
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՄՄԱՎՈՒՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
(Ղուկաս 24․ 13-35)
Հիսուսի աշակերտներից երկուսը, տեղի ունեցածից ընկճ ված ու ճնշված, Երուսաղեմից դեպի Էմմավուս էին գնում։ Ճանապարհին նրանք զրուցում էին՝ փորձելով վերլուծել վեր ջին օրերին պատահած դեպքերը։ Նրանք հետևել էին Հիսու սին և հույս էին ունեցել, որ Նա մեծ առաջնորդ կդառանար և կփրկեր Իր ժողովրդին, իսկ հիմա նա մահացած է․․․ Բայց քաղաքում խոսակցություններ էին գնում, թե Հիսուսը վերա կենդանացել է․․․Այդ լուրը նրանց ուղղակի շփոթեցրել էր։
Մինչ նրանք իրար հետ զրույցի էին բռնված, նրանց մի Ճամ փորդ միացավ։ Դա Հիսուսն էր։ Տերն այնպես էր արել, որ աշակերտները չկարողանան Իրեն ճանաչել, նրանք կարծես կուրացել էին։ Որոշ ժամանակ նրանց կողքին լուռ քայլելուց հետո հարցրեց․
Ինչի՞ մասին եք ամբողջ ճանապարհին մտածում։ Եվ ին չու՞ եք այդքան տխուր։
Կարծես դու չգիտես, թե ինչ է կատարվել այս օրերին Երուսաղեմում, պատասխանեց նրանցից մեկը։
Այնուհետև աշակերտները պատմեցին Նրան վերջին օրերի դեպքերի մասին։ Երբ վերջացրին պատմելը, լուռ ու վրդով ված շարունակեցին ճանապարհը։ Աշակերտներին հանգիստ լսելուց հետո, Հիսուսը վերջապես խոսեց․
Մի՞թե իրականում դուք ունակ չեք հասկանալու այն, ինչ գրված է Սուրբ Գրքում։ Այլապես դուք կիմանայիք, որ այս ամենը պետք է լիներ։ Քրիստոսը՝ Աստծու Որդին, պետք է չարչարվեր և մահանար մարդկանց մեղքերի համար, իսկ հետո հարություն առներ և մտներ Աստծու փառքի մեջ։ Այդ մասին բազմիցս ասվում է Մովսեսի սուրբ գրվածքներում, Սաղմոս ներում և մարգարեների գրքերում։
Եվ Նա աշակերտներին բազմաթիվ հատվածներ մեջբերեց Սուրբ Գրքից։ Դրանց մեծ մասը նրանք գիտեին, բայց կա՛մ ճիշտ չէին հասկացել, կա՛մ չէին հավատացել մարգարությա նը, կա՛մ էլ ուղղակի մոռացել էին, բայց հիմա նրանց աչքերը բացվեցին։ Իսկապե՜ս։ Տեղի ունեցավ այն, ինչ պետք է ունե նար համաձայն Սուրբ Գրքի։ Իրենց Տերը և Ուսուցիչը եկել էր մարդկանց համար մեռնելու և նրանց մեղքերից փրկելու համար, այլ ոչ թե հրեաներին հռոմեական կայսրության իշխա նությունից փրկելու համար։ Եվ նա պատահական չմահացավ, այլ որպեսզի կրկին կյանք առնի։ Եվ ինչու՞ նրանք դա ավելի վաղ չկարողացան հասկանալ։
Այնքանով, որքանով աշակերտները լսեցին անծանոթին, նրանց տխրությունը ցրվեց, բայց նրանք դեռ գլխի չէին ընկել, թե Ով է իրենց հետ քայլում։
Ահա նրանք մոտենում էին Էմմավուսին և հրավիրեցին Նրան միասին ճաշել ու իրենց հետ գիշերել։ Անծանոթը հա մաձայնվեց։ Երբ ամեն ինչ պատրաստ էր, Նա վերցրեց հա ցը, շնորհակալություն հայտնեց Աստծուն, ձեռքով կտրեց և նրանց բաշխեց։
Հիսուսն էր միշտ այդպես անում։ Տարօրինակ է, մտա ծեցին երկուսով։
Եվ այդ պահին նրանց աչքերը բացվեցին․ նրանց առաջ Հիսուսն էր նստած։ Սկզբում նրանք չճանաչեցին Նրան, բայց հիմա կասկած չունեին․ այդ Նա՜ է։
Հենց այդ պահին Հիսուսն անսպասելի կերպով աներևույթ դարձավ։
Ինչպե՜ս Նրան ավելի վաղ չճանաչեցին։ Չէ՞ որ այն պահին, երբ Նա Սուրբ Գրքից էր բացատրում, իրենց սրտերը ճմլվում էին։ Չնայած այն բանին, որ Հիսուսն իրենց կողքին չէր, երկու ընկերներն արդեն չէին տխրում։ Հիսուսը ո՜ղջ է։ Ուրախութ յունն այնքան մեծ էր, որ նրանք որոշեցին նույն օրը դրանով կիսվել մյուս աշակերտների հետ։ Նրանք անմիջապես հա վաքվեցին և շտապեցին վերադառնալ Երուսաղեմ, այն տու նը, որտեղ գտնվում էին Հիսուսի գրեթե բոլոր աշակերտները։
Հարցեր քննարկման համար
3 հարցՔանի՞ աշակերտներ էին քայլում Էմմավուսի ճանա պարհով։ Ինչի՞ համար էին նրանք տխրում։
Ճանապարհին ո՞վ նրանց հանդիպեց։
Ինչպե՞ս նրանք Հիսուսին ճանաչեցին։