ՀԻՍՈՒՍԸ ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ

ՀԻՍՈՒՍԸ ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ

(Ղուկաս 23․ 1­-25)

Հաջորդ առավոտյան զինվորները Հիսուսին բերեցին Պի­ ղատոսի՝ Հռոմի կայսեր ներկայացուցչի, մոտ։ Նա պիտի վճռեր՝ Հիսուսին պետք է պատժե՞լ, թե՞ ոչ։ Նրա պալատի մոտ արդեն մեծ ամբոխ էր հավաքվել։ Պիղատոսը բարձրաձայն հայտարարեց հավաքվածներին․

­ Ես չեմ կարող այս Մարդուն այնպիսի մեղադրանք առա­ ջադրել, որի համար պետք է մահապատժի ենթարկել Նրան։ Ուստի և ես հրամայում եմ պատժել Նրան և արձակել։

­ Ո՛չ, ո՛չ, ­ ոռնում էր ամբոխը, ­ խա՛չը հանիր Դրան, խա՛չը հանիր Դրան։

Ի՞նչ էր մնում Պիղատոսին անել։ Այս մարդիկ ստիպում էին իրեն Հիսուսի մահվան դատավճիռը կայացնել, բայց Պի­ ղատոսը համոզված էր Նրա անմեղության մեջ։ Այդ պահին նրա գլխում մի միտք ծագեց․ «Հրեական Զատկի տոնին գո­ յություն ունի մի ավանդույթ, երբ կարող են մի հանցագործի արձակել։ Եթե ես նրանց առաջարկեմ ընտրություն կատարել մարդասպան Բարաբբայի և Հիսուսի միջև, ապա նրանք, հա­ վանաբար, նախապատվությունը Հիսուսին կտան»։ Եվ Պի­ ղատոսը գոչեց․

­ Այս տարի ու՞մ եք ուզում, որ արձակեմ՝ Հիսուսի՞ն, թե՞ Բարաբբային։

­ Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն, Բարաբբայի՜ն, ­ գոչեց ժողովուրդը։

Գոչյունի ձայնը հասավ մինչև պալատի ներքին բակը, որտեղ գտնվող հռոմեացի զինվորները զվարճանում էին՝ Հիսուսին ծաղրելով։ Դաժանաբար Հիսուսին գա­ նահարելուց հետո սկսեցին ծիծաղել

նրա վրա։ Նրանք հագցրել էին Նրան

թագավորական քղամիդ, փշե պսակ էին հյուսել և իբրև թագ դրել գլխին։ Եվ ծաղրելով բարձր գոռում էին․

­ Ուրախացի՛ր, հրեաների՛ Թագավոր, ­ և Նրան այնպես էին մտրակում, որ ամբողջ մարմինն արնահոսում էր։

Պիղատոսն ակնկալում էր, որ Հիսուսի կրած բոլոր տան­ ջանքներից ու ծաղրանքից հետո ժողովրդի մեջ խղճահա­ րություն կառաջանա Նրա հանդեպ։ Նա դուրս բերեց Նրան ժողովրդի առաջ, բայց ոչ ոք ցավակից չեղավ Նրան։ Ամբոխը գոչեց․

­ Խա՛չը հանիր Դրան, խա՛չը հանիր Դրան։

Պիղատոսն այլ ելք չուներ։ Նա հրամայեց որ մի աման բե­ րեն, որի մեջ նա ամբողջ ժողովրդի առաջ լվաց իր ձեռքերը և ասաց․

­ Այս արդարի արյունից ես անպարտ եմ. դո՛ւք գիտեք: Ես կհրամայեմ խաչել Նրան, բայց մեղքը ձեզ վրա է մնում։

Այնուհետև Պիղատոսը հրամայեց արձակել Բարաբբա­ յին, իսկ հռոմեացի զինվորները շարունակում էին ծաղրել Հիսուսին։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ի՞նչ ձևով էր Պիղատոսը փորձում փրկել Հիսուսին ժողովրդի ատելությունից։

  2. Ինչու՞ ժողովուրդն ընտրեց Բարաբբային։

  3. Ինչպիսի՞ տանջալից պատիժ ստիպված եղավ կրել Հիսուսը։

86. ՀԻՍՈՒՍԸ ՊԻՂԱՏՈՍԻ ԱՌԱՋ00:00 / 03:57