
ԲՆԱԿԵՑՎԱԾ ԵՐԿԻՐ
(Ծննդոց 12․1-9)
Նոյի որդիները շատ զավակներ ունեին, որոնցից մարդիկ դարձյալ բազմացան՝ տարածվելով ամբողջ երկրի վրա։ Արդյո՞ք դրանք բարեպաշտ մարդիկ էին, թե չար։ Նրանցից շատերը մոռացել էին իրական Աստծուն, որովետև չէին կարողանում տեսնել Նրան։ Այդ մարդիկ մտածեցին և իրենց համար շինեցին կուռքեր կամ կեղծ աստվածներ՝ մեծ ու փոքր արձանիկների տեսքով։ Այդ կուռքերը մարդիկ պատրաստեցին փայտից կամ քարից։ Դրանք դնում էին տարբեր վայրերում և դրանց առաջ խոնարհվելով՝ աղոթում էին հետևյալ բառերով․ «Սրանք են մեր աստվածները․ նրանք են մեզ ստեղծել և նրանք են մեզ կերակուր տալիս»։
Ժամանակի ընթացքում երկրի վրա ապրող մարդկանց մեծ մասը դարձան կռապաշտներ։ Նրանք Աստծուն չէին խոնարհվում, այլ՝ կուռքերին։ Մասամբ, կուռքի բարեհաճությանն արժանանալու համար նրա պատկերը պատրաստվում էր արծաթից կամ ոսկուց։
Աստված երկնքից տեսնում էր, որ մարդիկ իրենից երես թեքելով՝ երկրպագում են կուռքերին, և բարկանում էր դրա վրա։ Սակայն Նա բնաջինջ չէր անում նրանց, որովհետև մի օր աշխարհ պիտի գար Փրկիչը՝ բոլոր մարդկանց մեղքերի համար մեռնելու։
Աստված ընտրեց մի մարդու՝ Աբրահամին և որոշեց նրանից ստեղծել իր հատուկ ժողովրդին։ Հենց Աբրամի սերունդների միջոցով պիտի աշխարհ գար Փրկիչը։
Երկու էջանոց քարտեզ
Եվ Տեր Աստված Աբրահամին ասաց․
- Ե՛լ, գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ քեզ ցույց կտամ։ Եվ Ես քեզնից մեծ ազգ կդարձնեմ և կօրհնեմ քեզ և կբարձրացնեմ քո անունը։
Աբրահամը և նրա կին Սառան երկար ու ծանր դեգերումների միջով անցան։ Նրանց հետ էր նաև Աբրահամի զարմիկը՝ Ղովտը։
Աստված Աբրահամին ցույց տվեց դեպի Քանաանի երկիր ճանապարհը։ Այստեղ նա ևս մեկ անգամ հստակ լսեց Աստծու ձայնը․
- Այս երկիրը Ես տալու եմ քո սերունդներին։
Աբրահամը ուրախացավ՝ մտածելով, որ այժմ ինքը մոտ է նպատակին․ «Քանաա՜ն․ ահա ա՛յս երկիրը ես պետք է գնամ»։ Եվ նա զոհասեղան պատրաստեց Տիրոջը զոհ մատուցելու համար։
Սակայն Աբրահամի համար սերունդների մասին Աստծու խոսքը հաճելի չէին։ Չէ՞ որ ինքն ու Սառան երեխաներ չունեին։ Բայց Աբրահամը շարունակեց իր կյանքը վստահել Աստծուն։
Տերը բազմիցս էր Աբրահամին դիմում հետևյալ խոսքերով․ «Պիտի օրհնեմ քեզ և պաշտպանեմ քեզ, և ոչ ոք քեզ չարիք չի պատճառի»։ Աստված գոհ էր Աբրահամից և նրան իր ընկեր էր անվանում / համարում։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈւ՞մ էր երկրպագում և ծառայում երկրի բնակչության մեծամասնությունը։
Ի՞նչ էր այն մարդու անունը, որին Աստված իր ընկեր էր անվանում։
Աստված ի՞նչ խոստացավ Աբրահամին։