ՀԻՍՈՒՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

ՀԻՍՈՒՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

(Ղուկաս 22․ 47-­54)

Այգու մոտ ամբոխ հայտնվեց։ Մարդիկ ջահերով իրենց ճանապարհն էին լուսավորում։ Նրանք զինվել էին սրերով ու մահակներով, ասես եկել էին ավազակի կամ մարդասպանի ձերբակալելու։ Նրանց մեծամասնությունը քահանայապետե­ րի ու փարիսեցիների ծառաներ էին, որոնց առաջնորդում էր Հուդան՝ աշակերտներից մեկը։

­ Ու՞մ եք փնտրում, ­ հարցրեց Հիսուսը։

­ Հիսուս Նազովրեցուն, ­ ամբոխից լսվեց պատասխանը։ Հիսուսն ասաց․

­ Այդ Ես եմ։

Հուդան նախապես պայմանավորվել էր եկողների հետ, թե ինչպես բռնել Հիսուսին․ «Որպեսզի շփոթություն չլինի, ես կհամբուրեմ Վարդապետին ի նշան ողջույնի։ Այդ նշանով դուք կհասկանաք, թե ում պետք է ձերբակալել»։

Երբ Հուդան մոտեցավ Հիսուսին, Նա ցածր ձայնով ասաց նրան․

­ Համբույրո՞վ ես մատնում Ինձ, բարեկա՛մս։

Այդ խոսքերը խոցեցին Հուդայի սիրտը, բայց ամեն դեպ­ քում նա համբուրեց Տիրոջը։ Այդ պահին քահանայապետերի ծառաները հարձակվեցին և բռնեցին Հիսուսին։

­ Ինչու՞ եք ինձ այստեղ գիշերով բռնում։ Չէ՞ որ Ես ամեն օր տաճարում էի, և դուք Ինձ չէիք բռնում, ­ ասաց Հիսուսը և թույլ տվեց նրանց կապկպել Իրեն առանց դիմադրություն ցուցաբերելու։

Աշակերտները, տեսնելով, թե ինչպես են ուսուցչին տա­ նում, բոլորը փախան։

Թշնամիների ուղեկցությամբ Հիսուսը տարվեց Երուսաղեմ, որտեղ Նրան մահապատիժ էր սպասվում։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Բացի Հիսուսից ու աշակերտներից էլ ո՞վ այդ գիշեր եկավ Գեթսեմանիի այգի։

  2. Ի՞նչ արեց Հուդան՝ մոտենալով Հիսուսին։

  3. Ինչու՞ Հիսուսը ձերբակալության ժամանակ դիմադ­ րություն չցուցաբերեց։

84. ՀԻՍՈՒՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ00:00 / 02:39