
ՊՈՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ՀՌՈ
(Գործք Առաքելոց 21-28)
Որքա՜ն ուրախացավ Երուսաղեմի եկեղեցին, երբ Պողոս ու իր ուղեկիցները նրա հետ միասին այնտեղ եկան։ Պողոս պատմեց, թե Աստված ինչ գործեր արեց հեթանոսների մ իր ծառայության միջոցով, և բոլորը փառաբանեցին Տիրոջ Նրա զորեղ Խոսքի համար։ Սակայն այս ուրախությունը ե կար չտևեց։
Երուսաղեմ գալուց յոթ օր անց Պողոսը գնաց տաճար որպեսզի ի նշան ուխտի կատարման և ծիսական մաքրմա զոհ մատուցի։ Այնտեղ մարդիկ տեսան նրան և ճանաչեցի իբրև Հիսուս Քրիստոսի (Ում մասին նրանք ոչինչ չէին ուզու իմանալ) վարդապետության քարոզողի։ Նրանք բռնեցին Պ ղոսին և աղաղակեցին, որ նա ուսուցանում է իրենց օրենք դեմ և դեռ մի բան էլ տաճարը պղծել է՝ իր հետ այնտեղ բերե լով հեթանոսների։ Նրանք կատաղելով Պողոսին դուրս քա տվեցին տաճարից սպանելու համար, քանի որ տաճարու չէր թույլատրվում նման բան անել։ Հռոմեական հազարապե Կլավդիոս Լյուսիասը տեսավ, թե ինչպես է ամբողջ քաղ քը խռովվել, հրամայեց շղթայակապ անել Պողոսին և ամրո տանել։ Ճանապարհին Պողոսը խնդրեց թույլ տալ իրեն խոս քով դիմել ժողովրդին։ Նա հրեաներին պատմեց, թե ինչպե է Տիրոջը դարձել և մեղքերի թողություն ստացել։ Հրեաներ սկզբում ուշադիր լսում էին Պողոսին, բայց երբ նա ասաց, ո Տերը ուղարկել է իրեն՝ քարոզելու այլ ազգերի՝ (հեթանոսն րին), սարսափելի աղմուկ բարձացրին։ Նրանք աղաղակու էին, որ այդ մարդը չպիտի ապրի։ Տեսնելով, որ բանտարկյալ խոսքը ժողովրդին ավելի կատաղեցրեց, Կլավդիոս Լյուսիաս կարգադրեց նրան ամրոց տանել։ Նա հրամայեց զինվորների ծեծել և հարցաքննել Պողոսին, որին ի պատասխան նա ասա
Մի՞թե ձեզ կարելի է պատժել Հռոմի քաղաքացուն, այ էլ առանց դատի։
Հռոմեացիները շփոթվեցին և չշարունակեցին այլևս նրան հարցաքննել, բայց կապանքներից չազատեցին։
Հաջորդ օրը Պողոսը կանգնեց ատյանի առաջ։ Քննության ժամանակ տեղի ունեցավ երկու ճամբարների բաժանում և կարծիքների բախում․ մի կողմը մեղադրում էր նրան, իսկ մյուս կողմն աղաղակում էր, թե նրա մեջ ոչ մի հանցավոր բան չեն գտնում։ Խռովությունը մեծացավ․ հրեաներն ամեն կողմից սեղմում էին Պողոսին։ Կլավդիոս Լյուսիասը վախեցավ, որ նրանք կմասնատեն Պողոսին, և հրամայեց իր զինվորներին մեղադրյալին ամրոց տանել։
Գիշերը Տեր Հիսուս երևաց Պողոսին և ասաց․
Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկա յեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես: Երկարատև քննություններից և Պողոսին սպանելու հրեա ների անդադար փորձերից հետո որոշում ընդունվեց նրան ուղարկել կայսեր առաջ դատի կանգնելու։ Դրա համար Պողո սին վիճակված էր Հռոմ գնալ, որպեսզի այնտեղ հենց կայսրին քարոզի Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Այդ կերպ էր Տերն
իր ծրագիրն իրագործում։
Պողոսի ճանապարհորդությունը դեպի Հռոմ սկսվեց Կե սարիայի նավահանգստից։ Նրանց երկար և վտանգներով լի ճանապարհորդություն էր սպասվում։
Միջերկրական ծովում տարվա այդ եղանակին մեծ փոթո րիկներ էին լինում, և փոքր փայտե առագաստանավով լողալը վտանգավոր էր։ Պողոսն այդ մասին նավաստիներին զգու շացրել էր, բայց նրանք չլսեցին։
Օրերից մի օր մեծ փոթորիկ սկսվեց։ Բարձր ալիքները նավը կողքից կողք էին շուռ տալիս։ Նավը փրկելու համար տախ տակամածից դուրս նետեցին բեռների մեծ մասը, բայց իրա վիճակը գնալով վատանում էր։ Մի քանի օր շարունակ նավը լողում էր փոթորկվող ծովում։ Մարդիկ փրկության ոչ մի հույս չունեին։ Այդ ժամանակ Պողոսը, փորձելով դադարեցնել քա մու ոռնոցը, դիմեց նավի անձնակազմին․
Բարեկամնե՛ր, չհուսահատվե՛ք, ձեզնից ոչ ոք չի մեռնի, միայն նավը կջախջախվի։ Ես դա գիտեմ, որովհետև Տերը, որին ես ծառայում եմ, հրեշտակի միջոցով ինձ այս գիշեր ասաց․ «Մի՛ վախեցիր, Պողո՛ս, դու դեռ պետք է կայսրի առաջ ներկայանաս։ Բարեկամնե՛ր, քաջալերվե՛ք, ես հավատում եմ իմ Տիրոջը․ լինելու է այնպես, ինչպես Նա ասաց»։
Փոթորիկը սկսվելուց տասնչորս օր անց նավաստիները ցամաք տեսան, բայց չկարողացան նավահանգիստ մտնել։ Ընկնելով երկու ծովերի միջև գտնվող մի ծանծաղուտ՝ նավը թեքեցին, և նավի առաջակողմը, հատակին խրվելով, անշարժ մնաց, իսկ հետևի կողմն ալիքների սաստկությունից ջարդուփ շուր եղավ։ Սակայն նավի մեջ եղող բոլոր մարդիկ փրկվեցին․ նրանց հաջողվեց ափ հասնել։
Աստված պահեց Իր Խոսքը․ ոչ ոք չխեղդվեց, նույնիսկ չվիրավորվեց։ Այժմ Աստծու ծրագիրը կարող էր իրագործ վել, որպեսզի Հիսուսի անունը փառավորվեր Հռոմում։ Աստ ված հրաշքով թույլ տվեց Պողոսին հասնել Հռոմ, որտեղ նա գոհություն հայտնեց Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատի մասին կայսեր առաջ վկայելու հնարավորության համար։
Պողոսը Հռոմ մտավ ոչ իբրև բանտարկյալ, այլ իբրև Հիսու սի վկա, իբրև իր Երկնավոր Թագավորի առաքյալ։
Հարցեր քննարկման համար
4 հարցԻնչու՞ Կլավդիոս Լյուսիասը Պողոսին ատյան բերեց։ Ի՞նչ կատարվեց այնտեղ։
Ինչպե՞ս Տերը քաջալերեց ձերբակալված առաքյալին։ Ինչու՞ էր դա այդքան կարևոր Պողոսի համար։
Ի՞նչ պատահեց նավարկության ժամանակ։
Ո՞րն էր Աստծու նպատակը Պողոսի Հռոմ հասնելու մեջ։