ՀԻՍՈՒՍԸ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ

ՀԻՍՈՒՍԸ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ

(Ղուկաս 10․ 38­-42)

Երբ Հիսուս գալիս էր Երուսաղեմ, Նա հաճախ գիշերում էր Բեթանիա գյուղում, որը մի քանի կիլոմետր հեռու էր քա­ ղաքից։ Այնտեղ նա կանգ էր առնում իր հետևորդների, իր ընկերների՝ Մարիամի, Մարթայի և նրանց եղբայր Ղազարոսի տանը։ Հերթական այցելություններից մեկի ժամանակ Մա­ րիամը նստում է Հիսուսի մոտ և լսում նրան, մինչդեռ Մար­ թան զբաղվում էր մեծ հյուրասիրության պատրաստությամբ։ Շուտով Մարթան մոտենում է Հիսուսին և դժգոհ ասում․

­ Տե՛ր, Ձեզ չի՞ թվում, որ լավ չէ, որ իմ քույրը մենակ է թողել ինձ տան գործերում։ Ասա՛ նրան, որ ինձ օգնի։

Սակայն Հիսուսը քնքշությամբ նրան հանդիմանեց։

­ Մարթա՛, Մարթա՛, դու զբաղվում ես զանազան երկրոր­ դական բաներով, սակայն ընդամենը մի բան է պետք։ Եվ Մարիամն ընտրել է ամենակարևորը՝ հոգևոր սնունդը, որն իրենից ոչ ոք չի կարող խլել։

Ինչ նկատի ուներ Ուսուցիչը։ Նա ցանկանում էր ցույց տալ Մարթային, որ չարժե երկրորդական բաներին ավելի կարևո­ րություն տալ։ Մարթան պետք է Մարիամի նման հասկանար, որ հոգևոր սնունդն ավելի կարևոր է նյութական սնունդից։ Եվ ամենակարևոր բանը, որ հավատքն է Հիսուս Քրիստոսի նկատմամբ, չի կարելի որևէ մեկից խլել, իսկ երկրային կյանքը ուշ թե շուտ վերջանալու է։ Անշուշտ, դա չի նշանակում, թե երկրային կյանքի մասին ընդհանրապես պետք չէ հոգ տանել։ Բոլոր մարդիկ էլ ունեն զանազան պարտականություններ և հոգսեր, բայց այդ հոգսերը չպետք է գերադասվեն մարդու հոգևոր կյանքից, ինչը որ պատահեց Մարթայի հետ, երբ նրա համար հյուրասիրությունն ավելի կարևոր համարվեց, քան Փրկչի խոսքը։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Որտե՞ղ էր հաճախ իջևանում Հիսուս, երբ գնում էր Երուսաղեմ։

  2. Ինչի՞ մասին մոռացավ Մարթան, երբ ջանասիրաբար զբաղվում էր կերակուրի պատրաստությամբ։

  3. Ինչու՞ Հիսուս չուղարկեց Մարիամին Մարթային օգնելու։

72. ՀԻՍՈՒՍԸ ԲԵԹԱՆԻԱՅՈՒՄ00:00 / 02:49