
ԿՈՒՅՐԻ ԲԺՇԿՈՒՄԸ
(Մարկոս 10․ 46-52)
Բոլորին հայտնի աղքատ Բարտիմեոսը նստել էր ճանա պարհին այն ժամանակ, երբ Հիսուսն աշակերտների և մարդ կանց բազմության հետ դուրս էր եկել Երիքովից Երուսաղեմ գնալու։ Բարտիմեոսը կույր էր, դրա համար չէր կարողանում ապրուստի փող վաստակել և ստիպված ողորմություն էր խնդրում։
Ամեն օր կույրը վշտահար դեմքով նստում էր ճանապար հին։ Ինչպե՜ս էր երազում աշխարհ տեսնել՝ մարդկանց, ծա ղիկներ, լեռներ ու դաշտավայրեր։
Մի անգամ ինչոր մեկը նրան պատմեց, որ Հիսուսը կույ րերին տեսողություն է տալիս։
«Ա՜յ թե հրա՜շք կլիներ, մտածեց Բարտիմեոսը, եթե այդ Հիսուսը իմ աչքերն էլ բուժեր։ Բայց ինչպե՞ս գտնեմ Հիսուսին, եթե ես կույր եմ»։
Մի անգամ Բարտիմեոսը նստել էր իր տեղում և ձայներից հասկացավ, որ փողոցում ինչոր արտակարգ բան է կատար վում։ Նա անորոշությամբ փորձեց պարզել անցորդներից․
Հե՜յ, այդ ի՞նչ է այդտեղ կատարվում։ Ինչոր մեկը պատասխանեց․
Հիսու՛սն է գալիս։
Հիսու՞սը։
Բարտիմեոսին անհանգստություն համակեց։ Նա բարձր աղաղակեց․
Հիսու՜ս, օգնի՜ր ինձ։ Հիսու՜ս, ողորմի՜ր ինձ։
Սու՛ս մնա, անցորդները փորձեցին լռեցնել նրան։ Այդ պես բարձր մի՛ գոռա։ Հիսուսի շուրջն առանց այդ էլ բավա կան մարդիկ են հավաքվել։ Միայն քո աղաղակն էր Նրան պակասում։
Բայց Բարտիմեոսը մարդկանց խոսքերին ուշադրություն չէր դարձնում։
Հիսու՜ս, օգնի՜ր ինձ, շարունակում էր նա։
Հիսուսը, լսելով Բարտիմեոսի աղաղակը, կանգ առավ։
Ինձ մոտ բերե՛ք այն մարդուն, որ աղաղակում էր, խնդրեց Նա։
Աշակերտները մոտեցան Բարտիմեոսին։
Հիսուսը լսեց քեզ և կանչում է։ Գնա՛ Նրա մոտ։ Բարտիմեոսը վեր թռավ տեղից և արագ գնաց։ Մեկը բռնեց
նրա ձեռքից և օգնեց անցնել Հիսուսին շրջապատող մարդ կանց միջով։
Ի՞նչ ես ուզում քեզ համար անեմ, լսեց Բարտիմեոսը հաճելի ձայնը։
Տե՜ր, այնքա՜ն եմ ուզում տեսնել, կակազելով ասաց նա։ Հիսուսը պատասխանեց․
Տե՛ս, քո հավատը փրկեց քեզ։
Եվ տեղում Բարտիմեոսի աչքերը բացվեցին։ Նույն պահին նրան պայծառ լույս շրջապատեց։ Կյանքում առաջին անգամ նա աշխարհը տեսավ տարատեսակ գույներով ու ձևերով։ Դա անհավանական էր։ Այժմ նա նաև կարող էր տեսնել իր առջև կանգնած Հիսուսի դեմքը։ Բարտիմեոսը չգիտեր ինչպես շնոր հակալություն հայտնել Տիրոջը իր հանդեպ այդքան ողորմա ծություն ցուցաբերելու համար։
Նա մանկան պես ուրախությունից թռչկոտում էր ու փա ռաբանում Աստծուն։
Եվ երբ Հիսուսն Իր աշակերտներով շարունակեց ճանա պարհը, Բարտիմեոսը հետևեց նրանց։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ էր Երիքովում ապրող կույրի անունը։
Ինչպե՞ս էր կույրն անվանում Հիսուսին։ Ի՞նչ էր նա խնդրում Նրանից։
Ի՞նչ արեց նա, երբ տեսավ։