
ՊԵՏՐՈՍԸ ԲԱՆՏՈՒՄ
(Գործք Առաքելոց 12․ 1-7)
Հռոմի կայսր Գայոս Կեսարը Հերովդես Մեծի թոռանը՝ Հե րովդես Ագրիպասին, նշանակեց Երուսաղեմի և Պաղեստինի մեծ մասի ղեկավար (չորրորդապետ)։
Նրա ղեկավարման ժամանակ քրիստոնյաների հանդեպ մեծ հալածանքներ սկսվեցին։ Հերովդեսը գիտեր, որ հրեա հոգևոր առաջնորդները և նրանց հետևորդներն ատում էին առաքյալներին և Քրիստոսի բոլոր աշակերտներին։ Նրանց բարեհաճությանն արժանանալու համար նա հրամայեց սպա նել առաքյալներից մեկին՝ Հովհաննեսի եղբայր Հակոբոսին։ Քանի որ այս սպանությունը հավանության արժանացավ հրեաների կողմից, ուստի նա հրամայեց ձերբակալել Պետ րոսին։
Նրան բանտարկելով՝ Հերովդեսը հրամայեց տասնվեց զինվորների գիշերուզօր հսկել նրան։ Նա նույնիսկ Պետրոսի մահապատժի օրն էր նշանակել, բայց եկեղեցին նրա համար անդուլ աղոթում էր Աստծուն։ Այդ ժամանակ մյուս աշակերտ ները Երուսաղեմում չէին, նրանք լքել էին քաղաքը Հերովդեսի հալածանքներից թաքնվելու համար։ Սակայն առաքյալներից բացի Երուսաղեմում Քրիստոսի աշակերտներից շատերը կա յին, և նրանք էլ հավաքվել էին Մարիամի՝ ՀովհաննեսՄար կոսի մոր տանը՝ Պետրոսի համար աղոթելու։
Այդ ընթացքում Պետրոսը հանգիստ քնած էր բանտում։ Նրան մշտապես երկու զինվորներ էին հսկում։ Դրանից զատ պահակազոր կար բանտի արտաքին և ներքին դռների մոտ, ինչպես նաև դեպի փողոց տանող դարպասների մոտ։ Հնարա վո՞ր էր այս պայմաններում Պետրոսը փաչեր։ Ո՛չ։ Նա նույնիսկ չէր էլ փորձում դա անել։
Սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Հանկարծ Տիրոջ հրեշտակը կանգնեց Պետրոսի առաջ․ նրանից լույս էր ճա
ռագում։ Պետրոսը խորը քնած էր, դրա համար հրեշտակը հրեց նրան, որ արթնանա և ասաց․
Շուտ վե՛ր կաց։
Այդ ժամանակ շղթաներն ընկան նրա ձեռքերից։ Հրեշտա կը հրամայեց Պետրոսին գոտին կապել, կոշիկնեը հագնել և վերնազգեստը վրան գցել։ Պահակազորն այդ ժամանակ խորը քուն էր մտել։
Դրանից հետո հրեշտակն ասաց․
Հետևի՛ր ինձ։
Պետրոսը գնաց նրա հետևից բանտի բաց դռան միջով: Հրեշտակը քնած պահակազորի մոտով Պետրոսին դուրս բե րեց մինչև երկաթյա դարպասները։ Դարպասներն ինքնիրեն բացվեցին նրանց առաջ։ Նրանք միասին դուրս եկան քաղաք և մի քիչ շրջեցին, իսկ հետո հրեշտակն անհետացավ։
Պետրոսը սթափվելով ասաց․
Հիմա ես հաստատ գիտեմ, որ Տերն ուղարկեց Իր հրեշտա կին, որպեսզի ազատի ինձ Հերովդեսի և հրեաների ձեռքից, որոնք ցանկանում էին սպանել ինձ։
Այնուհետև նա գնաց այն տունը, որտեղ այդ պահին շատ հավատացյալներ էին աղոթում իր համար։ Պետրոսը դուռը բախեց, և այդ ձայնից աղախինը դուրս եկավ։ Պետրոսի ձայնը լսելով՝ նա դուռը բացելու փոխարեն ուրախությունից տուն վազեց և լուր տվեց, որ Պետրոսն է կանգնած դռան մոտ։ Աշա կերտները չհավատացին և ասացին նրան, որ, հավանաբար, տան առաջ կանգնած է Տիրոջ ուղարկած՝ Պետրոսի պահա պան հրեշտակը։
Այդ ընթացքում Պետրոսը շարունակում էր դուռը բախել։ Դուռը բացելով և իրենց առաջ Պետրոսին տեսնելով՝ նրանք շփոթվեցին։ Նրանց ուրախությանը սահման չկար։ Պետրոսը ձեռքով նշան արեց չաղմկել, որպեսզի թշնամիների կասկա ծանքը չհարուցեն։ Երբ նրանք խաղաղվեցին, Պետրոսը պատ մեց նրանց, թե ինչպես Տերը հրաշքով ազատեց իրեն բանտից։ Այնուհետև Պետրոսը հեռացավ Երուսաղեմից, որպեսզի
Հերովդեսը չկարողանա գտնել իրեն։
Հարցեր քննարկման համար
4 հարցՈ՞ր չորրորդապետը Եկեղեցու դեմ հալածանքներ սկսեց Երուսաղեմում։ Ինչու՞ նա դա արեց։
Առաքյալներից ո՞վ առաջինը նահատակվեց հանուն Քրիստոսի։ Ո՞վ պետք է լիներ հաջորդը։
Ի՞նչ էր այդ ժամանակ անում Եկեղեցին։
Ի՞նչ պատահեց Պետրոսի հետ գիշերը մահապատ ժից առաջ։