ՊՈՂՈՍՆ ՈՒ ՇԻՂԱՆ

ՊՈՂՈՍՆ ՈՒ ՇԻՂԱՆ

(Գործք Առաքելոց 16․ 19­-40)

Նախկինում Սողոսն ատում էր քրիստոնյաներին ու հե­ տապնդում նրանց, իսկ այժմ շատ ջանք էր թափում Բարի լուրի տարածման համար։ Այդ փոփոխության մասին է վկա­ յում նաև նրա անվան փոփոխությունը․ հիմա նրան Պողոս են անվանում։ Նա իր համախոհների ուղեկցությամբ նույ­ նիսկ դեպի Եվրոպա ճամփորդեց։ Պողոսը որտեղ էլ որ լիներ, առաջին հերթին հանդիպում էր փնտրում տեղի հրեաների հետ, որոնք, սինագոգ չլինելու պատճառով, հաճախ շաբաթ օրերին հավաքվում էին բաց տարածություններում։ Մի ան­ գամ այդպիսի մի հանդիպումից հետո նրան մոտեցավ շքեղ

հագնված մի կին։ Նրան Լիդիա էին անվանում։ Նա խնդրեց իրեն ավելի շատ բան պատմել Հիսուսի մասին։ Զրույցը եր­ կար տևեց։ Վերջում Լիդիան ասաց․

­ Աղոթե՛ք ինձ հետ, որպեսզի Աստված ինձ իբրև իր զա­ վակի ընդունի։ Ես շատ կցանկանայի մկրտվել։

Լիդիան մկրտությունից հետո Պողոսին ու ընկերներին հրավիրեց մնալ իր տանը, սակայն Պողոսն ու Շիղան՝ Պո­ ղոսի ուղեկիցներից մեկը, երկար չմնացին այնտեղ։ Մի քանի օր անց այդ քաղաքի դատավորը նրանց բանտարկեց։ Որոշ քաղաքացիներ վրդովվում էին, որ հրեաները քարոզում են այստեղ՝ հույների ու հռոմեացիների մեջ։ Պողոսին ու Շիղային մի բանտախուց նետեցին, որտեղ նրանց ձեռքերն ու ոտքերը գետնին գամված կոճղի մեջ ամրացրեցին։ Պողոսն ու Շիղան չէին կարողանում շարժվել, առավել ևս վեր կենալ, սակայն երկու քարոզիչներն էլ գիտեին, որ Աստված նաև բանտում է իրենց հետ, Նա զորացնում ու արիացնում էր իրենց։

Աստծու մարդիկ ուրախանում էին ու Աստծուն գոհաբանող երգեր երգում․ սկզբում ցածրաձայն, իսկ հետո ավելի բարձր, որ լսելի լինեն նաև հարևան բանտախցերում։ Բանտարկյալ­ ները չէին հավատում իրենց ականջներին․ ինչպե՞ս կարող էին այդպես ուրախ երգել՝ բանտում գտնվելով։

Հանկարծ մարդկանց ձայներին մեկ այլ ձայն խառնվեց, ցնցումի խուլ ձայն։ Հաջորդ պահին ամեն ինչ ցնցվեց։ Երկ­ րաշա՜րժ։ Շենքը ճոճվեց, բայց չփլվեց։

Պողոսն ու Շիղան նկատեցին, որ բանտախցի հիմնաքա­ րերը որոշակի կերպով են շարժվում, որի արդյունքում բան­ տարկյալների ոտքերն ու ձեռքերն ազատվեցին, իսկ դեպի դուրս տանող դռներն էլ բացվեցին։

Բանտապետը երկրաշարժից արթնացավ։ Վեր թռչելով՝ նա տեսավ, որ դռները կողպված չեն։

­ Վե՜րջ, բանտարկյալները փախել են, ­ մտածեց նա։ ­ Ինձ դրա համար խիստ կպատժեն։ Ավելի լավ է՝ ես ինքնասպան լինեմ։

Երբ Պողոսը տեսավ, որ բանտապետը հանեց սուրը և պատրաստվում է կյանքին վերջ տալ, բարձր աղաղակեց․

