
ՀԻՍՈՒՍԸ ՔԱՅԼՈՒՄ Է ՋՐԵՐԻ ՎՐԱՅՈՎ
(Մարկոս 6․ 45-46)
Վրա հասավ գիշերը։ Աշակերտների նավակը լողում էր Գա լիլեա լճի վրայով։ Հիսուսը նրանց հետ չէր, Նա միայնակ աղո թում էր լեռան վրա, իսկ աշակերտները մեկ ժամ է, ինչ թիա վարում էին։ Հանկարծ ուժեղ քամի եղավ, ալիքները սկսեցին այս ու այն կողմ գցել նավակը։ Վտանգը գնալով մեծանում էր, իսկ նրանք դեռ պետք է նավարկեին Կափառնաում, ուր իրենց ուղարկել էր Հիսուս՝ խոստանալով, որ ինքն ավելի ուշ կգա։ Աշակերտներն ամեն ինչ անում էին, որպեսզի ափ հասնեին, բայց դա իրենց չէր հաջողվում․ քամին շատ ուժեղ էր, և նրանք
այդքան ուժ չունեին քամու դեմ պայքարելու։
Հանկարծ աշակերտները մի քայլող լույս տեսան․այն օրոր վում էր ջրերի վրա և մոտենում նավակին։ Շուտով նրանք մարդու կերպարանք տեսան։ Աշակերտներից մեկը վախից բացականչեց․ «Ջրերի վրայով մարդ է քայլում։ Դա հնարավոր բան չէ»։ Նրանք կարծեցին, թե ուրվական է գալիս։ Հանկարծ մարդկային կերպարանքը բացականչեց․
Մի՛ վախեցեք, այդ Ես եմ։
Այո՛, դա Հիսուսն էր՝ իրենց ուսուցիչը։ Նրանք անմիջա պես ճանաչեցին նրա ձայնը։ Աշակերտների սրտից քար ըն կավ, նրանք թեթևացած շունչ քաշեցին և սպասում էին, որ Նա մոտենա իրենց։ Նրանցից մեկը, սակայն, չհամբերեց․ դա Պետրոսն էր, որ անհամբեր մարդ էր, և բացի դրանից նա այն քան էր սիրում Հիսուսին, որ ուրախությամբ կվազեր՝ նրան առաջինը դիմավորելու, բայց դա հնարավոր չէր։ Ո՞վ կարող էր քայլել ջրերի վրայով և չսուզվել։
«Բայց և ինչու՞ ոչ։ մտածեց Պետրոսը։ Եթե Հիսուսը քայ լում է ջրերի վրայով և եթե ինձ օգնի, ես էլ կարող եմ քայլել»։ Հազիվ էր այդ միտքն ընկել նրա գլուխը, երբ բացականչեց․
Տե՜ր, եթե այդ Դու ես, հրամայի՛ր, որ ես ջրերի վրայով Քեզ մոտ գամ։
Հիսուսն ասսց․
Արի՛։
Պետրոսը քայլ գցեց նավակից և մեկ ոտքով կանգնեց ջրի վրա։ Ջուրը պահեց նրան, կարծես թե պինդ գետին լիներ։ Ապա նա մյուս ոտքը դրեց ջրի վրա և սկսեց քայլել։ Հանկարծ Պետրոսը նկատեց, որ մի ալիք է գալիս իր վրա։ Նա վախեցած հայացքը կտրեց Հիսուսից և ողջ ուշադրությունը սևեռեց ալի քին։ Եվ նույն պահին իրեն վախ պատեց։ Կարո՞ղ է արդյոք դիմանալ ալիքներին։ Ու սկսեց սուզվել և բացականչեց․
Տե՜ր, փրկի՜ր ինձ։
Հիսուսը ձեռքը երկարեց և բռնեց սուզվող Պետրոսին։
Թերահավա՛տ, ինչու՞ կասկածեցիր, հարցրեց նրան։ Պետրոսը փրկված էր, սակայն ոչ թե իր հավատքի շնորհիվ,
այլ Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու։
Այդ ժամանակ աշակերտներն արդեն նավակով մոտեցել էին նրանց։ Հիսուսը և Պետրոսը բարձրացան նավակ, և նույն վայրկյանին քամին կանգ առավ։ Տեղի ունեցածն այնքան ցնցեց աշակերտներին, որ նրանք մոտեցան, խոնարհվեցին Հիսուսին այնպես, ինչպես այն օրերին խոնարհվում էին թա գավորներին։ Եվ ասացին․
Հիսու՛ս, իսկապես Դու Աստծու Որդին ես։
Այդ գիշեր նրանք մեկ անգամ ևս հստակորեն հասկացան, որ առանց Հիսուսի օգնության կարող էին մահանալ։
Հարցեր քննարկման համար
4 հարցՈւ՞ր էին ուղևորվում գիշերով աշակերտները։ Ինչու՞ Հիսուսը նրանց հետ չէր։
Ի՞նչ տեղի ունեցավ լճի վրա։ Ի՞նչն այնդքան վախեց րեց աշակերտներին։
Ինչպե՞ս կարող էր Տերը քայլել ջրերի վրայով։
Ինչու՞ հանկարծ Պետրոսը սկսեց սուզվել։