ԱՂՔԱՏ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ

ԱՂՔԱՏ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ

(Մարկոս 12․ 41­-44)

Երբ Հիսուսը եկավ Երուսաղեմ, աշակերտների հետ գնաց տաճարի արտաքին գավիթը։ Այնտեղ նա նստեց գանձանակի մոտ և նայում էր, թե ինչպես են մարդիկ այնտեղ դրամ գցում։ Նա տեսնում էր, որ հարուստ հրեաները շատ դրամներ են նվիրաբերում, բայց դա անում են ցուցադրաբար, որպեսզի մարդկանց ուշադրությունն իրենց վրա հրավիրեն։

Եվ ահա եկավ մի աղքատ այրի կին ու երկու լումա գցեց գանձանակի մեջ։ Տերը գիտեր, թե ինչ նշանակություն ուներ այդ երկու լուման աղքատ կնոջ համար։ Նա կանչեց իր աշա­ կերտներին և ասաց նրանց․

­ Այս այրին բոլորից շատ գանձանակի մեջ դրամ գցեց, որովհետև բոլորն իրենց ավելորդից գցեցին, իսկ նա գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը։

Դա լավ դաս եղավ աշակերտների համար։ Հիսուսը ցանկա­ նում էր նրանց ցույց տալ, թե Աստված նվիրատվության մե­ ծությանը չի նայում, այլ նվիրատուի սրտին։ Այդպես էլ նրանք պետք է ապագայում վարվեին, երբ հոգ տանեին Եկեղեցու մասին։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ի՞նչը գրավեց Հիսուսի և աշակերտների ուշադրութ­ յունը տաճարի արտաքին գավթում։

  2. Ինչու՞ Հիսուսին չէին տպավորում տաճարին տրվող մեծ նվիրատվությունները։

  3. Ինչու՞ Հիսուսը աշակերտներին աղքատ այրու օրի­ նակը տվեց։

80. ԱՂՔԱՏ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ00:00 / 02:00