
ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻ ՄԱՍԻՆ ԱՌԱԿԸ
(Ղուկաս 15․ 3-7)
Մի անգամ Հիսուսը դպիրներին ու փարիսեցիներին մի այսպիսի առակ պատմեց։
Մի հովիվ միշտ բարեխղճորեն հոգ էր տանում իր հոտի մասին։ Հոտի մեջ հարյուր ոչխար կար, և նա հետևում էր, որ նրանցից ոչ մեկը, հոտից հետ մնալով, չկորչեր։ Այո՛, նա բարի հովիվ էր, սիրում էր կենդանիներին և ամեն ինչ անում էր, որպեսզի երկար օրվա վերջում նրանք կուշտ ու անվնաս տուն վերադառնային։ Սակայն մի անգամ երեկոյան հոտի ոչխարներին հաշվելիս՝ տեսավ, որ իննսունինը ոչխար կար։ Հովիվը նորից հաշվեց․ դարձյալ իննսունինը գլուխ էր։ Ստացվում էր, որ մի ոչխար կորել է․ անդո՞ւնդն է ընկել կամ
գուցե գա՞յլն է կերել։ Պետք էր, ինչ էլ լինի, գտնել այն։
Հովիվը դարձյալ հանգամանալից զննեց հոտը և հայտնա բերեց, որ մի գառնուկ է պակասում, այն մեկը, որ քթին սև խալ ուներ։ Համոզված լինելով, որ դռները լավ են փակված, նա գնաց փնտրելու։ Իհարկե, նա անհագստանում էր այն մտքից, որ իննսունինը ոչխարներին անտեր է թողել, բայց չէր էլ կարող հապաղել, քանի որ կորած գառնուկն ամեն րոպե կարող էր մահացու վտանգի ենթարկվել։
Անհանգստությունից դրդված, նա այնքան արագ էր վա զում, որ մինչև սարը հասավ, ուժերն իսպառ սպառվեցին, բայց դեռ վաղ էր հանգստանալ, քանի որ փնտրտուքը նոր պիտի սկսվեր։ Ժամանակ առ ժամանակ նա կանգ էր առնում, բարձր կանչում էր իր փոքրիկ գառնուկին և ուշադիր ականջ էր դնում, թե արդյոք պատասխան մայուն չէր լսվում։ Սակայն շրջակայ քի լեռները նրան միայն արձագանքով էին պատասխանում․․․ Միայն թե նա անդունդն ընկած չլինի։ Հովիվը բլուրների վրա բարձրանալով՝ կրկին ու կրկին կանչում էր գառնուկին։
Մեեեե՜, հանկարծ ի պատասխան հազիվ մայուն լսվեց։
Հովվի սիրտը, որ առանց այդ էլ վազելուց ուժեղ էր տրո փում, ուրախությունից կրծքի տակ թրթռաց։ Նրա գառնուկը կենդանի էր։
Նա շտապեց թույլ լսվող մայունի ուղղությամբ, և ահա՜ կորսվածը։ Կենդանին կախվել էր քարաժայռի քիվից և չէր կարողանում շարժվել։ Հովիվը ժայռից ներքև նայեց՝ տեսնելու՝ արդյոք արահետ կա գառնուկին հասնելու համար։
Վտանգավոր է, բայց հնարավոր է, վճռեց նա։
Հովիվը զգուշորեն ներքև իջավ, գառնուկին դրեց ուսե րին և սկսեց վերև բարձրանալ։ Որքա՜ն երջանիկ էր նա։ Այն բանից, թե ինչպես էր գառնուկը նրա վզին հպվել, կարելի էր ենթադրել, որ նա էլ էր ուրախ իր փրկության համար։
Այսպես է Աստված փնտրում մարդկանց, որոնք հեռացել են Իրենից, ամփոփեց իր խոսքը Հիսուսը։ Վստահեցնում եմ Ձեզ, որ նույնպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի մի զղջացող մեղավորի համար, քան իննսունինը ար դարների, որոնք կարիք չունեն զղջումի։
Հարցեր քննարկման համար
3 հարցՀիսուս ի՞նչ առակ պատմեց փարիսեցիներին։
Այս առակից ի՞նչն ավելի շատ ձեր հիշողության մեջ մնաց։
Ի՞նչ է նշանակում «զղջալ»։