
ՀԻՍՈՒՍԻ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ
(Մատթեոս 21․ 1-11)
Մոտենում էր Զատիկը։ Հիսուսն աշակերտների հետ Բե թանիայից դեպի Երուսաղեմ էր գնում։ Մարդկանց բազմութ յունն ուղեկցում էր նրանց։ Մինչ այդ Հիսուսը պարբերաբար կրկնում էր, որ Երուսաղեմում նրան մեծ չարչարանքներ են սպասվում։ Սակայն սկզբում ամեն ինչ հաղթարշավ էր հիշեց նում։ Ժողովրդի ցնծացող բազմությունը Տիրոջը դիմավորում էր՝ թափահարելով արմավենու ճյուղեր, որոնք համարվում էին հաղթանակի, ազատագրման խորհրդանիշ։ Այսինքն՝ Երու սաղեմի բնակիչները, որոնք դիմավորում էին Հիսուսին, հույս ունեին, որ Նա պիտի իրագործի իրենց վաղեմի երազանքը․ Աստծու խոստումով՝ մարգարեների միջոցով փոխանցված, Մեսիան՝ հրեաների Թագավորը, ազատելու էր իրենց հռո մեացիների իշխանության լծից։ Հիսուս Նազովրեցին բոլորից լավ էր համապատասխանում այդպիսի Թագավորի դերին։
Տերը գիտեր ոչ միայն մարդկանց բազմության մտադրութ յունը, այլ նաև Սուրբ Գիրքը, որում Աստված Զաքարիա մար գարեի միջոցով ասել էր Հիսուսի մասին․ «Ահա՛, քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա» (Զաք. 9.9): Ցանկանա լով կատարել իր երկնավոր Հոր կամքը՝ Նա իր աշակերտներին ուղարկեց մոտակա գյուղը, որպեսզի իր համար մի ավանակ բերեն։ Աշակերտները կատարեցին Հիսուսի պատվերը․ Նրա մոտ բերելով էշին ու քուռակին, նրանք իրենց հագուստները դրանց վրա գցեցին, և Տերը նստեց վրան։ Ուղեկցող մարդիկ ուրախ գոչում էին․
Օվսաննա՜։ Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Օվսաննա՜ Բարձրյալին։
Հին եբրայերեն «օվսաննա» բառը նշանակում է «Տե՜ր, օրհ նի՜ր և փրկի՜ր մեզ»։
Ոմանք նաև գոչում էին «Ալելուիա՜», որ թարգմանվում է
«Գովաբանե՜ք Աստծուն»։
Կամացկամաց խանդավառ տրամադրությունը փոխանց վեց նաև դիմավորողներին։ Բոլորը փառաբանում էին Աստ ծուն՝ գոչելով․
Հիսու՜ս, Դու Աստծու կողմից ուղարկվել ես մեզ բոլորիս օգնելու համար։
Մարդիկ կտրում էին արմավենու ճյուղերը՝ Հիսուսին ող ջունելու համար, և էլ ավելի բարձր գոչում էին․
Գովաբանո՜ւմ ենք Քեզ։ Դու մեզ մոտ եկար իբրև Աստծուց առաքված։ Դո՜ւ ես մեր Թագավորը։ Դու մեզ խաղաղություն ես բերում։
Երկար գորգի փոխարեն, որ թագավորի առաջ են փռում, մարդիկ հանում էին իրենց թիկնոցներն ու վերնազգեստը և փռում փոշոտ ճանապարհի վրա։ Այդ կերպ նրանք ցանկա նում էին ցույց տալ, որ Հիսուսը խոստացված Փրկիչն է։ Նա՛ պետք է իրենց համար թագավոր դառնա։ Գնալով ավելի շատ անցորդներ էին միանում ցնծացող մարդկանց բազմությանը․ ամենուր ուրախ դեմքեր էին, ժպիտներ, հիացական բացա կանչություններ և ցնծություն։ Սակայն ոչ բոլորն էին կիսում այս ուրախությունը։ Որոշ փարիսեցիներ, մռայլ դեմքով նա յելով այս ուրախությանը, մոտեցան Հիսուսին և ասացին․
Վե՛րջ տուր այս ամենին։ Եթե հռոմեացիներն իմանան, որ մարդիկ Քեզ թագավոր են անվանում, անախորժություններ կունենաս։ Չէ՞ որ նրանք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ են գոչում։ Ասա՛ նրանց, որ լռեն։
Փարիսեցիները նախանձում էին Հիսուսին, որովետև հա սարակ ժողովրդի մեջ Նա ավելի ազդեցիկ ու հայտնի էր դար ձել, քան իրենք։ Նրանք վախենում էին կորցնել իրենց հեղի նակությունն ու ազդեցությունը հրեաների մեջ։
Ո՛չ, պատասխանեց Հիսուսը, եթե այս մարդիկ լռեն, ապա քարերը կսկսեն աղաղակել։ Թող որ նրանք գովաբա նեն Աստծուն։
Բայց Տերը միևնույն ժամանակ գիտեր, որ նրանցից շա տերը, ովքեր այսօր այդքան բարձր փառաբանում են Իրեն, մի քանի օր հետո դավաճանելու են Իրեն ու լքելու։ Նրանց սերը շատ արագ կվերածվի ատելության, և նրանք Իրեն խա չը կհանեն։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ էին մարդիկ Հիսուսից ակնկալում, երբ հետևում էին Նրան դեպի Երուսաղեմ։
Ի՞նչ կերպ Հիսուսը մտավ Երուսաղեմ։
Ի՞նչ էր կարևոր Հիսուսի համար․ թագավոր դառնա՞լ, թե՞ Իր Հոր կամքը կատարել (որ էր՝ չարչարվել խաչի վրա)։ Ինչու՞։