
ՀԻՍՈՒՍԻ ՕԾՈՒՄԸ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ
(Հովհաննես 12․ 1-8)
Հիսուսը Զատկից վեց օր առաջ աշակերտների հետ եկավ Բեթանիա։ Նա, ինչպես միշտ, կանգ առավ Մարթայի, Մա րիամի և Ղազարոսի տանը։ Հաջորդ երեկոյան նրանք բոլորը միասին հյուրընկալվեցին Սիմոն բորոտի տանը, որին Հիսուսն ավելի վաղ բժշկել էր։
Ընթրիքի ժամանակ Մարթան սպասարկում էր հյուրերին, իսկ Մարիամը վեր կացավ, վերցրեց ազնիվ նարդոսի թան կարժեք յուղով սրվակը և մոտեցավ Հիսուսին։ Նա խնամքով բացեց նուրբ անոթի կնքված գլխիկը և յուղը լցրեց Հիսուսի գլխին ու ոտքերին, ապա արձակեց իր երկար մազերը և մազե րով սրբեց Հիսուսի ոտքերը։ Ամբողջ տունը լցվեց թանկարժեք յուղի անուշահոտությամբ։
Ներկաներից ոմանք բարկացան Մարիամի վրա․ նրանք ափսոսացին, որ Մարիամն այդ կերպ օգտագործեց թանկար ժեք յուղը։ Հուդա Իսկարիովտացին, որ ավելի ուշ մատնեց Հիսուսին, ասաց․
Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց երեք հարյուր արծաթով և չտրվեց աղքատներին։
Նա դա ասաց ոչ թե նրա համար, որ հոգ է տանում աղքատ ների մասին, այլ որովհետև գող էր։ Հուդան իր մոտ էր պա հում գանձարկղը, որում պահվում էր Հիսուսի համար արված շատերի նվիրատվությունները, և շատ հաճախ նա դրանից գողանում էր։
Տերը լռեցրեց աշակերտների դժգոհությունը՝ խստորեն ասելով․
Նա բարի գործ արեց Ինձ համար։ Դուք աղքատներին միշտ ձեզ հետ ունեք. Ինձ միշտ չեք ունենա ձեզ հետ։ Նա նա խապես Իմ մարմինն օծեց՝ նախապատրաստելով թաղման համար։ Եվ ամբողջ աշխարհում, որտեղ Ավետարանը քարոզ վի, պիտի հիշեն նրան և այն մասին, թե ինչ արեց Ինձ համար։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈւ՞մ մոտ կանգ առավ Հիսուսը Բեթանիայում։ Ե՞րբ Նա այնտեղ եկավ։
Ի՞նչ արեց Մարիամը։
Աշակերտներից ո՞վ իր դժգոհությունը հայտնեց Մա րիամի արարքի դեմ։