
ՀԱՅՐՈՍԻ ԴՍՏԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(Ղուկաս 8․ 41, 42, 49-56)
Հայրոսը նախկինում երբեք այդքան արագ չէր վազել։ Նա սինագոգներից մեկի ղեկավարներից էր։ Սինագոգներն այն վայրերն էին, ուր հավաքվում էին հրեաները Սուրբ Գրքի ըն թերցանություն լսելու և աղոթելու համար։ Հասարակության մեջ նման կարևոր դիրք ունեցող մարդկանց համար ընդուն ված չէր վազելը։ Բայց հիմա նրա դուստրը մահամերձ պառ կած էր։ Նա տասներկու տարեկան էր։ Հայրոսը շատ էր սի րում իր դստերը և դժվար էր իր համար տեսնել, թե ինչպես էր նա օրեցօր տկարանում և վատանում։ Այդ ժամանակ իրենց քաղաք եկավ Հիսուս իր աշակերտների հետ։ Հայրոսը որո շեց դիմել Հիսուսի օգնությանը։ Գալով Հիսուսի մոտ, ընկավ ծնկների վրա և սկսեց աղաչել․
Վարդապե՜տ, իմ դուստրը մահանում է։ Խնդրո՜ւմ եմ, արի՜ և փրկի՜ր նրան։ Խնդրո՜ւմ եմ։ Շտապի՛ր, քանի դեռ ուշ չէ։
Գնա՛նք, ասաց Հիսուսը, Դու առա՛ջ անցիր և ես կհետ ևեմ քեզ։
Սակայն հոծ բազմության պատճառով հնարավոր չէր արագ գնալ։ Հանկարծ Հայրոսի տանից մի սպասավոր եկավ և ասաց․
Վարդապետին այլևս մի՛ անհանգստացրու, քանի որ քո դուստրը մահացավ։
Հայրոսի սիրտը քիչ էր մնում կանգներ։ Ամեն ինչ վերջա ցավ։ Իր սիրելի դուստրը մահացավ։ Բոլոր չարչարանքներն ապարդյուն եղան։ Նրա դեմքը սպիտակեց, կարծես մեռած լիներ։
Հիսուսը լսելով, թե ինչ ասաց սպասավորը, փաթաթվեց Հայրոսին և ասաց․
Մի՛ անհանգստացիր, քո դուստրը կառողջանա։
Իսկ նա, նրա ձեռքից բռնելով, ձայն տվեց և ասաց. «Մանո՛ւկ, վե՛ր կաց»։ Եվ նրա հոգին վերադարձավ, ու նա իսկույն
ոտքի կանգնեց։ Հիսուսը հրամայեց նրան
ուտելու բան տալ։
Ղուկաս 8:54, 55
Սինագոգի պետը չգիտեր՝ ինչ ասեր։ Խլացած սգից, քայլերն ուղղեց դեպի իր տուն։ Հիսուսը հետևեց նրան։
Մոտենալով տանը, լսվեց լացի ձայներ։ Հիսուսն ասաց․
Մի՛ լացեք, աղջիկը չի՛ մահացել, այլ միայն քնած է։ Լսելով այդ խոսքերը, մարդիկ սկսեցին ծիծաղել Նրա վրա։
Հիսուս բոլորին դուրս հանեց և աղջկա ծնողների և իր աշա կերտներից Պետրոսի, Հովհաննեսի և Հակոբոսի հետ մտավ սենյակ, ուր մահճակալի վրա պառկած էր աղջիկը։ Տերը վերց րեց նրա ձեռքը և ասաց․
Աղջի՛կ, վե՛ր կաց։
Եվ աղջիկը խորը շունչ քաշեց և աչքերը բացեց։ Դեմքը նախկին գույնը ստացավ, և նա վեր կացավ։
Ծնողները չէին հավատում իրենց աչքերին։ Իրենց զավակը կենդանի է։ Ինչպիսի՜ երջանկություն։
Աղջկան ուտելու բան տվեք, նա պետք է ուժերը վերա կանգնի, ասաց Հիսուսը։
Ապա նա ժպտալով աղջկան, դուրս եկավ սենյակից։ Ժա մանակ էր պետք, որ իրենց կորցրած աշակերտներն ուշքի գային և հետևեին ուսուցչին։
Հարցեր քննարկման համար
3 հարցԻ՞նչ էր սինագոգի պետի անունը։
Ինչպիսի՞ ցավ նրան պատեց։
Աշակերտներից ովքե՞ր ականատես եղան Հայրոսի տանը տեղի ունեցած հրաշքին։