­Հար­գե­լի՛ ծնող­ներ

­Հար­գե­լի՛ ծնող­ներ

....

Այժմ դուք ­Ձեր ձեռ­քում ու­նեք մի գիրք, որ ամ­բողջ ըն­տա­նի­քի

հա­մար է։ Գր­քում զե­տեղ­ված սուրբ գրա­յին պատ­մութ­յուն­նե­րը

հիա­նա­լի հնա­րա­վո­րութ­յուն են Աստ­ծու ­Խոս­քի և ­հին ժա­մանակ­նե­րում կա­տար­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ ծա­նո­թանա­լու հա­մար։ Ինչ­պես գի­տենք, ե­րե­խա­նե­րը շատ զգա­յուն են և ­բաց են ճա­նա­չե­լու ոչ միայն ի­րենց շրջա­պա­տող աշ­խար­հը, այլ նաև հոգ­ևոր ճշմար­տութ­յու­նը։ ­Հի­մա, երբ նրանք դեռ ձեզ հետ միա­սին են, բաց մի՛ թո­ղեք աստ­վա­ծաշն­չա­յին պատ­մութ­յուն­նե­րի

ըն­թերց­մամբ նրանց ձեր կող­քին պա­հե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը, որ­պես­զի ա­պա­գա­յում նրանք ցան­կութ­յուն ու­նե­նան ծա­նո­թանա­լու Աստ­վա­ծաշն­չի՝ սկզբնաղբ­յու­րի հետ, որն էլ ան­պայ­ման պի­տի բա­րեն­պաստ ազ­դե­ցութ­յուն ու­նե­նա նրանց կյան­քում։ Աստ­վա­ծաշն­չի պար­բե­րա­բար ըն­թեր­ցա­նութ­յունն ու ա­ղոթ­քը մեծ ազ­դե­ցութ­յուն ու­նեն ե­րե­խա­նե­րի սկզբնա­կան ճիշտ դաստիա­րա­կութ­յան վրա։ Գ­տե՛ք ժա­մա­նակ դրա հա­մար։ ­Ձեր որ­դինե­րին ու դուստ­րե­րին դաս­տիա­րա­կե՛ք և կր­թե՛ք սի­րո մեջ, վաղ տա­րի­քից նրանց մեջ հոգ­ևոր ար­ժեք­ներ սեր­մա­նե՛ք։ ­Հա­վա­տա­ցած ենք, որ Աստ­ված դրա­նում ձեր ըն­տա­նի­քին կօգ­նի ոչ միայն հի­մա, այլ նաև ա­պա­գա­յում։ Ան­կեղծ ցան­կա­նում ենք, որ ձեր զա­վակ­նե­րը վաղ տա­րի­քից, ­Սուրբ Գր­քի ըն­թեր­ցա­նութ­յան մի­ջո­ցով, ճա­նա­չեն Ճշ­մար­տությու­նը, ո­րը կա­րող է վե­րա­փո­խել նրանց ինչ­պես ման­կութ­յան տա­րի­քում, այն­պես էլ հե­տա­գա­յում՝ հա­սուն տա­րի­քում

­Հար­գե­լի՛ ծնող­ներ00:00 / --:--