
ՀԻՍՈՒՍՆ ՕՐՀՆՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
(Ղուկաս 18․ 15-17)
Դա այն օրերից մեկն էր, երբ Հիսուսին մարդկանց մեծ բազ մություն էր շրջապատել։ Նա խոսում էր Աստծու և Աստծու արքայության մասին, համբերատար կերպով պատասխանում էր դպիրներին, որոնք հորինում էին հրահրող և խորամանկ հարցեր, և բժշկում էր անհամար թվով հիվանդների։ Նրա շուրջ մեծ ամբոխ հավաքվեց, և այդտեղ՝ Հիսուսի մոտ, ուղղ վեց տղամարդկանց և կանանց մի խումբ երեխաների հետ։
Մի քիչ սպասե՛ք, ամբոխից ինչոր մեկն ասաց նրանց, այդ ու՞ր եք ուզում անցնել։
Հիսուսի մոտ, ասաց մի կին, թող Նա մեր երեխանե րին օրհնի։
Երեխաների՜ն, արհամարհական բացականչեց կանգ նածներից մեկը։
Կարծես Հիսուսն ավելի կարևոր գործ չունի անելու, երե խաներով պիտի զբաղվի։ Մի՞թե դուք չեք տեսնում, որ այնտեղ մեծահասակներն են, որոնք իրենց բժշկվելուն են սպասում։ Մի՞թե չեք լսում, որ Նա Աստծու արքայության մասին լուրջ ու կարևոր բաներ է խոսում։ Ու հիմա դուք եկել եք ձեր երե խաների, նույնիսկ նորածինների հետ, որոնք ոչինչ չեն հաս կանում դրա մասին։
Երեխաներին պետք չէ ամեն բան հասկանալ, բայց նրանք կարող են հասկանալ, որ Աստված իրենց սիրում է։ Դրա հա մար էլ ես ուզում եմ խնդրել Հիսուսին, որ Նա․․․
Ա՜խր Նա թանկ ժամանակը զուր տեղը չի ծախսելու երե խաների վրա․․․
Խնդրու՜մ եմ, թողեք անցնենք, էլի՜․․․
Զրույցը վերածվեց բարձրաձայն վեճի, և Հիսուսը ուշադ րությունը թեքեց վիճողների կողմը և ասաց․
Թողե՛ք երեխաներին, որ Ինձ մոտ գան, նրա՛նց է պատ կանում Աստծու արքայությունը։
Աշակերտները զարմանքով նայեցին Հիսուսին։ Ծնողնե րը երեխաների հետ ուրախ Հիսուսի մոտ անցան՝ ճեղքելով ամբոխը։ Աշակերտները որոշակի անվստահություն զգալով՝ ավելի մոտեցան, որպեսզի տեսնեն, թե ինչ է լինելու։
Հիսուսը, նրանց դիմելով, ասաց․
Հավատացե՛ք Ինձ, ով մանկան պես չընդունի Աստծու արքայությունը, նա այնտեղ չի մտնի։ Ով չընդունի Աստծու սերը՝ վստահելով այնպես, ինչպես մանուկները, նա չի ժա ռանգի Երկնքի արքայությունը։
Այնուհետև Հիսուսը հերթով գիրկն առավ մանուկներին և օրհնեց նրանց, իսկ ավելի մեծ երեխաներին օրհնեց՝ ձեռքը նրանց գլխներին դնելով։
Հարցեր քննարկման համար
2 հարցԻնչու՞ աշակերտները չէին ցանկանում թողնել երե խաներին Հիսուսի մոտ գնալ։
Տերն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, թե Երկնքի ար քայությունը պատկանում է երեխաներին։