ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄԸ

ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄԸ

(Ղուկաս 22․ 54­-62)

Ուրբաթ օրվա առավոտն էր։ Հիսուսին տարան Կայիափա քահանայապետի մոտ։ Նրա տանն էր գումարվում սինոդը՝ գերագույն հոգևոր ատյանը՝ Հիսուսին հարցաքննելու և նրա դեմ մեղադրանք առաջադրելու համար։

Պետրոսը, որոշակի հեռավորություն պահպանելով, գնում էր Ուսուցչի հետևից։ Նրան հաջողվեց հասնել այն տան գա­ վիթը, որտեղ հարցաքննում էին Հիսուսին։ Ցուրտ էր․ զին­ վորներն ու ծառաները գավթում փոքրիկ խարույկ էին վառել և շուրջը նստած տաքանում էին։ Պետրոսը նստեց նրանց կողքին։

­ Դու՞ էլ ես այդ Հիսուսի աշակերտներից, թե սխալվում եմ, ­ հանկարծ նրան հարցրեց կանանցից մեկը

­ Ո՛չ, ո՛չ, ­ հապճեպ պատասխանեց Պետրոսը։

Այդպես նա ուրացավ Հիսուսին, թեև ասում էր, որ երբեք դա չի անի։

Գրեթե մեկ ժամ էր անցել, ինչ Պետրոսը հայտնվել էր խա­ րույկի շուրջ։ Նա տեսնում ու լսում էր այն ամենը, ինչ տեղի էր ունենում իր Ուսուցչի հետ դատի ժամանակ։ Մարդկանց բազմության մեջ թաքնվելով՝ նա ուզում էր սպասել սինոդի նիստի ավարտին։ Որոշ ժամանակ անց ծառաներից մեկը նա­ յեց Պետրոսին և ասաց․

­ Մի՞թե դու Նրա հետ չէիր։ Պետրոսը հերքեց․

­ Հիսուսի՞ հետ։ Ես այդ մարդուն չգիտեմ։ Այդպես նա երկրորդ անգամ ուրացավ Տիրոջը։

Այդ ժամանակ ժողովասրահում ահավոր մի աղմուկ բարձ­ րացավ։ Հիսուսին հրում էին, ծաղրում, ոմանք սկսեցին ծեծել Նրան։

Եվ այդ պահին կրկին ինչ­որ մեկն ասաց Պետրոսին․

­ Դու հաստատ նրանցից մեկն ես։ Քո բարբառն է քեզ մատ­ նում։

Պետրոսը տեսավ, թե որքան դաժան էին վարվում իր Ու­ սուցչի հետ, դրա համար որպեսզի խուսափի Նրան մասնակից լինելուց, ասաց․

­ Չե՛մ ճանաչում այդ Հիսուսին։

Այդ ժամանակ աքաղաղը կանչեց՝ ազդարարելով նոր օր­ վա սկիզբը։

Այդ պահին Պեետրոսը հիշեց Հիսուսի խոսքերը, որ ասաց անցյալ օրը երեկոյան զատկական ընթրիքի ժամանակ․

«Մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ կուրանաս Ինձ»։ Պետրոսը նայեց Տիրոջը, որին ուրացավ, և տեսավ, որ Ու­ սուցչի էլ իրեն է նայում։

Ամոթի զգացումն ու ողբալու ցանկությունը պատեցին Պետրոսին։ Նա դառնորեն լաց եղավ և դուրս գնաց գավթից։ Ուսուցչի այդ հայացքը նա այլևս չէր կարող մոռանալ։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞վ ճանաչեց Պետրոսին իբրև մեկը Հիսուսի աշա­ կերտներից։

  2. Ի՞նչ պատասխանեց Պետրոսը։ Քանի՞ անգամ դա կրկնվեց։

  3. Ինչու՞ Պետրոսը դառնորեն լաց եղավ։

85. ՊԵՏՐՈՍԻ ՈՒՐԱՑՈՒՄԸ00:00 / 03:49