ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(Ղուկաս 7․ 11-­16)

Հիսուսը մեկնեց գալիլեական մի այլ քաղաք՝ Նային։ Հով­ հաննեսը և շատ ուրիշներ ուղեկցում էին նրան։ Երբ նա մո­ տեցավ քաղաքի դարպասներին, իրեն ընդառաջ դուրս եկավ մի թաղման թափոր։ Դագաղին հետևում էր սգից սպառված մի կին։ Նրան շատ մարդիկ էին ուղեկցում քաղաքից՝ դրանով արտահայտելով իրենց ցավակցությունը։ Այդ կինն այրի էր, իսկ մահացածը՝ իր միակ որդին։

Հիսուս, տեսնելով դժբախտ կնոջը, խղճաց նրան և ասաց․

­ Լաց մի՛ եղիր։

Թափորը կանգնեց։ Հիսուս մոտեցավ դագաղին, դիպավ նրան և մահացածին ասաց․

­ Երիտասա՛րդ, քեզ եմ ասում, վե՛ր կաց։

Երիտասարդը կենդանացավ, վեր ելավ և սկսեց խոսել։ Հրա՜շք տեղի ունեցավ։ Հիսուս մորը վերադարձրեց իր որ­ դուն։ Ինչ­որ մի պահ բոլորը, որ այդ տեսան, քար կտրեցին, ապա սկսեցին բացականչել՝ ընդհատելով մեկը մյուսին․

­ Մեծ մարգարե է եկել մեզ մոտ։ Աստված հիշեց իր ժո­ ղովրդին։

Մարդիկ օրհնում և փառաբանում էին Իսրայելի Աստծուն։ Նայինի այս հրաշքի մասին լուրը շատ շուտով տարածվեց ողջ Հուդայի երկրում.

Հարցեր քննարկման համար

3 հարց
  1. Ո՞ր քաղաքը եկավ Հիսուս։

  2. Ու՞մ տեսավ Հիսուս քաղաքի դարպասներին։

  3. Ի՞նչ տեղի ունեցավ Նաինում։ Ինչպե՞ս արձագանքե­ ցին մարդիկ՝ տեսնելով հրաշքը։

66. ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ00:00 / 02:15