
ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԵԼՈՒԹՈՒՆԸ
(Ղուկաս 23․ 33-49)
Հռոմեացի զիմվորների զորախումբը Հիսուսին ու երկու հանցագործների հարկադրաբար և մտրակահարելով քարշ էր տալիս դեպի խաչելության վայր։ Մարդկանց բազմությու նը հետևում էր նրանց դեպի այն վայրը, ուր հռոմեացիները սովորաբար խաչն էին հանում հանցագործներին։ Այդ վայ րը կոչվում էր Գողգոթա կամ Գագաթ։ Հռոմեացիների մոտ կար ևս մի պատժաձև․ գանահարված դատապարտյալն ինքը պետք է տաներ իր խաչը։ Դրա համար Հիսուսն իր մեջքի վրա դրված պիտի տաներ փայտե ծանր խաչը։
Ճանապարհի կեսին Նա լիովին ուժասպառ էր եղել։ Զո րախմբի ղեկավարը հրամայեց մի մարդու՝ Սիմոն Կյուրե նացուն, տանել Հիսուսի խաչը։ Հիսուսին հետևող ամբոխի մեջ շատ կանայք կային, որոնք ողբում էին՝ տեսնելով Նրա չարչարանքները։
Մահապատժի վայր հասնելով՝ զինվորները կատարեցին իրենց դաժան գործը՝ մեխելով Հիսուսին գետնի վրա դրված խաչափայտին։ Նրանք փոս փորեցին, խաչի բունը մեջը դրե ցին և փոսը լցրին։ Զինվորները մյուս երկու հանցագործների հետ նույն կերպ վարվեցին։ Նրանց խաչերը կանգնեցվեցին Հիսուսի աջ և ձախ կողմերում։
Հիսուսին դեպի Գողգոթա ուղեկցում էին Նրա մերձավոր ներից մի քանի կանայք և տղամարդիկ։ Կանայք լալիս էին․ մի փոքր հեռու կանգնած էին մարդիկ, որ ծիծաղում էին Հիսուսի վրա։
Եթե Դու Աստծու Որդին ես, օգնի՛ր Ինքդ Քեզ և իջի՛ր խաչի վրայից։ Այդ դեպքում մենք կհավատանք Քեզ։
Խաչված ավազակներից մեկն անարգում էր Հիսուսին, իսկ մյուսն, ընդհակառակը, լռեցնում էր նրան․
Լռի՛ր։ Արդար է, որ մենք պատժվել ենք, մենք արժան ենք, իսկ Նա ոչ մի չարիք չի գործել։
Այնուհետև այդ ավազակը դիմեց Հիսուսին․
Տե՜ր, հիշիր ինձ, երբ գաս Քո արքայությամբ։ Հիսուսը պատասխանեց․
Խոստանում եմ քեզ․ այսօր Ինձ հետ դրախտում կլինե Դրանից հետո հանկարծ բացարձակ, ձյութի պես սև խ
վար պատեց շուրջը։ Երկիրը ցնցվեց։
Հիսուսի ֆիզիկական տանջանքներն անհավանական էին սակայն էլ ավելի ծանր էին Նրա հոգեկան տառապանքներ Ամբողջ աշխարհի մեղքերը Նրա վրա բարձվեցին։ Մի քան ժամ տևած աննկարագրելի տանջանքներից հետո Նա աղ ղակեց՝ Իրեն պատած միայնության տառապանքներից․
Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, Ինչու՞ ինձ լքեցիր։
Հիսուսն Իր վրա զգաց մարդկության մեղքերի համար Եր նային Հոր ողջ զայրույթը, որը ոչ ոք չէր կարող տանել, ա միայն Քրիստոսը՝ Աստվածը և Մարդը։
Խավարը նահանջեց, և Հիսուսն արտաբերեց Իր վերջի խոսքերը․
Ամեն բան կատարված է։ Հա՛յր Քո ձեռքն եմ ավանդու իմ հոգին։
Այս ասելով՝ Նա հոգին ավանդեց․ գլուխը խոնարհվեց, Հիսուսը մեռավ։
Այդ երեկո Հովսեփ Արիմաթեացին՝ անվանի և մեծահ րուստ մի մարդ, որ սիրում էր Հիսուսին, բայց նախկինու վախից թաքցնում էր դա, գնաց Պիղատոսի մոտ և թույլտվութ յուն խնդրեց Հիսուսի մարմինը խաչից իջեցնելու և թաղելո համաձայն հրեական ավանդության։ Հռոմեական կուսակալ թույլ տվեց։
Նիկոդիմոսը, որ ժամանակին գիշերով եկել էր Տիրոջ մո և այդ պահից դարձել էր Քրիստոսի գաղտնի հետևորդը
օգնում էր Հովսեփին։ Նա բերեց այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մահացածին թաղելու համար՝ կտավ, որով փաթաթում էին հանգուցյալի մարմինը, զմուռսի և հալվեի անուշահոտ յուղեր։ Հիսուսի մարմինը խնամքով փաթաթեցին և յուղերով օծեցին։ Այնուհետև Նրան տարան և դրեցին նոր վիմափոր գերեզմա նի մեջ, որ մոտ էր խաչելության վայրին։ Գերեզմանի մուտքը փակեցին ահռելի տափակ քարով, որ գլորվում էր մուտքին հատուկ սռնիով, և վեադարձան տուն։
Հաջորդ օրը քահանայապետերն ու փարիսեցիները հիշե ցին, որ Տերն ասում էր, թե երրորդ օրը հարություն է առնելու։ Նրանք եկան Պիղատոսի մոտ և խնդրեցին իրենց զինվորներ տալ Հիսուսի գերեզմանի մոտ հսկողություն սահմանելու հա մար, որովհետև վախենում էին, թե աշակերտները կգողանան Նրա մարմինը և կասեն, թե հարություն է առել։ Պիղատոսը գերեզմանի հսկողության համար զինվորներ տվեց նրանց։ Ավելին, բացառելու համար գերեզման գաղտնի ներթափան ցելու ամեն փորձ, հրեաները կնքեցին այն։ Այդ կերպ էին իշ խանությունները ջանասիրաբար հսկում մեռյալ Հիսուսին, որովետև վախենում էին Նրա պատճառով անախորժութ յուններից։
Հարցեր քննարկման համար
5 հարցՈ՞ւր տարան Հիսուսին խաչելու համար։ Ո՞վ օգնեց Նրան տանելու խաչափայտը։
Ինչպե՞ս կարելի է հասկանալ Քրիստոսի խոսքերը․ «Հա՜յր, ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»։
Ինչու՞ է Հիսուսի մահն այդքան կարևոր մեզ համար։
Ինչպե՞ս Հովսեփ Արիմաթեացին ցույց տվեց, որ սի րում է Հիսուսին։ Ի՞նչ արեց նա։
Ինչու՞ էին ատյանի անդամները Տիրոջ մահից հետո այդքան մտահոգված։