ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ

(Հովհաննես Աստվածաբանի Հայտնությունը)

Հիսուս Քրիստոսի շատ առաքյալներ սպանվեցին կամ չարչարանքների ենթարկվեցին Ավետարանը քարոզելու հա­ մար՝ մինչև վերջ հավատարիմ մնալով Աստծուն։ Սակայն առաքյալներից մեկը ապրեց մինչև խոր ծերություն և ինն­ սուն տարեկան հասակում դեռ շարունակում էր Եփեսոս քա­ ղաքի քրիստոնեական համայքում լինել։ Խոսքը Հովհաննեսի մասին է։ Չնայած նրան, որ հանուն Հիսուսի հավատի ինքը ևս ենթարկվեց հետապնդումների, բայց չսպանվեց։ Փոխարե­ նը նրան աքսորեցին Էգեյան ծովի ամայի մի կղզի՝ Պատմոս։ Պատմոսի բնակչությունը կազմված էր լոկ բանտարկյալներից և նրանց պահակապետից։

Կղզում թագավորող լռության մեջ Աստված հաճախ էր խոսում Հովհաննեսի հետ։ Նա ցույց տվեց Հովհաննեսին, որ Հիսուսը Թագավորն է, և եթե նույնիսկ քրիստոնյաների հալա­ ծանքներն ամենուր լինեն, ապա նույնիսկ այդ իրավիճակում հավատացյալները և նրանց ճակատագիրը Նրա ձեռքում է լինելու։

Տեսիլքներում, որ Հովհաննեսը տեսնում էր իր ներհայե­ ցողությամբ, Աստված ցույց տվեց նաև համաշխարհային պատմության վերջը։ Այդ տեսիլքները տասներկուսն էին, և դրանց մասին Հովհաննեսը գրել է Աստվածաշնչի վերջին գրքում՝ Հայտնության գրքում։

Վերջին տեսիլքում Տիրոջ հրեշտակը ցույց տվեց երկնային փառքի պատկերը, որ պատրաստված է Աստծու ժողովրդի համար։ Հովհաննես առաքյալը տեսավ նոր դրախտը, որտեղ բյուրեղի պես փայլուն կյանքի գետը հոսում էր Աստծու և Գա­ ռի գահից, իսկ նրա ափին կանգնած է կյանքի ծառը։

101. ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ00:00 / 02:19