
ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑՈՒ ԱՌԱԿԸ
(Ղուկաս 10․ 25-37)
Մի անգամ Հիսուսին մոտեցավ մի մարդ, որ շատ լավ գի տեր Սուրբ Գիրքը։ Այդպիսի մարդկանց այն ժամանակ կոչում էին Օրենքի ուսուցիչ, որովհետև նրանք գիտակ էին Աստծու օրենքին։ Նա մի հարց տվեց Հիսուսին, ոչ թե, որ այդ հարցի ճշմարիտ պատասխանը ստանա, այլ որ փորձի Նրան։
«Եթե Հիսուսը պատասխանի այս հարցին, մտածեց նա,
ապա ես կարող եմ հստակորեն ցույց տալ, որ Նա սխալ է»։
Ուսուցի՛չ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ։
Եվ նույն պահին խորամանկ Օրենքի ուսուցիչն ինքը պա տասխանեց իր հարցին․
Սուրբ Գրքում գրված է, որ պետք է սիրել Աստծուն ամ բողջ սրտով և պետք է սիրել մերձավորին, ինչպես ինքներս մեզ։
Ճի՛շտ է, համաձայնվեց Հիսուս, այդպես էլ վարվի՛ր և կստանաս հավիտենական կյանքը։
Օրենքի ուսուցիչն ինքն իրեն բռնված զգաց և շտապելով ասաց․
Այո՛, ես այդ գիտեմ, բայց ո՞վ է մերձավորը, որին պետք է սիրենք։
Ես քեզ մի պատմություն պատմեմ, ասաց Հիսուս։ Մի մարդ Երուսաղեմից գնում էր Երիքով, ճանապարհին նրա վրա հարձակվեցին ավազակները։ Ճանապարհն անցնում էր ամայի տարածքով, որտեղ հաճախ թաքնվում էին ավա զակները։ Տեսնելով ճանապարհորդին՝ նրանք դուրս եկան թաքստոցից և հարձակվեցին այդ մարդու վրա․ ծեծեցին նրան, թալանեցին և փախան՝ վիրավոր ճանապարհորդին թողնելով ճանապարհին։
Կարճ ժամանակ անց այդ ճանապարհով մի քահանա ան ցավ։ Տեսնելով գետնին ընկած վիրավոր մարդուն՝ քահանան արագ թեքեց իր ճանապարհը՝ չցանկանալով նրան օգնել։
Ավելի ուշ մի ղևտացի (տաճարի ծառայող) անցավ։ Նա նույնպես քահանայի նման չօգնեց վիրավորին։
Ի վերջո մի երրորդ մարդ անցավ այդ ճանապարհով։ Նա ո՛չ քահանա էր, ո՛չ էլ ղևտացի, այլ նույնիսկ Իսրայելի ժողովր դից չէր։ Նա սամարացի էր, այսինքն՝ Սամարիայի բնակիչ։
Իսրայելացիներն արհամարհանքով էին վերաբերվում սա մարացիներին՝ նրանց համարելով Աստծու օրենքից շեղված ների։ Ուստի և ոչ ոք չէր սպասում, որ սամարացին կարող է օգնել վիրավոր մարդուն, բայց արի ու տես, որ սամարացին, տեսնելով վիրավորին, գթաց նրան, կապեց նրա վերքերը, նստեցրեց իր ավանակի վրա և հասցրեց մի մոտակա պանդոկ ու վճարեց պանդոկապետին գիշերակացի համար։ Առավոտ յան հրաժեշտ տալով՝ նա պանդոկապետին վճարեց՝ ասելով․
Հո՛գ տար այդ հիվանդին։ Եվ եթե այս գումարը բավարար չլինի, քեզ կհատուցեմ իմ վերադարձի ճանապարհին։
Արդ, վիրավոր մարդու համար ո՞վ եղավ մերձավորը, հարցրեց Հիսուս՝ ավարտելով առակը։
Այս հարցին պատասխանելը դժվար չէր։
Անշուշտ, նա՛, ով օգնեց վիրավորին, պատասխանեց Օրենքի ուսուցիչը։
Ճի՛շտ է, համաձայնվեց Հիսուս։ Դու էլ նույն կերպ վարվի՛ր։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈ՞վ հարցով դիմեց Հիսուսին։ Նա ի՞նչ հարցրեց։
Ո՞ր առակը պատմեց Հիսուս։
Ո՞վ է մեր մերձավորը։