ՎԵՐՋԻՆ ԶԱՏԻԿԸ

ՎԵՐՋԻՆ ԶԱՏԻԿԸ

(Հովհաննես 13․ 1­-32)

Զատիկը Իսրայելի ժողովրդի ամենակարևոր տոնն էր։ Այս անգամ Հիսուսը ցանկանում էր այն Իր աշակերտների հետ անցկացնել։

­ Երբ Երուսաղեմ գնաք, ­ ասաց Նա Պետրոսին ու Հովհան­ նեսին, ­ ջրի սափորը բարձած մի մարդու կհանդիպեք։ Նրա հետևից կգնաք և կհարցնեք, թե որտե՞ղ կարող ենք Զատիկը տոնել։ Նա ձեզ մի մեծ սենյակ ցույց կտա, որտեղ կկարողա­ նաք պատրաստություն տեսնել։

Աշակերտներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Հիսուսն ասել էր։

Երեկոյան նրանք հավաքվեցին Երուսաղեմի տներից մեկի մի ընդարձակ սենյակում, որտեղ Հիսուսն արեց մի բան, որ ընդհանրապես մաս չէր կազմում տոնի ծիսական արարողութ­ յանը։ Նա վերցրեց ավազանը, մեջը ջուր լցրեց, ծունկի իջավ

աշակերտներից մեկի առաջ և սկսեց լվանալ ոտքերը։ Մեկի ոտքերը լվանալուց հետո, անցավ երկրորդին, երրորդին․․․

Աշակերտների աչքերը զարմանքից սառել էին։ Ի՞նչ կարող էր դա նշանակել։ Հայտնի մարդկանց տներում կային ծառա­ ներ, ովքեր լվանում էին հյուրերի ոտքերը։ Բայց Հիսուսն իրենց ծառա՜ն չէր։ Նա Ուսուցիչ էր, Աստծու Որդին և դրանով հան­ դերձ՝ Նա ծառայի գործ էր կատարում։

Երբ հերթը հասավ Պետրոսին, նա ընդդիմացավ․

­ Տե՜ր, Դու երբեք չես լվա իմ ոտքերը։ Հիսուսը նայեց նրան և ասաց․

­ Եթե դու թույլ չտաս ոտքերդ լվանալ, ապա չես կարող Ինձ պատկանել։

Մի պահ Պետրոսը մտածեց․ խոսքը չէր գնում ուղղակի նրա ոտքերը լվանալու մասին։ Հիսուսն այդ գործողության մեջ մեծ իմաստ էր դնում։

Բոլոր աշակերտների ոտքերը լվանալուց հետո Նա կրկին բազմեց նրանց կողքին։

­ Դուք հասկանու՞մ եք, թե Ես ինչ արեցի ձեզ, ­ հարցրեց Նա։

Աշակերտները լռում էին, որովհետև այդ արարքի իմաստը բոլորի համար էր անհասկանալի։

­ Ես ձեզ օրինակ տվեցի, ­ բացատրեց Նա, ­ որպեսզի դու՛ք էլ նույնն անեք։

«Նու՞յնն անել։ Ծառայի՞ վերածվել։ Բայց Հիսուսը չի կա­ րող իրականում մեզնից նույն բանը պահանջել», ­ մտածում էին աշակերտները։

Հիսուսը շարունակեց․

­ Դուք Ինձ անվանում եք Ուսուցիչ և Տեր։ Ճի՛շտ եք անում, որովհետև իրականում Ես եմ, բայց չնայած դրան, Ես լվացի ձեր ոտքերը։ Եթե Ես դա արեցի, ապա դուք առավել ևս պետք է այդպես անեք։

Այժմ արդեն կարելի էր ընթրել։ Աշակերտները բերեցին կե­ րակուրը և սպասում էին, որ Հիսուսն աղոթի։ Սակայն նախ­ քան աղոթելը, Հիսուսը ևս մեկ անգամ զարմացրեց աշակերտ­ ներին՝ հիշեցնելով նրանց Իր մոտալուտ մահվան մասին․ «Ինձ կծաղրեն, կծեծեն և մահվան կդատապարտեն, բայց երրորդ օրը Ես մեռելներից հարություն պիտի առնեմ։ ­ Այս խոսքերը չափազանց տպավորում էին աշակերտներին, բայց Հիսուսը շարունակեց, ­ Ես շատ էին կամենում հենց այս Զատիկը ձեզ հետ տոնել, նախքան տանջանքների ենթարկվելը, որովհետև հաջորդ անգամ Ես այն տոնելու եմ նոր աշխարհում՝ Աստծու արքայության մեջ»։

Այնուհետև Հիսուսը վերցրեց հացը և աղոթքի մեջ գոհութ­ յուն հայտնեց դրա համար։ Նա բեկանեց հացը և բաշխեց աշակերտներին։

­ Սա՛ է իմ մարմինը, ­ ասաց Նա։ ­ Ինչպես որ այս հացը բե­ կանվեց, այնպես էլ Իմ Մարմինը պիտի ձեզ համար բեկանվի։ Այդպե՛ս արեք Իմ հիշատակի համար։

Ապա Հիսուսը վերցրեց գավաթը, գինի լցրեց և ասաց․

­ Սա՛ է Իմ արյունը, որ թափվելու է ձեզ համար։ Այն նոր ուխտն է, որ Աստված կնքում է մարդկանց հետ։

Նա գավաթը տվեց իր կողքին նստած աշակերտներին, և բոլորը հերթով խմեցին դրանից։

Ընթրիքն ավարտին էր մոտենում։ Այդ անգամվա Զատկի տոնակատարությունը բնավ չէր նմանվում նախորդներին։ Աշակերտները շատ քիչ բան էին հասկանում տեղի ունեցածից։ Բայց քիչ ժամանակ կանցնի, և նրանք կհասկանան Տիրոջ խոսքերի իմաստը, որ Նա ասում էր իրենց վերջին զատկական

ընթրիքի ժամանակ։

Հարցեր քննարկման համար

4 հարց
  1. Ո՞վ պետք է Երուսաղեմում Զատիկը նախապատ­ րաստեր։

  2. Ինչու՞ Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը։

  3. Ի՞նչ էր Հիսուսն այս օրինակով ցանկանում սովորեց­ նել Իր աշակերտներին ու հետևորդներին։

  4. Ի՞նչ պատվիրան տվեց Տերն Իր աշակերտներին։

82. ՎԵՐՋԻՆ ԶԱՏԻԿԸ00:00 / 05:57