտածում էր այն մասին, որ հիմարություն էր Նրանից թաքնվելը։ - Ես լսեցի Քո ձայնը և վախեցա, որ մերկ եմ։

- Ո՞վ քեզ ասաց, որ մերկ ես, - հարցրեց Աստվածը։ - Այսքան ժամանակ դու չէիր ամաչում դրանից։ Ոչ այլ կերպ, ինչ համտեսեցիր արգելված պտուղներից։

Ադամը չհամարձակվեց նայել Աստծուն։

- Պտուղն ինձ կինս տվեց, որին Դու ինձ տվեցիր, - ցածր ձայնով պատասխանեց նա։

- Ինչու՞ դու այդ արեցիր, - հարցրեց Աստված Եվային։

- Այդ օձը խաբեց ինձ՝ ամեն բան խոստանալով, - արդարացավ Եվան։ - Ես նրա խորամանկությանը տրվեցի։

Այդ ժամանակ Աստված ասաց օձին․

- Անիծյա՛լ լինես այն բանի համար, ինչ արեցիր։ Բոլոր ժամանակներում մարդիկ քեզ թշնամի կլինեն, բայց մի անգամ կգա Մեկը, որը կհաղթի քեզ։

Ադամն ու Եվան չհասկացան, թե Աստված ինչի մասին է խոսում։ Չէ որ նրանք չգիտեին, որ ավելի ուշ Աստված ուղարկելու է Փրկչին, որպեսզի հաղթի չարին։

«Այժմ նրանք գիտեն, թե որն է բարին և որն է չարը, - մտածեց Աստված։ - Մարդիկ ցանկանում են Ինձ նման լինել, սակայն նրանք բավական թույլ են, որպեսզի հակազդեն չարին։ Դրա համար ես չեմ ուզում, որ նրանք ճաշակեն նաև կենաց ծառի պտուղներից»։

- Դուք պետք է հեռանաք պարտեզից, - ասաց Աստված Ադամին ու Եվային։ - Եվա՛, դու զավակներ կունենաս, բայց լույս աշխարհ գալով՝ նրանք քեզ ցավ կպատճառեն։ Իսկ դու, Ադա՛մ, ստիպված կլինես տքնաջան աշխատել քեզ և ընտանիքիդ կերակրելու համար։ Քո վարած հողում կաճեն փշեր ու մոլախոտեր և դու մինչ ի մահ հանգիստ չես ունենա։ Իսկ հետո քո մարմինը կրկին կվերածվի հողի, որովհետև դու հողից ստեղծվեցիր։

Նախքան մարդկանց դրախտից դուրս գալը, Աստված նրանց համար կաշվից հագուստներ պատրաստեց։ Այդ կերպ Աստված հոգ տարավ մարդկանց մասին, թեև նրանք Նրան չհնազանդվեցին և չէին կարող Նրա կողքին / հետ / մոտ ապրել։

Այդպիսով՝ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից։ Աստված դրեց քերովբեներին և հրե սուրը՝ հսկելու պարտեզի մուտքը և կենաց ծառին։ Ցավոք սրտի մարդիկ ապրեցին հրաշալի Եդեմի պարտեզի սահմաններից դուրս։ Բայց․․․ Աստված նրանց խոստացել էր Փրկչին։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞ր ծառի պտուղն էր արգելված ուտել Ադամին ու Եվային։

  2. Ո՞վ Եվային խորհուրդ տվեց ուտել այդ ծառից։

  3. Ի՞նչ խոստացավ Աստված Ադամին ու Եվային։

2. ԱԴԱՄԻ ԱՆԿՈՒՄԸ00:00 / 09:52