ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ԱՅԳՈՒՄ

ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ԱՅԳՈՒՄ

(Ղուկաս 22․ 39-­46)

Հիսուսը տասնմեկ աշակերտների հետ գնաց Երուսաղե­ մի մոտով հոսող Կեդրոն գետի հակառակ կողմը։ Հուդան՝ տասներկուերորդ աշակերտը, նրանց հետ չէր։ Գիշերվա մթին նրանք ուղղվեցին դեպի Ձիթենյաց լեռը, որտեղ Հիսուսը հա­ ճախ էր աղոթում Իր Երկնավոր Հորը։

Լեռան փեշերին գտնվում էր Գեթսեմանի կոչվող այգին, ուր կային ձիթենու ծառեր։ Այգու մուտքի մոտ Հիսուսն ասաց աշակերտներին․

­ Նստե՛ք այստեղ, իսկ Ես գնամ այնտեղ աղոթելու։

Իսկ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ասաց, որ գան Իր հետ։

Հիսուսի համար ծանր պահեր էին, Նա վշտացած էր ու տխուր։ Տերը գիտեր՝ Իրեն ինչ է սպասվում։ Բոլոր մարդկանց մեղքերի բեռը ծանրանում էր Նրա վրա, և Հիսուսը գնում էր ծանր տանջանքներին ու խաչելությամբ մահվանն ընդառաջ։ Նրա ոչ միայն մարմինը պետք է կրեր տանջանքների ցավը, այլև, ամենից առաջ, Նա պետք է դիմանար Իր հոգու տան­ ջանքներին։ Ինքը, մեղք չունենալով, պիտի կրեր ողջ մարդ­ կության մեղքերի պատիժը։

Վշտով ու տխրությամբ լցված՝ Տերն ասաց Իր սիրելի աշա­ կերտներին․

­ «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։

Ինչպես ամեն մարդ, Հիսուսը ևս կարիք ուներ Իր ընկերնե­ րի աջակցության՝ կոչ անելով նրանց աղոթել Իր հետ միասին։ Նա մի քանի քայլ հեռացավ նրանցից, ծունկի իջավ, երեսնի­ վայր ընկավ և աղոթեց․

«Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակն ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի»։

Նրան երկնքից մի հրեշտակ երևաց և ուժ էր տալիս նրան. նա տագնապի մեջ էր և ամբողջ հոգով աղոթում էր։ Նրա քրտին- քը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետնին թափվելով։

Ղուկասի Ավետարան 22․42­44

­ Հա՜յր իմ, եթե կամենում ես, այս բաժակն ինձնից հեռաց­ րո՛ւ, այսինքն՝ ոչ ինչպես Ես եմ կամենում, այլ ինչպես Դու ես կամենում։

Ինչպես ցանկացած մարդ, Տերն ուզում էր խուսափել սպասվող տանջանքներից ու տառապանքներից, բայց իբրև Իր Հորը հնազանդ Որդի՝ Նա ասաց․

­ Բայց ոչ թե իմ կամքը, այլ քոնը թող լինի։

Հիսուսն այնքան տագնապած էր և այնպես էր աղոթում, որ Նրա քրտինքը արյան կաթիլների նման թափվում էին գետնին։ Եվ Նրան երկնքից Հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան։ Երբ Հիսուսն ավարտեց աղոթելը, եկավ այն երեք աշակերտ­ ների մոտ, որոնց խնդրել էր աղոթել Իր հետ միասին, բայց նրանք չէին աղոթում։ Հիսուսը նրանց քնած գտավ։ Նրանց

արթնացնելով՝ Նա Պետրոսին դիմեց հետևյալ խոսքերով․

­ Սիմո՛ն, քնա՞ծ ես։ Մի՞թե չկարողացար մեկ ժամ արթուն մնալ Ինձ հետ։

Դրանով Հիսուսը կամեցավ հիշեցնել, որ ժամանակին Սի­ մոն Պետրոսը խոստացավ մեռնել Իր հետ և երբե՛ք չհեռանալ Իրենից։ Հիսուսը ևս երկու անգամ աշակերտներին խնդրեց սատարել Իրեն աղոթքի մեջ և երկու անգամ էլ վերադառ­ նալով՝ նրանց քնած գտավ։ Երրորդ անգամ վերադառնալով՝ Նա ասաց․

­ Դուք դեռ քնա՞ծ եք և հանգստանու՞մ եք։ Իմ ժամը հասավ․ ահա Մարդու Որդին պիտի մատնվի մեղսավորների ձեռքը։ Վե՛ր կացեք, գնա՛նք, ահա՛ մոտենում է Ինձ մատնողը։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ու՞ր գնաց Հիսուսն ընթրիքից հետո։

  2. Ի՞նչ էր անում Հիսուսը Գեթսեմանիի այգում։ Ի՞նչ էր Նա խնդրում Իր Հորից։

  3. Ի՞նչ խնդրեց Հիսուսն Իր աշակերտներից։

83. ԳԵԹՍԵՄԱՆԻԻ ԱՅԳՈՒՄ00:00 / 05:05