
ՊԵՏՐՈՍՆ ՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ
(Հովհաննես 20․ 1-10)
Քաղաք վերադառնալով՝ Մարիամ Մագդաղենացին գտավ Հիսուսի աշակերտներից Պետրոսին ու Հովհաննեսին։
Տիրոջը տարե՜լ են, բացականչեց նա, և մենք չգիտենք, թե որտեղ են Նրան դրել։
Նա նույնիսկ չէր էլ կարող մտածել, որ Հիսուսը ողջ է, որ Նա հարություն է առել։
Անշուշտ, Պետրոսն ու Հովհաննեսը շփոթվեցին։ Նրանք շտապեցին գերեզման։ Հովհաննեսն ավելի լավ էր վազում, և նա առաջինը հասավ Հովսեփ Արիմաթեացու այգի։ Նա տե սավ, որ իսկապես քարն այլևս գերեզմանի մուտքին չէր։ Հով հաննեսը ներս նայեց, բայց քարայր չմտավ։ Ի՜նչ տարօրինակ է․ մարմինը չկա, այլ միայն թաղման հագուստն է խնամքով ծալված։ Հովհաննեսը մնաց մուտքի մոտ։ Վազելով եկավ Պետրոսը և գերեզման մտնելով՝ նույն տեսարանը տեսավ․ խնամքով ծալված էր այն կտավը, որի մեջ փաթաթված էր եղել Հիսուսի մարմինը, և առանձին դրված էր վարշամակը։ Եթե մարմինն առևանգվել է, ինչպես ենթադրում է Մարիամ Մագդաղենացին, ապա գողերը նրա հագուստն ու գերեզմանը չէին թողնի այսպիսի վիճակում։
Պետրոսի հետևից գերեզման մտավ նաև Հովհաննեսը։ Այս տեղ հանկարծակի նրա միտքը փայլատակեց․ Հիսուսը ո՜ղջ է։ Ահա՜ թե ինչու է գերեզմանը դատարկ։
Այդ ժամանակ Պետրոսն ու Հովհաննեսը վերադարձան քաղաք, որտեղ գտան Հիսուսի մյուս աշակերտներին ու կա նանց, որոնք հաստատեցին, որ Հիսուսը ողջ է, և իրենք տեսել են Նրան։ Աշակերտների և հետևորդների մեծ մասը, որոնք միասին էին ողբում ու սգում Հիսուսի մահը, չէին կարողանում հավատալ այս ուրախալի լուրին։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ լուր բերեց Մարիամ Մագդաղենացին Պետրոսին ու Հովհաննեսին։
Ի՞նչ տեսան Պետրոսն ու Հովհաննեսը գերեզմանում։
Ինչի՞ն հավատաց Հովհաննեսը՝ տեսնելով դատարկ գերեզմանը։