«Այդպիսի բան չանե՛ս։ Մենք բոլորս այստեղ ենք»։

Բանտապետը համոզվեց, որ ոչ ոք չի փախել և գրկեց Պո­ ղոսին ու Շիղային։ Եթե Աստված երկրաշարժ արեց այն բանի համար, որ նրանց ազատի, ապա Նա ճշմարիտ Աստված է։

­ Տյա՛րք, ես ի՞նչ պետք է անեմ, որ փրկվեմ։

­ Հավատա՛ Տեր Հիսուս Քրիստոսին և դու կփրկվես, ­ պա­ տասխանեց Պողոսը։

Դրանից հետո բանտապետը երկուսին էլ իր տուն հրավի­ րեց։ Պողոսն ու Շիղան սիրով հետևեցին նրան՝ պատմելով Հիսուսին մասին։ Նրանք խոսում էին այն մասին, որ Հիսուսը միայն բարին է գործել, Նա խոսել և ապրել է այնպես, որպես­ զի մարդիկ կարողանային համոզվել, որ Հիսուսը հենց Աստ­ ծու Որդին է։ Նրանք պատմում էին, թե ինչպես են հռոմեացի զինվորները խաչել Նրան, թեև Նա անմեղ էր, և որ իրենք՝ Պողոսն ու Շիղան, չեն զարմանում այն հետապնդումների վրա, որոնց միջով իրենք անցնում են։ Ինչու՞ իրենց նկատ­ մամբ պետք է ավելի լավ վարվեին, քան իրենց Տիրոջ։ Նրանք բանտապետի ամբողջ ընտանիքին նույնպես բացատրեցին, որ Հիսուսն ընդունեց մահը մարդկանց մեղքերի քավության համար, այդ թվում՝ նրանցից ամեն մեկի համար։ Խաչի վրա Նա մեղքերն իր վրա վերցրեց, որպեսզի մարդու և Աստծու միջև հարաբերությունները կրկին կարգավորվի։ Պողոսն ու Շիղան չմոռացան նաև պատմել Քրիստոսի հարության և Սուրբ Հոգու մասին, որի միջոցով Հիսուսը միշտ լինում է նրա հետ, ով Իրեն հավատում է։

­ Ես էլ եմ ուզում Հիսուսին պատկանել, ­ ասաց բանտա­ պետը։ ­ Ես ցանկանում եմ խնդրել Նրան, որպեսզի ինձ իբրև Իր զավակի ընդունի։

­ Եթե Աստված կանանց էլ է ընդունում, ապա ես էլ եմ ցան­ կանում ծառայել Աստծուն, ­ միացավ նրան նաև կինը։

Պողոսն ասաց․

­ Անշու՜շտ, Բարի լուրը և՛ կանանց է վերաբերում, և՛ երե­ խաներին։ Ձեր քաղաքում արդեն մի կին քրիստոնյա է դարձել։ Տանտերը զրույցից ու մկրտության ընդունումից հետո Պո­ ղոսին ու Շիղային առաջարկեց ճաշել իրենց հետ։ Երբ արևը ծագեց, նրանք շտապեցին վերադառնալ Լիդիայի տուն, որը արդեն շատ էր անհանգստանում նրանց համար։ Այժմ Պողոսն ու Շիղան կարող էին պատմել նրան ոչ միայն այն մասին, թե ինչպես Աստված պահպանեց իրենց, այլ նաև բանտապետի

ընտանիքի մասին, որ այս գիշեր առ Տեր դարձի եկավ։

Հարցեր քննարկման համար

5 հարց
  1. Ու՞ր տարան Պողոսին ու Շիղային։

  2. Ի՞նչ էին արել, որպեսզի բանտարկյալները չկարողա­ նան փախչել։

  3. Ինչպե՞ս բացատրել, թե ինչու էին Պողոսն ու Շիղան գիշերը երգում։

  4. Ի՞նչ կերպով Պողոսն ու Շիղան հայտնվեցին ազա­ տության մեջ։

  5. Ի՞նչ տեղի ունեցավ բանտապետի և նրա ընտանիքի հետ։

99. ՊՈՂՈՍՆ ՈՒ ՇԻՂԱՆ00:00 / 06:40