
ՀԻՍՈՒՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Մատթեոս 28․ 1-8)
Լուսաբացին մի քանի տխրադեմ կանայք՝ երկու Մարիամ ները և Սողոմեն, գնում էին Երուսաղեմի նեղ փողոցներով։ Ինչու՞ էին նրանց դեմքերն այդքան տխուր։ Սարսափելի բան էր կատարվել․ Հիսուսը, որին նրանցից յուրաքանչյուրը շատ բանով էր պարտական, մահացել է։ Նրանք այլևս չէին կա րող Նրան լսել, չէին կարող Նրան օգնել, ինչպես նախկինում էին անում։ Հիմա նրանք ցանկանում էին հարգանքի վերջին տուրքը տալ իրենց Ուսուցչին՝ անուշահոտ յուղերով օծել նրա անկենդան մարմինը։
Ճանապարհին կանայք շատ էին անհանգստանում․ ինչ պե՞ս են կարողանալու քարայրի մուտքի առջևից տեղաշարժել ահռելի քարը։ Վերջապես նրանք հասան այն այգին, որում գտնվում էր Հիսուսի գերեզմանը։ Բայց սա ի՞նչ բան էր։ Քա րը տեղաշարժվա՜ծ է, քարայրի մուտքը բա՜ց է։ Կանայք ավելի մոտեցան․ շուրջը մարդ չկար։ Նրանք զգուշորեն ներս մտան և տեսան, որ այնտեղ եղած քարե պատվանդանը, որի վրա դրված էր Հիսուսի մարմինը, դատարկ էր։ Ի՞նչ էր պատահել։ Մի՞թե ինչոր մեկը գողացել է Հիսուսի մարմինը։
Նրանք չգիտեին, որ Հիսուսն արդեն ողջ է, դրա համար էլ Նրա մարմինը գերեզմանում չէր։
Առավոտ կանուխ տեղի էր ունեցել մեծագույն հրաշքը․ Քրիստոսը հարություն էր առել։ Փայլող հրեշտակն իջել էր երկնքից և քարը մուտքից գլորել, որպեսզի եկողը համոզվեր, որ Հիսուսն այնտեղ չէ։ Գերեզմանը հսկող զինվորները վա խեցել էին ու փախել։
Բայց կանայք չգիտեին այդ մասին։ Այն ամենը, ինչ կարող էին տեսնել, դատարկ գերեզմանն էր, որից Մարիամ Մագ դաղենացին խիստ անհանգստացավ։ Նա իսկույն վազեց քա ղաք՝ այդ լուրը Պետրոսին ու Հովհաննեսին հայտնելու, մինչ մյուս կանայք մտածում էին, թե ինչ պիտի անեն։ Հանկարծ նրանք տեսան փայլուն հագուստով հրեշտակին, և նա հայտ նեց նրանց հրաշալի լուրը․
Հիսուսը ո՜ղջ է։ Մի՛ վախեցեք։ Շտապ վերադարձե՛ք քա ղաք և աշակերտներին հայտնե՛ք, որ Հիսուսը ողջ է։
Հարցեր քննարկման համար
4 հարցԻ՞նչ մեծագույն հրաշք կատարվեց շաբաթվա առա ջին օրը։
Այդ առավոտ կանայք ու՞ր էին գնում և ի՞նչ նպատա կով։
Ի՞նչ պատահեց գերեզմանը հսկող զինվորների հետ, երբ նրանք տեսան հրեշտակին։
Ի՞նչ ասաց կանանց հրեշտակը։