
ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Հովհաննես 11․ 1-45)
Ղազարոսը՝ Բեթանիայում ապրող Մարթայի և Մարիամի եղբայրը, ծանր հիվանդացավ։ Քույրերը վախենում էին, որ նա կմահանա, դրա համար մարդ ուղարկեցին, որ Հիսուսին տեղեկացնի այդ մասին․
Տե՛ր, Քո բարեկամը ծանր հիվանդ է։
Տերը գիտեր, թե խոսքն ում մասին էր, բայց չէր անհանգստանում։ Նա պատասխանեց․
Այդ հիվանդությունը մահվան չի տանելու, այլ Աստծու փառքի համար է։
Հիսուսն աշակերտների հետ երկու օր ևս մնաց այն տեղում, որտեղ և իմացավ Ղազարոսի հիվան դության մասին։ Իսկ հետո ասաց․
Գնա՛նք։ Ղազարոսը քնած է, բայց Ես գնում եմ նրան արթնացնելու։
Աշակերտները տատանվում էին, բայց Հիսուսն ասաց․
Ղազարոսը մեռավ։ Բայց Ես ուրախ եմ ձեզ համար, որ Ես այնտեղ չեմ եղել, այդ կերպ դուք շուտով կհավատաք։ Գնա՛նք նրա մոտ։
Երբ Տերը եկավ Բեթանիա, Ղազարոսն արդեն չորս օր էր գերեզմանում էր դրված։ Գյուղում շատ մարդիկ կային, որովհետև Երուսաղեմից և նրա շրջակայքից շատ հրեաներ էին եկել Մարթային ու Մարիամին մխիթարելու։
Մարթան, իմանալով, որ Հիսուսն արդեն մոտե ցել է գյուղին, Նրան ընդառաջ վազեց։ Իսկ Մարիա մը մնաց տանը։
Հիսուսին հանդիպելով՝ Մարթան Նրան ասաց․
Տե՜ր, եթե Դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Բայց գիտեմ, որ Դու Աստծուն ինչ էլ խնդրես, Աստված Քեզ կտա։
Հիսուսն ասաց․
Քո եղբայրը հարություն կառնի։
Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ ահեղ դատաս տանի օրը, ասաց Մարթան։
Հիսուսն ասաց նրան․
Ես եմ հարությունը և կյանքը․ ով հավատում է ինձ, հա վիտյան կապրի։ Դու հավատու՞մ ես դրան։
Այո՛, Տե՛ր, հավատում եմ, որ Դու՛ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու, պատասխանեց կինը և վազեց քրոջը տեղեկացնելու, որ Հիսուսը եկել է և նրան է սպասում։ Մարիամը քրոջ խոսքերը լսելուն պես արագ վեր կացավ
և վազեց Հիսուսի մոտ, ընկավ Նրա ոտքերի մոտ և դառնա գին լաց եղավ։ Երբ Հիսուսը տեսավ, թե որքան վշտացած են բոլորը, հուզված հարցրեց, թե որտեղ են դրել մահացածին։ Նրան ցույց տվեցին տեղը։ Հիսուսը մոտենալով լաց եղավ և պատվիրեց մի կողմ դնել Ղազարոսի գերեզմանի մուտքին դրված քարը։ Մի քանի հոգի կողք գլորեցին այն։ Տերը դեպի երկինք բարձրացրեց աչքերը և ասաց․
Հա՜յր, գոհություն եմ հայտնում Քեզ, որ լսեցիր Ինձ։ Ապա Նա բարձր ձայնով կանչեց․
Ղազարո՜ս, դու՛րս արի։
Եվ այդտեղ տեղի ունեցավ անհնարինը։ Մահացածը դուրս եկավ՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված երիզներով և երեսը պատած վարշամակով։ Հիսուսը կարգադրեց․
Քանդե՛ք նրա կապերը, թող քայլի։
Շատ հրեաներ, տեսնելով այս մեծ հրաշքը, համոզվեցին, որ Հիսուսն է Տերը։
Հարցեր քննարկման համար
3 հարցՂազարոսի քույրերից ո՞ր մեկը դուրս եկավ գյուղից՝ Հիսուսին դիմավորելու։ Ի՞նչ ասաց նա։
Ի՞նչ նկատի ուներ Տերը՝ ասելով․ «Ես եմ հարությունը և կյանքը»։
Ի՞նչ կերպ տեղի ունեցավ հրաշքը։