ՓՈԹՈՐԻԿԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՈՒՄԸ

ՓՈԹՈՐԻԿԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՈՒՄԸ

(Ղուկաս 8․ 22-­25)

Մի անգամ, երեկոյան, երբ Հիսուս ավարտեց ժողովրդին ուղղած իր ուսուցումը, որ հավաքվել էր Գեննեսարեթ լճի ափին, ասաց իր աշակերտներին․

­ Նավարկե՛նք լճի մյուս կողմը։

Աշակերտները պատրաստեցին նավակը, Հիսուսի հետ մտան նավակ և ճանապարհ ընկան։

Հիսուսը հոգնած էր և նավակի կայմին պառկեց հանգս­ տանալու։ Հանկարծ ուժեղ քամի ելավ, մի բան որ հաճախ էր լինում Գեննեսարեթի լճում, և լիճն ալեկոծվեց։ Ալիքները հարվածում էին նավակին, որը և կարող էր խորտակվել։ Տես­ նելով վտանգը, աշակերտներն արթնացրին Հիսուսին, ասելով․

­ Վարդապե՛տ, մի՞թե քեզ համար միևնույն է, որ մենք խոր­ տակվում ենք։

Հիսուսը վեր կացավ, տեսավ կատաղի ալիքները, լսեց հզոր քամու ձայնը, զգաց, թե ինչպես է նավակն այս ու այն կողմ ընկնում, և բնության տարրերին հրամայեց․

­ Հանդարտվի՛ր, լռի՛ր։

Քամին անմիջապես դադարեց, ալիքները հանդարտվեցին, լճի մակերևույթը հայելու պես դարձավ։

Հրա՜շք։ Այդպիսի բան երբեք չէր եղել, որ փոթորիկը հան­ կարծակի դադարի, դե իսկ ալիքներն էլ միշտ աստիճանաբար են հանդարտվել։ Մեկ վայրկյանում փոթորիկը դադարեց, և կատարյալ խաղաղություն էր։ Այդպիսի բան աշակերտները երբեք չէին տեսել։ Եվ Տերը հարցրեց նրանց․

­ Ինչու՞ եք այդքան վախկոտ։ Ու՞ր է ձեր հավատքը, թե­ րահավատնե՜ր։

Վախեցած և հուզված աշակերտները միմյանց ասացին․

­ Ո՞վ է սա, որ և՛ քամին, և՛ լիճը ենթարկվում են սրան։ Նրանք դեռ չէին հասկացել, որ իրենց վարդապետը Աստ­

ծու Որդին է։

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ինչու՞ Տեր Հիսուսը կարող էր հանգիստ քնել փոթոր­ կի ժամանակ։

  2. Ինչու՞ էին աշակերտներն այդպես վախեցել։ Ինչի՞ մասին էին նրանք մոռացել։

  3. Ի՞նչ զգացին նրանք, երբ Տերը հանդարտեցրեց փո­ թորիկը։

68. ՓՈԹՈՐԻԿԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՈՒՄԸ00:00 / 02:36