ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ

(Ղուկաս 15․11­-32)

Հիսուսը փարիսեցիներին մի առակ էլ պատմեց։

Մի մարդ երկու որդի ուներ։ Նրանք արդեն մեծացել էին և կարող էին օգնել հորը տնտեսության մեջ։

Ավագ որդին իսկապես օգնում էր, թեև ոչ միշտ էր դա մեծ ցանկությամբ անում, իսկ կրտսեր որդու հետ տեղի ունեցավ հետևյալ պատմությունը։ Նրա համար ձանձրալի էր հորից անընդհատ կարգադրություններ լսելը, թե ինչ պետք է անի։ Նա կարծում էր, որ ավելի լավ է միայնակ ապրել և ամեն ինչ ինքնուրույն որոշել։ Եվ ահա, մի անգամ նա եկավ հոր մոտ և ասաց․

­ Հայրի՛կ, երբ դու մահանաս, ես, իբրև քո որդին, պետք է ստանամ ինձ պատկանող ժառանգության բաժինը։ Սակայն ես չեմ ուզում սպասել քո մահվանը, այլ կցանկանայի հիմա ստանալ իմ բաժինը, որպեսզի հասցնեմ իմ ուզած ձևով ապ­ րել։ Չէ՞ որ քո ունեցվածքի իմ հասանելիքը վաղ թե ուշ ինձ է պատկանելու։

Այս խոսքերը հորը շատ վշտացրին։ Նա գիտեր, որ որդին փողերը ստանալով՝ կհեռանա հայրական տնից, բայց չստիպեց նրան մնալ՝ հարգելով որդու կատարած ընտրությունը։ Դրա համար նա որդուն տվեց իր հասանելիք բաժինը։

Կրտսեր որդին գնաց հեռավոր երկիր, այնտեղ շքեղ տուն վարձեց, գնեց թանկարժեք զգեստներ և ապրում էր՝ փողի մեծ մասը ծախսելով ուտելու և զվարճանքի վրա։

Շուտով նրա շրջապատում նկատեցին, որ նա հարուստ է և պարծենում է դրանով։ Հայտնվեցին երիտասարդներ և աղջիկներ, որոնք միշտ պտտվում էին հարուստ օտարերկրա­ ցու շուրջը, քանի որ նա վճարում էր նրանց բոլոր ծախսերը։ Այս երիտասարդին թվում էր, թե ինքն ընկերներ է գտել, բայց նրանք իսկական ընկերներ չէին, նրանց միայն իր փողերն էին հետաքրքրում։

Այդպիսի կյանքն այս երիտասարդին մեծ հաճույք էր պատ­ ճառում։ Նա ճամփորդում էր, այցելում շատ զվարճանքի վայ­ րեր, զվարճանում էր ու կարողանում բավարարել իր ամեն մի ցանկությունը։ Հայրենի տան մասին չէր էլ հիշում։

Շվայտ կյանքն այնպես էր նրան հրապուրել, որ երիտասար­ դը չէր էլ նկատում, որ օր օրի փողերը գնալով պակասում էին։ Մի անգամ, երբ նա պետք է վճարեր ճոխ խնջույքի համար, որին շատ հյուրեր էին մասնակցում, սարսափով հասկացավ,

որ փողերը չեն հերիքում։

­ Փողերս վերջացան, ­ կմկմաց նա, ­ դուք պետք է ինձ օգ­ նեք։ Չէ՞ որ դուք իմ ընկերներն եք։

­ Ընկերնե՞ր, ­ բողոքեցին նրանք։ ­ Մենք ընկերները չենք նրանց, ովքեր հյուրեր են կանչում, իսկ հետո չեն կարողանում վճարել հյուրասիրելու համար։ Մնաս բարո՜վ։

