ՏԱԲԻԹԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԱԲԻԹԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(Գործք Առաքելոց 9․ 36­-42)

Մի անգամ Պետրոս առաքյալը գնաց մի բնակավայր, որ գտնվում էր Երուսաղեմից տասներկու կիլոմետր հեռու գտնվող լեռների վրա։ Այն կոչվում էր Լիդդա։ Լիդդայի բնա­ կիչներից շատերը հավատում էին Տեր Հիսուսին, և Պետրոսը սիրում էր նրանց այցելել։ Ենեաս անունով մի մարդ շատ հի­ վանդ էր, նա ութ տարի շարունակ անդամույծ էր և գամված անկողնին։ Պետրոսը նրան ասաց․

­ Ենեա՛ս, Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է։ Վե՛ր կաց ան­ կողնուց։

Եվ նա նույն պահին վեր կացավ։ Պետրոսը չասաց․ «Ես եմ քեզ բժշկում», որովհետև նա գիտեր, որ միայն Քրիստոսի զորությունն է հիվանդին բժշկում։ Ով գիտեր Ենեասի հիվան­ դությունը, շտապում էր նրան տեսնելու, իսկ երբ Ենեասին առողջ գտան, շատերը Տիրոջը դարձան։

Լիդդայից երեսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվում էր Հոպպե ծովափնյա քաղաքը։ Լիդդայի որոշ բնակիչներ գնացին այնտեղ և պատմեցին, թե ինչպես Պետրոսը Հիսու­ սի անունով բժշկեց անդամալույծին և վերականգնեց նրա ուժերը։ Դա լսելով, բնակիչները իրենց մոտ կանչեցին Պետ­ րոսին, որովհետև այդ ժամանակ եկեղեցուց Տաբիթա անու­ նով մի կին հիվանդացել և մահացել էր։ Նա շատ էր օգնել աղքատներին, և նրանք դառնագին ողբում էին Տաբիթայի մահը։ Բարեկամները պատրաստվում էին թաղել նրան, բայց որոշեցին խնդրել Պետրոսին նախքան թաղումն իրենց մոտ գալ։ Գալով Հոպպե՝ Պետրոսը մտավ վերնատուն, որտեղ հա­ վաքվել էին նրա մերձավորներն ու այրիները, որոնց Տաբիթան աջակցություն էր ցուցաբերել։ Աղքատ կանայք արտասուքով Պետրոսին էին ցույց տալիս իրենց հագուստները, որ նրանց

համար կարել էր հանգուցյալը։ Նրանք խիստ կապված էին նրա հետ, որովհետև իրենց շատ էր սիրում։

Պետրոսը խնդրեց բոլորին դուրս գալ վերնատնից։ Երբ բոլորը դուրս եկան, նա ծնկի իջավ, աղոթեց Տիրոջը և ասաց մահացածին․

­ Տաբիթա՛, վե՛ր կաց։

Կինը բացեց աչքերը և Պետրոսին տեսնելով՝ նստեց։ Այդ­ ժամ Պետրոսը ձեռքը մեկնեց նրան և օգնեց վեր կենալ։ Այնու­ հետև կանչելով հավատացյալներին ու այրիներին, որ դրսում լարված սպասում էին, Տաբիթային ողջ և առողջ վերադարձ­ րեց նրանց։ Ինչպե՜ս ուրախացան բոլոր բարեկամները։

Այս հրաշքը, որ Տերը կատարեց Պետրոսի աղոթքով, բոլո­ րին հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչպե՞ս էին անվանում Լիդդայում ապրող անդամա­ լույծին, որին բժշկեց Պետրոսը։

  2. Ո՞ր քաղաքը կանչեցին Պետրոսին։ Ինչու՞ էին Տաբի­ թային բոլորը սիրում։

  3. Ինչպե՞ս տեղի ունեցավ Տաբիթայի հարությունը։

97. ՏԱԲԻԹԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ00:00 / 03:32