
ԿՆՈՋ ԲԺՇԿՈՒՄԸ
(Ղուկաս 8․ 42-48)
Երբ Հիսուս նավակով հետ վերադարձավ Կափառնաում, այնտեղ նրան սպասում էին մեծ թվով բազմություն։
Քաղաքի նոր փողոցներով բոլորը շարժվում էին նրան ընդառաջ։ Հիսուս դժվարությամբ էր շարժվում բազմութ յան պատճառով։ Հանկարծ նա կանգ առավ, հետ դարձավ և հարցրեց․
Ո՞վ դիպավ ինձ։
Նա զգաց, որ իրենից ուժ դուրս եկավ։ Իսկ աշակերտները զարմացած ասացին․
Ուսուցի՛չ, չե՞ս տեսնում, թե ժողովուրդը ինչպե՜ս է շրջա պատել Քեզ, և Դու հարցնում ես, թե ո՞վ դիպավ Քեզ։
Հիսուս նրանց չպատասխանեց, այլ նայեց շուրջ բոլորը՝ փնտրելով նրան, ով իրեն դիպավ։
Հիսուսին հետևող մարդկանց մեջ մի հիվանդ կին կար։ Տասներկու տարի նա բժշկվում էր զանազան բժիշկների մոտ՝ ծախսելով իր ողջ հարստությունը, սակայն ապարդյուն։ Եվ երբ նա լսեց, թե Հիսուսը իրենց քաղաքում է, եկավ, որ բժշկվի։ Նա հետևից մոտեցավ Հիսուսին, մտածելով․ «Եթե միայն դիպչեմ նրա հագուստի ծայրին, կբժշկվեմ»։ Կինը վստահ էր Հիսուսի զորությանը։ Եվ երբ այդ կնոջը հաջողվեց դիպչել Հիսուսին, անմիջապես բժշկվեց։
Հիսուս, անշուշտ, գիտեր, թե ով է բժշկվել, սակայն սպա սում էր, որ այդ կինը մոտենար իրեն և խոստովաներ։ Եվ նա մոտեցավ։
Վախից դողացնելով՝ նա ընկավ Տիրոջ ոտքերը և ամեն ինչ պատմեց նրան։ Ի պատասխան նա լսեց Հիսուսի հետևյալ սիրալիր խոսքը․
Դու՛ստր, քո հավատքը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ։
Հարցեր քննարկման համար
3 հարցՈ՞ր քաղաքը եկավ Հիսուս իր աշակերտների հետ։
Ի՞նչ արեց այն կինը, որ տառապում էր տասներկու տարի։
Ի՞նչը բժշկեց կնոջը։