Եվ այս խոսքերով լքեցին նրան։

Երիտասարդը հարկադրված իր վերջին դրամները տվեց պանդոկի տիրոջը։

Այս վիճակում նա գնաց թափառելու և շուտով իմացավ, թե ինչ բան է կարիքը։ Այդ ընթացքում տվյալ երկրում ուժեղ սով սկսվեց, դրա համար ոչ ոք չէր ցանկանում նրա հետ նույնիսկ մի փոքր կերակուր կիսվել։ Աշխատանք էլ չգտավ իր համար։ Երկար փնտրտուքներից հետո նա խոզապահի աշխատանք գտավ չնչին վճարի դիմաց։ Նախկինում երիտասարդը նույ­ նիսկ այս աշխատանքի մասին խոսակցությունը վիրավորա­ կան կհամարեր, բայց հիմա նրա գոռոզության վերջը եկել էր։ Անասունների գոմում․․․ Նա սիրով կուտեր խոզի կերակ­ րատաշտից, բայց տերերը նրան դա արգելեցին։ Եվ ահա նա կեղտոտ, պատառոտված հագուստով, սոված ու ստորացված նստել էր խոզերի մեջ։ Առաջին անգամ այս երկար ժամանա­ կում նա հիշեց հայրական տան մասին։

«Ի՜նչ հիմարություն արեցի, ­ մտածեց նա։ ­ Երանի՜ ես տա­ նը մնայի։ Իմ հոր տան ամեն մի աշխատող ինձնից լավ է ապ­

րում։ Ես գիտեմ ինչ անել, ­ հանկարծ որոշեց նա։ ­ Ես կգնամ տուն։ Իհարկե, ես չեմ կարող ակնկալել, որ հայրս կրկին ինձ հետ իր որդու պես կվարվի։ Ես երևի վերջնականապես կորց­ րել եմ նրա հայրական վստահությունը, բայց գուցե նա ինձ խղճա և իբրև վարձու բանվոր թույլ տա աշխատել սովորա­ կան վարձավճարով»։

Տունդարձի ճանապարհն անվերջ էր թվում։ Բայց ահա հեռվում նա տեսավ հայրական տունը։ Երիտասարդը կանգ առավ։ Ճանապարհի վերջին հատվածն անցնելու համար ուժ գրեթե չէր մնացել, բացի դրանից նա համոզված չէր, որ համարձակությունը կբավականացնի հոր առաջ կանգնելու համար։ Ահա նա նկատեց դեպի իրեն վազող մարդու։ Աչքերը կկոցելով՝ նա լարված հեռուն նայեց․ դա իր հայրն էր։

Տարեց տղամարդը ձեռքերը թափահարում էր և ցնծութ­ յամբ ինչ­որ բան գոչում։ Մի՞թե հայրն ուրախանում էր իր վե­ րադարձի համար։ Նա ուժ չուներ դրան հավատալու։ Մի՞թե հայրը չի բարկանում, մի՞թե նա առաջվա պես սիրում է իրեն։ Երբ հայրը մոտեցավ, որդին արցունքների միջից ցածրա­

ձայն շշնջաց․

­ Հայրի՜կ, ես այնքան մեղավոր եմ քո առաջ։ Ես մեղք եմ գործել և այժմ արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ների՜ր ինձ։ Թո՜ւյլ տուր ինձ մնալ քո տանը և քո ծառան լինել։ Պատրաստ եմ ամենածանր աշխատանքն անելու, որպեսզի գոնե ինչ­որ կերպ իմ մեղքը քո առաջ քավեմ։

Հայրն ամուր գրկեց որդուն, սեղմեց կրծքին և համբուրեց։ Այնուհետև երկուսով տուն գնացին։ Այնտեղ հայրը հրամա­ յեց ծառաներին․

­ Իմ որդու համար ամենալավ զգեստը բերե՛ք և պարատ եզը մորթե՛ք։ Մենք տոնելու առիթ ունենք։ Իմ որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Հիսուս ի՞նչ առակ պատմեց փարիսեցիներին։

  2. Ի՞նչ դաս կարելի է քաղել այս առակից։

  3. Ու՞մ են ձեզ հիշեցնում հայրն ու կրտսեր որդին այս առակում։

74. ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ00:00 / 08:03