ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԱԿՔԵՈՍԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԱԿՔԵՈՍԻ ՀԵՏ

(Ղուկաս 19․1­10)

Զակքեոսն ապրում էր Երիքովում․ նա մաքսապետ էր։ Զակքեոսը հարուստ և հայտնի մարդ էր։ Նրա աշխատանքի վայրը գտնվում էր Երիքովի քաղաքային դարպասներից ոչ հեռու, որտեղով միշտ անցնում էին առևտրականները քա­ ղաք մտնելու համար։

­ Կա՛նգ առեք, ­ նրանց կանգեցնում էր Զակքեոսը։ ­ Ոչ ոք իրավունք չունի անցնել առանց հարկ վճարելու։ Հանե՛ք փո­ ղերը․ երկու արծաթ է հարկը, որ սահմանված է հռոմեական իշխանությունների կողմից։

Երբ ճամբորդներն ատամները կրճտացնելով հանում էին իրենց փողերը, Զակքեոսն ուրախանում էր, որովհետև նրա հարստությունն այդ պահին հերթական անգամ ավելանում էր։ Հռոմեական իշխանություններին նա միայն մեկ արծաթ էր տալու, իսկ մյուսն իրեն էր պահելու։

Այո՛, նա հաճախ էր ժպտում, բայց երջանիկ չէր, քանի որ ոչ ոք իրեն չէր սիրում։ Մարդկանց մեծամասնության մոտ նա չարություն էր առաջացնում։ Իհարկե, Զակքեոսի համար գաղտնիք չէր, որ ինքն էր մեղավոր իր իսկ հանդեպ այդպիսի վերաբերմունքի համար, չէ՞ որ նա սխալ էր վարվում։

Մի անգամ Զակքեոսը լսեց, թե ինչպես են մի քանի հոգի զրուցում՝ ասելով, թե Հիսուսը Երիքով է գալու։

­ Հիսու՞սը։

Նա զգուշացավ։

«Հիսու՜սը։ Ես էլ եմ ուզում Նրան տեսնել, չէ՞ որ Նա նշա­ նավոր մարդ է։ Բոլորն ասում են, որ Հիսուսը սիրում է մարդ­ կանց, բայց ինձ, անշուշտ, չի սիրի, ­ մտածում էր Զակքեոսը։

­ Ինձ ոչ մեկ չի սիրում, բայց Նրան տեսնել շատ կցանկանայի»։

Զակքեոսն աշխատանքը հանձնարարեց իր ենթականերին, դուրս եկավ փողոց, որով պիտի անցներ Հիսուսը։ Սակայն

այնտեղ Տիրոջը տեսնելու համար արդեն շատ ցանկացողներ էին հավաքվել։ Զակքեոսը կարճահասակ էր, այդ պատճառով մարդկանց բազմության միջից ոչ մի կերպ չէր կարողանում տեսնել Հիսուսին։

Ի՞նչ պիտի աներ Զակքեոսը։ Փողոցում տեղի ունեցածը տեսնելու համար նրան պետք էր ինչ­որ բարձր տեղ բարձ­ րանալ։ Մոտակայքում նա մի ծառ տեսավ։ Ահա, թե որտեղ պետք է բարձրանալ։ Մարդիկ ծիծաղում էին՝ տեսնելով, թե ինչպես է մաքսապետը ծառ բարձրանում, բայց նա նրանց վրա ուշադրություն չէր դարձնում։ Ինչ էլ որ լիներ, նա ուզում էր տեսնել Հիսուսին։

Ահա Նա հայտնվեց տասներկու աշակերտների ուղեկցութ­ յամբ։ Հիսուսի հետևից ավելի մեծ բազմություն էր գալիս։ Զակքեոսը ուշադիր նայում էր, թե ինչպես ներքևում, ուղիղ ծառի տակ․․․ Բայց ո՜չ։ Հիսուսը կողքով չանցավ։ Նա կանգնեց ծառի տակ, նայեց վերև և ասաց․

­ Զակքեո՛ս, իսկույն ցա՛ծ իջիր ծառից։ Ես այսօր պատ­ րաստվում եմ քո տանը հյուրընկալվել։

«Որտեղի՞ց Նա ինձ գիտի, ­ զարմացավ Զակքեոսը։ ­ Եվ ինչու՞ է Նա ուզում հենց իմ տուն գալ»։

Բայց հիմա մտածելու համար նա քիչ ժամանակ ուներ։ Զակքեոսը փութով ցած իջավ ծառից և Հիսուսին աշակերտ­ ների հետ իր տուն տարավ։ Այնտեղ նա հրամայեց անհապաղ հյուրասիրություն պատրաստել և սեղանին դնել իր ունեցած ամենալավ ուտեստները։ Նա շատ ուրախ էր Հիսուսի հետ անձնապես ծանոթանալու համար։ Այն, ինչ մարդիկ ասում էին, ճիշտ էր․ Հիսուսը չէր ատում իրեն։ Նա բոլոր մարդկանց էր սիրում, նույնիսկ Զակքեոսի նմաններին, որի ապրելակեր­ պի մասին գիտեին շուրջբոլորը։

Զակքեոսի սրտում մեծ փոփոխություններ եղան։ Հիսուսի հետ զրուցելիս, նա հանկարծ հասկացավ, որ իր կյանքը մեղ­ սավոր է եղել, և զղջաց դրա համար։ Երբ ճաշն ավարտին էր մոտենում, Զակքեոսը խոստացավ Հիսուսին․

­ Իմ ունեցածի կեսը կտամ աղքատներին։ Եվ եթե որևէ մե­ կից պետք եղածից ավել անգամ մեկ դրամ եմ վերցրել, ապա քառապատիկը կվերադարձնեմ։

Զակքեոսը շատ երջանիկ էր, որ Հիսուսն իր տուն եկավ։ Հի­ սուսի հետ հանդիպումից հետո մաքսապետի մոտ նոր կյանք սկսվեց։ Այժմ նա ցանկանում էր վարվել այնպես, ինչպես Աստ­ ված էր կամենում։

Ոմանք, ովքեր Հիսուսին ուղեկցեցին մինչև Զակքեոսի տու­ նը, չէին հասկանում՝ ասելով․

­ Ինչու՞ Հիսուսը գնաց այդպիսի մարդու տուն։ Այդ խա­ բեբայի հետ մենք նույնիսկ չենք խոսում, առավել ևս ոչ մեկ չի ցանկանա նրա հետ նույն սեղանի շուրջ ճաշել։ Բայց Հիսուսը նրա մոտ գնաց, իսկ մեզ մոտ՝ ոչ, ­ վրդովվում էին նրանք։

Մարդիկ միշտ չէ, որ հասկանում էին Հիսուսին։ Չէ՞ որ Տերն ասաց Զակքեոսին․

­ Այսօր փրկություն եղավ քո տան համար։ Հիմա դու փրկված ես և պատկանում ես Աստծու ժողովրդին։ Ես աշ­ խարհ եմ եկել, որպեսզի գտնեմ և փրկեմ քեզ նման մեղա­ վորներին։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ի՞նչ էր Զակքեոսի աշխատանքի բնույթը։

  2. Ի՞նչ խոստացավ Զակքեոսը Հիսուսին։ Ինչու՞ նա այդ­ պիսի որոշում ընդունեց։

  3. Ինչի՞ համար էր Հիսուսն աշխարհ եկել։

78. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԱԿՔԵՈՍԻ ՀԵՏ00:00 / 06:25