
ՀԻՆԳ ՀԱԶԱՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ
(Ղուկաս 9․ 10-17)
Ամբողջ օրը Հիսուս խոսում էր ժողովրդի հետ։ Նրա ունկն դիրների մեջ միայն տղամարդիկ մոտ հինգ հազար էին, և ոչ քիչ կանայք և երեխաներ։ Հիսուս, ոչ միայն քարոզում էր, այլ նաև բժշկում էր իր մոտ եկող հիվանդներին։
Երբ մայրամուտը մոտեցավ, աշակերտներն ասացին Հի սուսին․
Վարդապե՛տ, մարդիկ քաղցած են։
Հիսուսը պատասխանի փոխարեն ժպտաց նրանց․
Դուք նրանց ուտելու բան տվեք։
Բայց որտեղի՞ց այդքան ուտելիք գտնենք, մենք միայն հինգ հաց և երկու ձուկ ունենք, ասաց Փիլիպպոսը, շրջա կայքում էլ մոտիկ բնակավայր չկա, որ գնանք և ուտելիք գնենք, մենք նաև այդքան փող չունենք։
Հիսուսը պատասխանեց․
Բերե՛ք ինձ հացերն ու ձկները։
Հիսուս վերցրեց հացերը, դրանց համար գոհացավ Աստ ծուց և խնդրեց Նրա օրհնությունը։ Ապա սկսեց կտրել հացերը և դնել զամբյուղների մեջ, որոնք աշակերտները պատրաստ պահում էին։ Նույն ձևով վարվեց նաև ձկների հետ։
Աշակերտները տրորեցին աչքերը։ Ինչոր մի բան այնպես չէր․ բոլոր զամբյուղները լցվեցին կերակուրով։ Եվ երբ նրանք այդ ուտելիքը բաժանում էին խումբխումբ նստած մարդկանց, զամբյուղները չէին դատարկվում։ Բոլորն էլ կերան ու կշտա ցան։
Ո՞վ է այս Հիսուսը։ Որտեղի՞ց է Նրա զորությունը, որ նման հրաշքներ է գործում։
Շրջե՛ք մարդկանց խմբերի միջով և հավաքե՛ք մնացած կերակուրը։ Ոչինչ չպետք է կորչի, ասաց Հիսուս իր աշա կերտներին։
Երբ նրանք վերադարձան, ամեն մեկը կերակուրով լի մի զամբյուղ էր բռնել։
Մարդիկ, տեսնելով այս հրաշքը, ասում էին․
Սա ճիշտ այն մարգարեն է, որ պետք է գար աշխարհ։ Մարդկանց մեջ կային նաև մարդիկ, որ չէին հասկանում,
թե ի՞նչ է ցանկանում Հիսուսը։ Նրանք ասում էին․ «Եթե այս քան հեշտությամբ կարողացավ կերակուրը բազմացնել, ու րեմն եկեք նրան թագավոր կարգենք, և նա կհոգա մեր բոլոր կարիքները»։
Հիսուս իմացավ նրանց մտածումները։ Սակայն Ինքը դրա համար չէ, որ եկել էր աշխարհ։ Նա շտապ թողեց այդ վայրը և ժողովրդից թաքնվեց մի լեռան վրա՝ առանձին աղոթելու։ Մարդիկ ցրվեցին իրենց տները։ Նրանցից ոմանք հիաս թափվեցին։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻնչի՞ համար էր ժողովուրդը գալիս Հիսուսի մոտ։
Ի՞նչ միջոցով Տերը ցույց տվեց, որ Ինքը ամենակա րող է։
Ինչպիսի՞ պլաններ ունեցավ ժողովուրդը Հիսուսի հան դեպ այս հրաշքից հետո։