
ԽՈՍՏԱՑՎԱԾ ՈՐԴԻՆ
(Ծննդոց 15,18․1-22, 21․1-6)
Աբրահամն ու Սառան ապրում էին վրանում՝ Քանաանի երկրում։ Նրանք զավակներ չունեին։ Աբրահամն ու Սառան արդեն ծերացել էին․ Աբրահամը գրեթե 100 տարեկան էր, իսկ Սառան՝ գրեթե 90։
Մի անգամ գիշերը Աստված ասաց Աբրահամին․
- Նայի՛ր երկնքին։ Ի՞նչ ես տեսնում։
Երկինքը պատված էր այնքան շատ աստղերով, որ հնարավոր էր հաշվել։ Այդ ժամանակ Աստված ասաց․
- Դու կունենաս այնքան սերունդներ, որքան աստղեր կան երկնքում․ և նրանք արդեն կլինեն Քանաանի երկրում։ Ամբարիշ ազգերը պիտի վռնդվեն / արտաքսվեն այս երկրից։
Աբրահամն այդ ժամանակ զավակներ չուներ, բայց նա հավատաց, որ Աստված կկատարի իր խոստումը։ Նա ճիշտ էր անում, որ հավատում էր Աստծու ամեն մի խոստմանը, որովհետև Աստված միշտ ճշմարտությունն է ասում և միշտ իրագործում է իր Խոսքը։
Մի անգամ Աբրահամը նստած էր իր վրանի մուտքի մոտ։ Կեսօրվա մոտ էր, և նա տեսավ դեպի վրան մոտեցող մարդկանց։ Նա վազեց նրանց ընդառաջ, խոնարհվեց և ճամփորդներից մեկին ասաց․
- Պարո՛ն, խնդրում եմ իմ վրան եկեք։ Ես կկարգադրեմ, որ ջուր բերեն և ձեր որտքերը լվանան։ Ես կհոգամ ձեր հյուրասիրության մասին, որպեսզի դուք ամրանաք / ձեր ուժերը վերականգնեք, հանգստանաք և կարողանաք շարունակել ճանապարհը։
Երեք ճանապարհորդներն էլ համաձայնվեցին հանգստանալ Աբրահամի հարկի տակ։
Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր էին այդ մարդիկ։ Դրանք հրեշտակներ էին։ Նրանք երկնքից էին եկել՝ Աբրահամին ուրախ լուր հայտնելու։ Գիտե՞ք, որ Աստված երբեմն հրեշտակներին ուղարկում է՝ իր կամքը մարդկանց հայտնելու։
Հրեշտակները նստեցին վրանի մոտ՝ ծառի ստվերում, իսկ Սառան մնացած վրանում։ Աբրահամն ասաց Սառային․
- Շու՛տ արա, ալյուր վերցրու՛ և հաց թխիր։
Այնուհետև Աբրահամը մի պարարտ հորթ ընտրեց և ասաց իր ծառաներից մեկին․
- Արա՛գ այս հորթը պատրաստիր։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, Աբրահամն ինքը ճանապարհորդներին հուրասիրությունը մատուցեց։ Մինչ նրանք ուտում էին, Աբրահամը նստել էր ծառի տակ՝ նրանց կողքին։
Ճաշի ժամանակ հյուրերից մեկը հարցրեց․
- Ու՞ր է Սառան՝ քո կինը։
Աբրահամն ասաց․
- Նա վրանում է։
Այդժամն նա պատասխանեց․
- Մեկ տարի հետո, նույն այս ժամանակ ես կրկին քո մոտ կլինեմ, և Սառան որդի կունենա։
Սառան լսեց հրեշտակի խոսքերը և չէր կարող հավատալ, որ ինքը որդի կծնի խոր ծերության հասակում, դրա համար ինքն իր մեջ ծիծաղեց։
Հրեշտակն ասաց․
- Այդ ինչու՞ Սառան ծիծաղեց։ Նա իսկապես որդի կծնի։ Մի՞թե Աստծու համար անհնարին բան կա։
Հյուրերը վեր կացան՝ իրենց ճանապարհը շարունակելու, իսկ Աբրահամը նրանց փոքր ինչ ուղեկցելուց հետո վերադարձավ իր վրանը։
Արդյո՞ք Աստված հիշեց իր խոստումը։ Իհարկե՛, այո՛․ մեկ տարի անց Սառան իսկապես որդի ծնեց։ Աբրահամն ու Սառան երջանիկ էին։ Իսահակը շատ հնազանդ որդի էր մեծանում, և Աստված սիրում էր նրան։
Աստված կատարեց իր խոստումը։ Նա ասաց, որ Աբրահամն ու Սառան որդի կունենան, և Նա որդի պարգևեց նրանց։ Աբրահամը լավ արեց, որ հավատաց Աստծու խոստումին։ Աստծուն հաճելի էր այդպիսի վստահությունը, և այն «Աբրահամին արդարություն համարվեց»։
Աստծու խոստումը արժանի է լիակատար վստահության, որովետև Տերը ամենակարող է և Նրա համար անհնարին ոչինչ չկա։
Հարցեր քննարկման համար
5 հարցԱստված ինչպե՞ս խոստացավ Աբրահամին շատ սերունդներ տալ։
Աբրահամն ինչպե՞ս ընդունեց հրեշտակներին, որ իր տուն էին եկել ճամփորդների տեսքով։
Ի՞նչ լուր էին նրանք բերել Աբրահամին ու Սառային։
Արդյո՞ք Աստված կատարեց իր խոստումը։
Ինչու՞ էր Աստված բարեհաճ Աբրահամի նկատմամբ։