ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՂՈՎՏԸ

ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՂՈՎՏԸ

(Ծննդոց 13,18․20-33, 19)

Ժամանակի ընթացքում Աբրահամն ու Ղովտը շատ հարստացան։ Նրանք ունեին մանր ու մեծ եղջերավոր անասունների հոտեր, ինչպես նաև ոսկի և արծաթ։ Սակայն շուտով նրանք մոտ խնդիրներ ծագեցին։ Անասունների հոտերն այնքան շատացան, որ արոտավայրերը չէին բավականացնում, և հաճախ հովիվների մեջ վեճեր էին առաջանում։

Այդ ժամանակ Աբրահամն ասաց Ղովտին․

- Լավ չէ, եթե մեր հովիվները կամ մենք վիճենք իրար հետ։ Չէ՞ որ մենք ազգականներ ենք։ Արի՛ իրարից բաժանվենք որոշակի տարածություն / հեռավորություն պահպանելու համար։ Եթե դու ձախ կողմը գնաս, ապա ես աջ կողմ կգնամ, և հակառակը։

Աբրահամը թույլ տվեց Ղովտին ընտրել որ կողմն ուզենար։ Եվ Ղովտը տեսավ, որ այն հարթավայրը, որով անցնում էր Հորդանան գետը, շատ բարեբեր է։ Այն ասես լիներ Տիրոջ պարտեզը՝ դրախտը, ինչպես որ Աստվածաշնչում է ասում։ Եվ Ղովտն իր համար ընտրեց այս չքնաղ երկիրը։ Նա միայն իր մասին էր մտածում։ Սակայն նա չգիտեր, թե ինչ էր սպասվում այդ երկրին, չէր պատկերացնում, որ Տերը բնաջնջելու է Սոդոմ և Գոմոր քաղաքները, որովհետև այնտեղի մարդիկ շատ չար էին։ Թեև Ղովտը երկրպագում էր Տիրոջը, բայց նա ոչ մի վատ բան չէր տեսնում Սոդոմի անբարո բնակիչների հետ ապրելու մեջ։

Անցավ ժամանակ։ Մի անգամ Տերն ասաց Աբրահամին իր որոշման մասին․

- Սոդոմի և Գոմորի մարդիկ մեծ մեղքեր են գործում։ Ես կգնամ այնտեղ և կտեսնեմ, թե արդյո՞ք այդ անբարո քաղաքները արժանի են այդպիսի պատժի, որ Ես արդեն պատրաստել եմ նրանց համար։

Տիրոջ երկու հրեշտակներ ուղարկվել էին Սոդոմ։ Աբրահամը հարցրեց Աստծուն․

- Գուցե այդ քաղաքում հիսուն արդար մա՞րդ գտնվի։ Մի՞թե դու հանուն նրանց չես խնայի քաղաքը։

Եվ Աստված խոստացավ նրան։ Աբրահամը կրկին ու կրկին նույն հարցն էր տալիս, բայց արդեն նվազեցնելով արդարների թիվը՝ 45-ի, 30-ի, 20-ի և մինչև 10-ի։ Եվ ամեն անգամ տերը խոստանում էր խնայել քաղաքը հանուն նրանց։

Եվ երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ, երբ Ղովտը նստած էր քաղաքի դարպասների մոտ, այն տեղում, որտեղ հավաքվում էին քաղաքի պատվավոր մարդիկ։ Տեսնելով տղամարդկանց՝ նա վեր կացավ, խոնարհվեց նրանց առաջ և հրավիրեց իր տուն գիշերելու։ Բայց նրանք ասացին․

- Ո՛չ, մենք փողոցում կգիշերենք։

Ղովտը գիտեր, որ Սոդոմի բնակիչները եկվորների հետ շատ վատ են վերաբերվում, դրա համար պնդեց, որ ճանապարհորդներն իր տուն մտնեն։ Չէին հասցրել ընթրել, երբ փողոցում ահավոր մի աղմուկ լսվեց։ Այդ քաղաքի բնակիչներն էին հավաքվել, որոնք պահանջում էին Ղովտից իրենց ձեռքը հանձնել եկվորներին։ Տեսնելով, որ Ղովտը պաշտպանում է իր հյուրերին, նրանք սկսեցին սպառնալ նրան։ Սակայն հրեշտակները Սոդոմի մարդկանց կուրացրեցին, իսկ Ղովտին ասացին․

- Շտապ դուրս հանի՛ր ամբողջ ընտանիքիդ քաղաքից, որոհետև մենք այն բնաջնջելու ենք իր մեղքերի համար, որի ողբը հասավ առ Աստված։

Ցավոք Ղովտի ապագա փեսաները չհավատացին նրան, կարծելով, թե դա կատակ է։ Քանի որ Ղովտն ինքն էլ չէր շտապում փախչել, հրեշտակները վերցրեցին նրան, կնոջն ու դուստրերին և դուրս հանեցին նրանց քաղաքից, որոհետև Տերը ցանկանում էր խնայել նրանց։ Եվ Տերը պատվիրեց նրանց փախչել՝ առանց հետ նայելու։ Սակայն Ղովտի կինը չլսեց Տիրոջը․ քաղաքի կողմը հետ նայելիս՝ նա իսկույն աղե արձան դարձավ։ Այդ ժամանակ Ղովտն ու դուստրերը շարունակեցին փախչել․․․

Եվ Տերը երկնքից ծծումբ և կրակ թափեց Սոդոմի և Գոմորի վրա։ Այդ քաղաքները, նրանց շրջակայքը, ինչպես նաև Հորդանանի հարթավայրում գտնվող ամեն կենդանի արարած ոչնչացան։ Այժմ այդ երբեմնի չքնաղ հարթավայրի վրա տարածվում է Մեռյալ ծովը, որն Աստվածաշնչում կոչվում է նաև Աղի ծով։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ղովտը երկրի ո՞ր մասն ընտրեց հաստատվելու համար։

  2. Աբրահամն ինչպիսի՞ հարցեր էր տալիս, որպեսզի իմանար, թե արդյո՞ք Տերը կխնայի Սոդոմ և Գոմոր քաղաքներին։

  3. Աստված ինչպե՞ս հաղթեց չարին, որ ծաղկում էր այդ քաղաքներում։

7. ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՂՈՎՏԸ00:00 / 05:58