
ԹՈՎՄԱՅԻ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ
(Հովհաննես 20․ 24-29)
Երբ Հիսուսը հայտնվեց աշակերտներին և ցույց տվեց Իր վերքերը, տասներկու աշակերտներից մեկը՝ Թովման, նրանց հետ չէր։ Հաջորդ օրը նրա ընկերները խանդավառված պատ մեցին եղելության մասին, բայց Թովման միայն տարուբերում էր գլուխը։
Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ Ապա Թովմասին ասաց. «Բե՛ր քո մատները և դի՛ր այս- տեղ ու տե՛ս իմ ձեռքերը, բե՛ր քո ձեռքն ու մտցրո՛ւ իմ կողի մեջ. մի՛ տարակուսիր, այլ հավատա՛»։ Թովմասը պատասխանեց նրան՝ Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ։
Հովհաննեսի Ավետարան 20․2628
Ես ձեզ չեմ հավատում, ասաց նա։ Նախքան այդ ամե նին հավատալը, ես պետք է ինքս Նրա վերքերին դիպչեմ։
Թովմային անվանում են «թերահավատ», որովհետև նա ասաց, որ չի հավատա, մինչև Հիսուսին չտեսնի։ Թովման ցան կանում էր համոզվել՝ շոշափելով Հիսուսի ձեռքերի վրա եղած մեխից ստացած վերքերը և գեղարդով խոցված կողի վերքը։ Հավատալու համար Թովմային հիմնարար ապացույցներ էին պետք։
Մեկ շաբաթ անց աշակերտները կրկին միասին էին։ Հիսու սը նախորդ անգամվա պես հայտնվեց նրանց։
Խաղաղությո՜ւն ձեզ, ողջունեց Նա աշակերտներին։ Դրանից հետո Հիսուսը, դիմելով Թովմային և դեպի նրան
երկարելով ձեռքը, ասաց․
Ահա՛ իմ վերքերը, Թովմա՛։ Ձե՛ռք տուր։ Մի՛ տարակուսիր, այլ հավատա՛, վստահի՛ր Աստծուն։
Թովման, ամաչելով իր թերահավատությունից և այն խոս քերից, որ ավելի վաղ ասել էր, հարուցյալ Փրկչի հանդեպ լցված լինելով սիրով, ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և երկրպագեց Նրան։ Նա դողացող ձայնով ասաց․
Տե՜ր իմ և Աստվա՜ծ իմ։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչպե՞ս արտահայտվեց Թովմայի թերահավա տությունը։
Ինչու՞ են նրան անվանում «թերահավատ Թովմա»։
Արդյո՞ք Հիսուսը հանդիմանեց Թովմային։